
Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահների որակավորման քննություններ
Samvel.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ նորից քննարկում կազմակերպենք բոլորիս հուզող թեմայով` հաշվապահների որակավորման քննություններ: Կցանկանայի լսել քննություններին մասնակցած անձանց կարծիքը քննությունների անցկացման կարգի վերաբերյալ: Բազմիցս փնտրել եմ քննությունների ընթացքում օգտագործվող խնդիրների ինչ-որ ժողովածու, սակայն ապարդյուն: Եթե ինչ-որ մեկը ունի կամ գիտի, թե որտեղից կարելի է գտնել, խնդրում եմ ասեք:

Հաշվապահի որակավորման քննություն
Անի.
Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ
Հասմիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հարկային տեսչություն այն մասին, որ ընկերությունը նոր հաշվապահ է ընդունել աշխատանքի: Շնորհակալություն:

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:

Հաշվապահների որակավորման քննության հարցաշար
Narek.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք հաշվապահի որակավորման հարցաշարը հետևյալ էլեկտրոնային փոստին Narek198484 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:

Որպես հաշվապահ աշխատելու համար
Ռոման.
Կարո՞ղ է արդյոք ֆինանսների մասնագետը աշխատել հաշվապահ:

Աշխատաժամանակը չնորմավորված լինելու դեպքում
Աստղիկ.
Խնդրում եմ ասեք` կարող եմ գլխավոր հաշվապահի աշխատանքային պայմանագրում և հրամանում գրել "աշխատաժամանակը չնորմավորված": Կանխավ շնորհակալություն:

Գանձապահի պարտականություններ
em.
ՍՊԸ-ն ունի գլխավոր հաշվապահ, տնօրեն և 4 գիշերային պահակ: Գանձապահի պարտականությունը կարո՞ղ է դրվել գլխավոր հաշվապահի վրա: Շնորհակալություն:

Պարտադի՞ր է արդյոք հաշվապահի առկայությունը
Lilit.
Եթե ՓՄՁ ընկերությունում աշխատում են ընդամենը 2-3 աշխատակից, պարտադի՞ր է արդյոք հաշվապահի առկայությունը:

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում
Անուշիկ.
Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ
Աղբյուր` panarmenian.net
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:
2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net

Հաշվապահի աշխատանքը կարո՞ղ է կատարել աշխատողներից մեկը
Արմեն.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. անհատ ձեռներեց եմ, ունեմ 3 աշխատող, հաշվապահի աշխատանքը կարո՞ղ է կատարել աշխատողներից մեկը, եթե ունի աշխատանքային փորձ (ոչ կրթություն):

Ու՞մ անունով տալ հրամանը
Ն.Ա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից:

Հաշվապահական հաշվառման դասընթացներ
Սարգիս.
Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի "Կառավարման տեղեկատվական համակարգեր" բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` "հաշվապահական հաշվառու՞մ", թե՞ "Աուդիտ": Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով:
Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:

Քննության խնդիրների օրինակներ
S.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` որտեղից կարող եմ բեռնել հաշվապահների լիցենզավորման քննության խնդիրների օրինակները:

Հաշվապահի վարձատրության հետ կապված
Հասիկո.
Հարգելի կոլեգաներ,կարո՞ղ եք հուշել` ի՞նչ գումարով կարելի է վարել բավականին մեծ ռեստորանային համալիրի հաշվապահությունը կադրային աշխատանքի հետ միասին (50-60 աշխատող): Դժվարանում եմ կողմնորոշվել: Չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել հաշվապահի առանց այդ էլ չգնահատվող աշխատանքը:

Հաշվապահի որակավորում ստանալու համար
ԱՐՄԻՆԱ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել հետևյալ հարցիս: Մասնագիտությամբ հաշվապահ եմ, սակայն մասնագիտական ստաժ չունեմ: Ցանկանում եմ ձեռք բերել հաշվապահական լիցենզիա: Այդ լիցենզիան ունենալու համար արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ հաշվապահական ստաժ, և սկսնակ հաշվապահների համար կա՞ն արդյոք որևէ դասընթացներ` հետագայում հաշվապահական լիցենզիա ձեռք բերելու համար: Եթե հնարավոր է, տվեք ստույգ ինֆորմացիա: Կանխավ շնորհակալ եմ:

Կարո՞ղ է հաշվապահը միաժամանակ որպես տնօրեն ձևակերպվել
Արմեն.
Տնօրենի մահվան պատճառով ՍՊԸ-ն այժմ չունի տնօրեն: Կարո՞ղ է հաշվապահը միաժամանակ որպես տնօրեն ձևակերպվել: Նախապես շնորհակալություն:

Որակավորման քննությունների հարցաշար
Թադևոս.
Խնդրում եմ ուղարկել աուդիտորների և հաշվապահների որակավորման քննությունների հարցաշարը mkrtat շնիկ mail.ru հասցեով: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ