Tag: հաշվետվություն
Մասնակցե´ք նոր հարցմանը
Մասնակցե´ք հաշվետվությունների հանձնման վերաբերյալ Accountant.am – ի նոր հարցմանը:
Եկամտահարկի հաշվետվություն
Գրիգոր.
Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում
ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Մանրամասն
Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Մանրամասն
Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը
Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:
Կազմակերպությունը գործունեություն չի ծավալել…
Գայանե.
Կազմակերպությունը Հարկայինում հաշվառվել է 2009թ-ի ապրիլի 15-ին, և մինչ այսօր ոչ մի գործունեություն չի ծավալել, աշխատող չունի գրանցվաց,զրոյական եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե ոչ, և թույլատրվում է արդյոք որ քանի դեռ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել տնօրենը որպես աշխատող գրանցված չլինի: Նախապես շնորհակալություն



