Tag: հաշվապահ

Գտնել աշխատանք

#գործկա Զինվորի տուն բարեգործական հասարակական կազմակերպությունում

Ընկերություն՝ Զինվորի տուն բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58
Հեռախոս՝ 095988848
Էլ․ փոստ՝ hr@zinvoritun.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

• Ապրանքա-նյութական արժեքների շարժի գրանցում,
• Հիմնական միջոցների հաշվառում,
• Դրամական միջոցների հաշվառում,
• Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
• Ինքնարժեքի հաշվարկ,
• Բանկային հաշիվների կառավարում,
• Հաշիվ/ապրանքագրերի դուրսգրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում,
• Ստացված ապրանքների և ծառայությունների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում՝ ծրագրում,
• Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում,
• Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության ոլորտում,
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխան ոլորտում,
• Հարկային օրենսգրքի իմացություն,
• ՀԾ համակարգի գերազանց իմացություն, E-invoicing, MS Office (հատկապես Excel) ծրագրերի իմացություն:

Գտնել աշխատանք

#գործկա GML Accounting ընկերությունում

Ընկերություն՝ GML Accounting
Հասցե՝ ք. Երևան, Քոչար 24
Հեռախոս՝ 055866682
Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

Հաշվապահական գրասենյակին պահանջվում է ավագ հաշվապահ: Աշխատանքային ժամեր` 10:00-18:00, Աշխատավայրը` ք. Երևան, Քոչար 24

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն
• առնվազն 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
• ՀՀ հարկային օրենսդրության և այլ անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն
• ռուսերենի իմացություն
• ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
• Գործող օրենսդրությանը համապատասխան հաշվարկների կազմում և ներկայացում հարկային և այլ մարմիններ, այդ թվում` ԱԱՀ հաշվարկ, վիճակագրական հաշվետվություններ
• ԵՏՄ արտահանման և ներմուծման հայտարարագրերի կազմում

Աշխատավարձ՝ 250 000 դրամ և ավելի` կախված փորձից և գիտելիքներից
Այլ նշումներ՝ Ունենք նաև հաշվապահի թափուր հաստիք

Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044419550
Էլ․ փոստ՝ job@andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

• Պաշարների հաշվառում,
• Դուրս գրված և ստացված հաշիվ/ապրանքագրերի ներմուծում հաշվապահական ծրագիր, ձևակերպում,
• Հաշվապահական ծրագիր մուտքագրված տվյալների ստուգում և ճշգրտում,
• ԵՏՄ երկրներից ներմուծման հարկային հայտարարագրերի և հայտարարությունների կազմում,
• Ներմուծումների հետ կապված գործառնությունների ծրագիր մուտքագրում և ձևակեպում,
• Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը՝ առնվազն 1 տարի,
• Հարկային օրենսդրության լավ իմացություն,
• Համակարգչային գիտելիքները՝ ՀԾ, e-invoicing, MS Office (Excel) ծրագրերի իմացություն,
• Թիմում աշխատելու կարողություն,
Աշխատանքային ժամերը՝ 09։30-18։30։
Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։

Գտնել աշխատանք

#գործկա Babayans Accounting Center ընկերությունում

Ընկերություն՝ Babayans Accounting Center
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր
Էլ․ փոստ՝ hashvapahutyun@internet.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (իգական սեռի)
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի)

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-18:00
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր

Պարտականություններ՝
• Հաշվետվությունների կազմում
• Աշխատանք ՀԾ-Հաշվապահ ծրագրով
• Հարկերի հաշվարկ
• Հաշվապահի հաստիքից բխող այլ աշխատանքներ

Պահանջներ՝

• Հարկային օրենսդրության իմացություն
• E-invoicing, taxservice և ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
• Պատասխանատվություն և պարտաճանաչություն

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել hashvapahutyun@internet.ru էլեկտրոնային փոստին։

Գտնել աշխատանք

#գործկա Բրենդոն ընկերությունում

Ընկերություն՝ Բրենդոն ՍՊԸ
Հասցե՝ Ազատության 24/15
Հեռախոս՝ 077870090
Էլ․ փոստ՝ hr@brandon.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ ֆինանսիստ
Պարտականություններ՝

  • Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
  • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
  • Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
  • Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
  • Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ
  • Մասնակցել Ընկերությունում գույքագրման աշխատանքներին
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ

Պահանջներ՝

  • աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների ոլորտում, սեփական աշխատանքը պլանավորելու ցանկություն
  • աշխատանքը սիրով անելու ձգտում

Աշխատավարձ՝ կքննարկենք թեկնածուների հետ
Այլ նշումներ՝ ուղարկել ինքնակենսագրականները hr@brandon.am էլհասցեին

Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Տերյան 1/1
Հեռախոս՝ 095771272
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում,
  • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում ծրագրում,
  • Հարկային հաշիվների դուրս գրում,
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում,-
  • Դեբիտորների և կրեդիտորների վարում 1C 8.3 հաշվապահ ծրագրով,
  • Այլ հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում 1C 8.3 ծրագրում:

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • 1C 8.3 / ERP ծրագրերի իմացություն,
  • Նվազագույնը 2 տարվա հաշվապահական փորձ,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Հարկային և հարակից օրենսդրության իմացություն,
  • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն,
  • Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն info@tmlconsultant.com էլեկտրոնային հասցեին:

Գտնել աշխատանք

#գործկա ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲ Ընկերությունում

Ընկերություն՝ ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲԸ
Հասցե՝ Երևան , Վազգեն Սարգսյան 10
Հեռախոս՝ 010318888
Էլ․ փոստ՝ leasing@acba.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Կատարել Հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ՝ համաձայն հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և աշխատանքային պարտականությունների։
  • Հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով,
  • Հաշվապահական հաշվառման կոնկրետ ուղղությանը համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունում և հսկողություն, ինչպես նաև դրանց հերթական հաշվառում,
  • Պետական և համայնքային բյուջեներ հարկերի և տուրքերի ինչպես նաև այլ վճարումների հաշվարկման և փոխանցման հետ կապված աշխատանքների կատարում,
  • Ղեկավարների, ներդրողների, աուդիտորների և հաշվապահական հաշվետվություններից օգտվող այլ անձանց համադրելի և արժանահավատ այլ տեղեկատվության ապահովում,
  • Աշխատանքային նախագծերի, տնտեսական գործառնությունների ձևակերպման համար անհրաժեշտ սկզբնական փաստաթղթերի ձևերի մշակում,
  • Հաճախորդների համար հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և տրամադրում՝ քաղվածք և տեղեկանք,
  • Լիզինգային պայմանագրերի ստուգում և ձևակերպում Ընկերության ներքին կանոնակարգին համապատասխան,
  • Գլխավոր հաշվապահի կողմից տրված հանձնարարականների կատարում

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսասգիտական բնագավառում
  • MC Office փաթեթի գերազանց իմացություն
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
  • Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
  • Փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է

Այլ նշումներ՝ Սահմանվում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերն են 09:00-18:00, հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 10 Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել leasing@acba.am էլ. հասցեին:

Գտնել աշխատանք

#գործկա Baklachoff ընկերությունում

Ընկերություն՝ Baklachoff
Հասցե՝ Տիգրան Մեծ 54Բ, Yerevan, Armenia
Էլ․ փոստ՝ contact@professionals.am
Թափուր աշխատատեղ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
Աշխատանքի նկարագրություն՝ Baklachoff Collection-ը փնտրում է փորձառու, եռանդուն և բարձր մոտիվացիա ունեցող մասնագետի՝ որպես ավագ հաշվապահ միանալու մեր Ֆինանսների թիմին: Նա պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման գործառույթների իրականացման համար:iiko ծրագրի գիտելիքները պարտադիր են:
Պահանջներ՝

  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
  • Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը
  • Հաշվապահական հաշվեկշիռ
  • Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն

Պահանջվող Որակավորումներ՝

  • Տնտեսագիտական /հաշվապահական/ բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահիպաշտոնում/ռեստորանում աշխատելու փորձը կդիտվի առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, 1C, ՀԾ ծրագրերի իմացություն,
  • ՀՀ հարկային,տնտեսական ոլորտի օրենսդրության և կադրային գործընթացի կատարյալ իմացություն,
  • Թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ
    Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականն ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով...
Գտնել աշխատանք

#գործկա GML Accounting ընկերությունում

Ընկերություն՝ GML Accounting
Հասցե՝ ք. Երևան, Քոչար 24
Հեռախոս՝ 055866682
Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

• Հաշվապահի ընդհանուր պարտականությունների իրականացում;
• Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում;
• Ներմուծված ապրանքների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում ծրագիր;
• Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում;
• ԵԱՏՄ կամ այլ երկներից ներմուծվող ապրանքների հաշվառում, հաշվետվությունների ներկայացում;
• Հարկային հաշիվների կամ հաշիվ վավերագրերի դուրս գրում;
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում;
• Բանկային փոխանցումների իրականացում;
• Կատարել ղեկավարության կողմից առաջադրված այլ հանձնարարություններ:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
• աշխատանքային փորձ;
• Հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն;
• ՀԾ-հաշվապահ, Е-Invoicing ծրագրերի լավ իմացություն;
• MS Office-ի իմացություն;
• Սեղմ ժամկետներում աշխատելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմում աշխատելու ունակություններ;
• Պատասխանատվության զգացում:

Աշխատավարձ՝ 300 000
Այլ նշումներ՝ Ունենք նաև հաշվապահի թափուր հաստիք

Գտնել աշխատանք

#գործկա DECORA GROUP ընկերությունում

Ընկերություն՝ DECORA GROUP
Հասցե՝ Արարատյան 88/8, Yerevan, Armenia
Էլ․ փոստ՝ contact@professionals.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

Դեկորա-Գրուպ ՍՊԸ-ն ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը։
Մենք փնտրում ենք խելացի, աշխատասեր, մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահության աշխատակիցների։

Պարտականություններ՝

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղվածությամբ)
  • Հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Բարձր հուզական ինտելեկտ /EQ/
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Սովորելու ցանկություն
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
  • Բարեվարքություն (integrity)
  • Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն
  • Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականն ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով...

Գտնել աշխատանք

#գործկա Արզնի կաթնամթերք ընկերությունում

Ընկերություն՝ Արզնի կաթնամթերք ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Մոլդովական 25/8
Հեռախոս՝ +374 93 99 11 03
Էլ․ փոստ՝ arzni@bk.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին անհրաժեշտ է միանգամից երկու հաշվապահ-գանձապահ՝ Երևանում և Արզնի գյուղում, ընկերության ներքին հաշվառումը վարելու համար։ Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ferma.am@mail.ru կամ arzni@bk.ru հասցեներին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը (Հաշվապահ-գանձապահ) ։
Պահանջներ՝

  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • MS Word, MS Excel, ՀԾ ծրագրերի իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ
Գտնել աշխատանք

#գործկա Մորել ընկերությունում

Ընկերություն՝ Մորել ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Սարկավագի 5րդ նրբ․ 23/1
Հեռախոս՝ +37499099171
Էլ․ փոստ՝ morelllc2017@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական բաժնի աշխատակից
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող և մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությանն անհրաժեշտ է ֆինանսիստ -հաշվապահ, հաշվապահ-հաշվետար
Պահանջներ՝
-ՀԾ ծրագրերի /ՀԾ Հաշվապահ, ՀԾ Առևտուր, ՀԾ Վաճառքների կառավարում/ իմացություն
-Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտներում
-Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացության բավարար մակարդակ
-Համակարգչային գրագիտություն՝ (MS office),
-Պատասխանատվության բարձր զգացում
-Թիմում աշխատելու ունակություն
-Աշխատանքային փորձը պարտադիր է
-Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ 09:00-18:00,
Աշխատավարձ՝ 200 000-ից սկսած

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վճարել հաշվապահին

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ա/Ձ բացելուց հետո, տվյալ Ա/Ձ-ն 3 ամիս չի աշխատում` վարորդի չլինելու պատճառով, աշխատում է 3 ամիս հետո, վարձակալության տրվելով մեկ ուրիշ Ա/Ձ-ի։ Ըստ օրենքի իր հաշվապահին (նախապես ոչ մի բանավոր և գրավոր պայմանավորվածություն չի եղել) պարտավո՞ր է վճարել այդ չաշխատած 3 ամիսների համար։

Գտնել աշխատանք

#գործկա Armenian Car Colors ընկերությունում

Ընկերություն՝ Armenian Car Colors Էլ․ փոստ՝ info@carcolors.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ (ACC) ARMENIAN CAR COLORS փնտրում է խելացի, աշխատասեր, մշտապես սովորելու և աճելու ցանկություն ու ձգտում ունեցող հաշվապահության աշխատակիցների: ✔ 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում, դուրս գրում ✔ Դրոշմապիտակների հաշվառում ✔ Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում ✔ Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում ✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում ✔ Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում ✔ Ապրանքների մուտքագրում, պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում ✔ Իրականացնել ծրագրային լուծումների թեստավորում ✔ Իրականացնել հաշվապահական հաշվառման ձևակերպումների ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների համապատասխանության ստուգում Աշխատանքը 6-օրյա աշխատանքային գրաֆիկով է։ Շաբաթ օրը՝ կես աշխատանքային օր Աշխատանքային պահանջներ` ✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում ✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն ✔ Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ, ✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն ✔ Կարգապահություն, ուշադրություն, բարձր պատասխանատվության Աշխատավարձ՝ 200 000 - 300 000+ Այլ նշումներ՝ Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին info@carcolors.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը: Դիմելու ընթացակարգ․ Ուրախ կլինենք ստանալ բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուների ռեզյումեները։ CV-ն պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝ Պետք է լինի Word կամ PDF ֆորմատով Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի (օրինակ՝ Sylfaen) Ռեզյումեում պետք է ներառված լինի տեղեկություն նախկին աշխատատեղի մասին՝ ընկերության անվանում, զբացեցրած պաշտոն,աշխատած ժամանակահատված Կրթության մասին տեղեկությունը պետք է տրամադրվի ամբողջական՝ ուսումանական հաստատություն, ուսումնառության տարիներ, մասնագիտություն, աստիճան (բակալավր, մագիստրոս, թեկնածու)։ Խնդրում ենք չմոռանալ կցել ուղեկցող նամակ (ոչ մոտիվացիոն)
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է ստորագրել հաշիվները

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության հաշվապահի նք-ով ստորագրվում են հաշվետվություններն ու հարկային հաշիվները, իսկ տնօրենի նք-ով միայն հարկային հաշիվները: Ասացեք խնդրեմ, եթե նրանցից մեկը գտնվում է արձակուրդում, կարելի՞ է նրա նք-ով ստորագրել: Եթե ոչ, ապա ի՞նչ տույժ է կիրառվում: Շնորհակալություն,
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Արփինե. Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստերը, իր պատասխաններով։ Ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն։