
Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ավտոտեխսպասարկման կենտրոնը
Armine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արտոնագրային վճար վճարող ավտոտեխսպասարկման կենտրոնը ինչպիսի՞ տարեկան հաշվետվության ձև պետք է ուղարկի մինչ ապրիլի 15-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում
Շուշան.
Հարգելի կոլեգաներ, մի հասարակ հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե հաշվետվությունը ստորագրված և կնքված է տնօրենի կողմից, իսկ հաշվապահի ստորագրությունը բացակայում է: Կարո՞ղ է արդյոք հաշվետվությունը անվավեր և չհանձնված ճանաչվել: Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի ստորագրությունը այս դեպքում:

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն


Արտադրության ծավալների վերաբերյալ հաշվետվություն
Արման.
Ի՞նչ տվյալներ և ինչպե՞ս են լրացվում ԱՎԾ ամսական հաշվետվությունում Ձև 1` արտադրության ծավալների վերաբերյալ:

ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու
Վահե.
Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել արձակուրդային գումարը
Աննա.
Խնդրում եմ օգնել: Աշխատողը գնում է արձակուրդ 01.08.2014թ-ից, արձակուրդային գումարը փաստացի ստացել է 27.07.2014թ: Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է արտացոլել արձակուրդային գումարը` հուլի՞ս, թե՞ օգոստոս:

ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:

Եկամտային հարկի հաշվարկի լրացման հետ կապված
Սիրանուշ.
Բարև:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս՝ արդյո՞ք հնարավոր է եկամտային հարկի հաշվետվությունում տարվա մեջ մի թվով ներկայացնել անցած ամիսներին բաց թողնված 015 տողը, թե՞ պետք է ամեն ամսվա ճշտումը տալ առանձին: Շնորհակալություն:

Հաշվետվության ո՞ր ձևն է անհրաժեշտ լրացնել
Anait.
Հարգելի հաշվապահներ,
ո՞վ կարող է օգնել` հուլիս ամսվա համար "ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական" հարկային հաշվետվության 86 ձևի փոխարեն ո՞ր ձևը անհրաժեշտ է լրացնել: 109 ձևը էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում բացակայում է:

Կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ
Elen.
Բարև ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ: Մեզ ասեցին, որ այսուհետև այլևս օրեկան ֆիսկալ հաշվետվություն պետք չէ հանել: Այդ դեպքում ես ինչի՞ հիման վրա պետք է դրամարկղից ելք անեմ: Իսկ ՀԴՄ-ի հետ կապված հարկային որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ ենք:
Նախապես շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվետվության լրացման հետ կապված
ANNA.
Բարև ձեզ: Էլ. հաշվետվությունը ճշգրտված տարբերակով ուղարկելիս ստուգման ժամանակ վերջին տողում ասում է, որ "լրացված է սխալներով, պահպանե՞լ այդ տարբերակով, թե ոչ": Նշելով պահպանելը այնուհետև ստուգում տալու ժամանակ ասում է` "լրացված տվյալներում սխալներ չկան": Արդյո՞ք դա ճշգրտված տարբերակն է գրանցում: Կխնդրեմ արագ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն
Մանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս:
Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել:
Նախապես շատ շնորհակալ եմ:

Գերավճարի նշում հաշվետվության մեջ
Տաթև.
Բարև ձեզ: Ես ԱԱՀ վճարող եմ, 1 եռամսյակի հաշվետվության մեջ ունեցա գերավճար 500 000, 2 եռամսյակում հաշվետվության մեջ վճարվող գումար կազմեց 900 000 դրամ: 2 եռամսյակի հաշվետվության մեջ պե՞տք է նշվի 500 000 գերավճարը, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վանդակում: Կանխավ շնորհակալություն:

Լրացված դասակարգիչը գոյություն չունի
Հեղինե.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել արդյոք, շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվարկի ժամանակ մեր գիտա-ուսումնական լաբորատորիայի համար ըստ դասակարգիչների` լրացրել ենք 2 տող` M-ՀԴՄ-ով գրանցված գումարները, և P- ուսանողնեի ուսման վարձը բանկային հաշվին: Հիմա, երբ փորձեցի լրացնեմ P - հատված` 85, խումբ`5, դաս` 9. (ինչպես նախորդ բոլոր անգամները), համակարգի կողմից զգուշացում ստացա, որ նման դասակարգիչ գոյություն չունի: Կարո՞ղ եք իմանալ` արդյոք ինչի՞ հետ կապված կլինի զգուշացումը:

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել
Yeva.
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել` մայիս ամսվա համար "Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ" հարկային հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացվի` 86, թե 109:

Գեղեցկության սրահի հարկման առանձնահատկություններ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. ի՞նչ հարկատեսակներով է աշխատում Երևանում գտնվող գեղեցկության սրահը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկվեն: Կանխավ շնորհակալ եմ:

Անհատ ձեռներեցը չունի աշխատող
Գոհար.
Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:

Արդյո՞ք վարչական տուգանքի նկատմամբ հաշվարկվում են տույժեր
Տիգրան.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպությունը չի ներկայացրել զրոյական հաշվետվություն: Արդյո՞ք հարկային մարմինների կողմից դա հայտնաբերելու դեպքում վարչական տուգանքի վրա հաշվարկվում են տույժեր ուշացման օրվանից հաշված:

Նորաբաց կազմակերպությունը որևէ հաշվետվություն չի ներկայացրել
Վիկ.
Բարև Ձեզ: 2014թ-ի փետրվարի 14-ին գրանցել եմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ: Մարտ ամսին ՍՊԸ-ով արել եմ մեկ առքի և մեկ վաճառքի գործարք: Մինչ այսօր ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, մինչև երբ ու ինչ հարկեր պետք է մուծեմ:

Ո՞ր հաշվետվություններն են հանձնվում բացառապես էլեկտրոնային եղանակով
Լիլիթ.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ