Tag: հարկեր և տուրքեր

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը ԼՂՀ-ում

Ա.Սարուխանյան.

Բարև ձեզ: Ես ապրում եմ Արցախում, սակայն մեր հարկային դաշտերը երևի իրարից շատ չեն տարբերվում: Ոզում հարցնել, թե ՀՀ-ում ինչ հարկային ռեժիմով է հարկվում տեղական չոր կանաչիների փաթեթավորումը ու խանութներին տալը` նրանց կողմից վաճառելու համար: Աշխատում եմ տանը, ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, այստեղ ասում են 2 հարկ պետք է վճարվի` ԱԱՀ` 16,67 % և եկամտահարկ 21 %: Կօ՞գնեք պարզաբանել այս հարցը:

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք

Անժելա.

Բարև ձեզ:

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում:

Կանխավ շնորհակալություն:

Կրկնակի հարկման բացառման վերաբերյալ

Susanna.

Խնդրում եմ տալ կրկնակի հարկման բացառման մասին տեղեկատվություն, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Երանուհի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե Ա/Ձ-ն զբաղվում է հանրային սննդի գործունեության կազմակերպմամբ, ապա ի՞նչ հարկեր պիտի վճարի: Կանխավ շնորհակալություն:

Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի շրջանառության հարկը

Կարեն.

Խնդրում եմ պատասխանել.
Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով և գործակալական պայմանագրերով աշխատում է սոց. փաթեթ սպասարկող տուրիստական ընկերությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես գործակալ և ստանում որոշակի միջնորդավճար, օրինակ 10%: Հյուրանոցը գործակալին դուրս է գրում հաշիվ, օրինակ 100 000 դր., բայց լրացում դաշտում նշում է միջնորդավճարի գումար` 10 000, վճարման ենթակա 90 000: Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի իր շրջ. հարկը` 100 000-ից, թե՞ 90 000-ից:

Ո՞ր հասցեն նշել որպես գործունեության հասցե

Armen.

Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց.

Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժար չէ:

ՍՊԸ-ի, որը բացման օրվանից չի գործել և ունի սեփականության իրավունքով շինություն, վարձակալությամբ շինությանը կից հողատարածք, փայամասնությունների վաճառքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ:

Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ զբաղվում է բժշկական գործունեությամբ, հարկվում է շրջանառության հարկով, ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և շահութահարկի հաշվարկ հանձնելու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվում նպաստը

Մարիա.

Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ, որտեղ նաև կարվում են հարսանյաց զգեստներ: Արտադրությանը կից բացվելու է հարսանյաց սրահ, որտեղ վարձույթով է տրվելու Ա/Ձ-ի կարված զգեստները: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակով է հարկվելու Ա/Ձ-ն տվյալ դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Արագ սննդի կետում մսի վաճառքի կազմակերպում

Արմեն.

Բարև ձեզ, սիրելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Եթե ես ունեմ արագ սննդի կետ առանց նստելատեղերի և միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի կետ և ի՞նչ հարկով է հարկվում: Նախապես շնորհակալություն:

Ֆիզ. անձը իրականացրել է 3 ավտոմեքենայի վաճառք

Նելլի.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե Ֆիզիկական անձը տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240

Varduhi Balasanyan.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն

Ameli.

Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես Ա/Ձ և պատրաստվում եմ իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն: Ասացեք խնդրեմ` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Կանխավ շնորհակալություն:

Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

235

Կարեն.

Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:

Շնորհակալություն:

Արդյո՞ք մեքենայի նվիրատվությունը համարվում է օտարում

232

Հասմիկ.

Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:

Նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը

Շուշանիկ Սաֆարյան.

Բարի օր:

Ինձ հետաքրքրում է նորաստեղծ ՍՊԸ-ի՝ հարկային մարմնում հաշվառման կարգը և հետագա վճարվելիք հարկատեսակները:

Մանրամասն տեղեկությունն ու հղումները ողջունելի են:

Կանխավ շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով

229

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն: