Tag: հաշվեկշիռ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահույթ չհետապնդող կազմակերպություն

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, շահույթ չհետապնդող, ոչ առևտրային հ/կ պե՞տք է ներկայացնի ՀՏ տարեկան հաշվեկշիռ ձև1 և ձև 2-ը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ հիմնավորում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ձև 1 և Ձև 2 վերաբերյալ

Լիանա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆինանսների նախարարի N 465 12.12.2001 հրամանը ուժը կորցրել է 11.02.11-ից, նաև Հարկային տեսչությունում ինձ ասացին, որ Ֆինանսական հաշվետվություն չպետք է հանձնեմ: Դրա հետ միասին Հաշվապահական հաշվառման մասին օրենքում (ՀՕ-515-Ն 2002.) նման փոփոխություն ես չտեսա: Խնդրում եմ օգնեք պարզելու` պետք է արդյոք ֆինանսական հաշվետվության Ձև 1 և Ձև 2 ներկայացնեմ մինչև ապրիլի 15-ը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշիռ

Դավիթ Ասատրյան. Խնդրում եմ, հնարավորության դեպքում, ինձ տրամադրել ՊՈԱԿ-ի հաշվեկշռի ձևերը էլեկտրոնային տեսքով david456 շնիկ list.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան հաշվետվությունների ներկայացում

Աննա Հարոյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե կազմակերպությունը տվել է գործունեության դադարեցման դիմում ՀՏ և ողջ 2010-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, արդյո՞ք պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններˋ Ձև 1 և Ձև 2: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Անուշ. Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Լիանա. Բարև ձեզ: Ճիշտն ասած՝ ես մի խնդրանք ունեմ: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է առաջին անգամ պատրաստեմ և հանձնեմ հարկային հաշվետվություններ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղղություն ցույց տվեք կամ պայմանավորվենք, հանդիպենքˋ պրակտիկ դասեր անցկացնելու նպատակով: Նաև ինձ մոտ "մութ" է բալանս հանձնելու հարցը: Չգիտեմˋ ինչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ: Սպասում եմ ձեր արձագանքներին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպություն

ANIL. Հարգելի կոլլեգաներ, Կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր բալանսի վրա ավտոմեքենա, որը սարքին չէ, և մաշվածքը դուրս է եկել, հիմա ուզում ենք դուրս գրել այն: Խնդրում եմ ասեք, ի՞նչ գործընթաց է դա, ի՞նչ փաստաթղթավորում պետք է անել, ինչ որ մեկը դուրս գրե՞լ է ավտոմեքենա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն

Լուսինե. Կազմակերպությանը անհատույց ջրատաքացուցիչ է տրամադրվել: Նվիրատվության փաստաթղթի մեջ չկա նշված ջրատաքացուցիչի արժեքը: Դա ինչպե՞ս և ի՞նչ արժեքով կարող եմ ներառել հաշվեկշռի և գույքացանկի մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Արմեն. Խնդրում եմ օգնեք հետեվյալ հարցում, մեր կազմակերպությունը 2008թ-ին հանդիսացել է պարզեցված հարկ վճարող եվ տարվա վերջում բալանս չի հանձնել հարկային տեսչություն, 2009թ-ին անցել է հարկման ընդհանուր դաշտ, բալանսը լրացնելիս «նախորդ տարվա վերջին» տողում անհրաժեշտ է լրացնել այդ տվյալը թե «հաշվետու տարվա վերջին» տողը պետք է միայն լրացնել:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի մնացորդ

Satenik. Եթե պահեստում ապրանքներ ունենք, որոնք դեռ չեն իրացվել, կարող ենք ինքնարժեքով այդ ապրանքների գումարը ցույց տանք բալանսի մեջ, եթե այո, խնդրում եմ պատասխանեք, որ տողում: Ավելի շատ տեղեկություն որտեղից կարող եմ իմանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն
  • Կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների լրացման հրահանգ
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե. Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վնասով հաշվեկշիռ

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել, ինձ մոտ նման հարց է առաջացել: 2008թ-ի դեկտեմբերի 18-ից բացվել է ՍՊԸ և սկսել գործունեություն ծավալել հաստատագրված վճարի ոլորտում: Սկսել է աշխատանքն 2009թ. հունվարի 15-ից, բայց մինչ այդ ես հանձնել եմ բալանս 2009 թվականին` 2008 թվականի համար, որի վնասը կազմել է 20800 դրամ (տնօրենի աշխատավարձ): 2009-ի հաշվեկշռում նորից ստացվեց վնաս, շրջանառությունն 9 905 000, իսկ վնասն 390 000 դրամ (կանոնադրական կապիտալն 50 000 դրամ է): Խնդրում եմ ինձ օգնել այս հարցում, արդյոք հաստատագրված վճարով վճարողներին վերաբերում է 2 տարի վնասով աշխատելու դեպքում լուծարումն (արդյոք այս կազմակերպության դեպքում համարվում է 2 ֆինանսական տարի): Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Ելենա. Խնրում եմ օգնեք. Որպեսզի ճիշտ կազմեմ հաշվապահական հաշվեկշիռը բոլոր հաշիվները իրենց ճիշտ տողում գրեմ, նաև ամփոփեմ ֆինանսական արդյունքը որ աղբյուրներից օգտվեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներկրված հիմնական միջոց

Meri. Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն