
Ծրագրային ապահովման ծառայություններ
Աստղ․
Բարև Ձեզ: 2022 թվականին մեր ԱԱՀ–ով աշխատող ընկերությունը ծրագրային ապահովման ծառայություններ է մատուցել ՌԴ ֆիզ․ անձերին և ստացել գումարներ: Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինքնահաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ։

Վարկի արտացոլում հաշվետվության մեջ
Աննա․
Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող ՍՊԸ-ն վարկ է վերցրել գործունեության ընդլայնման համար, հարկային առումով ինչ որ պարտավորություններ առաջանու՞մ են՝ հաշվետվությունների մեջ ցույց տալու կամ այլ:

Yandex առաքումներ
Հասմիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ շտապ է, անձը յանդեքսի պատվերները առաքում է հասցեներով, իր ստանալիք վճարը այդ առաքման դիմաց վճարվող գումարն է։ Յանդեքսը պարտադրում է առաքողին ա/ձ բացել, ամեն ամիս առաքումից առաջացած գումարի չափով յանդեքսի հաշիվ դուրս գրի, որպեսզի փոխանցվի իր հաշվին, հարցս է՝ կարո՞ղ է ա/ձ- ն միկրոյով աշխատի։

Բնակարանի վաճառք
Վահե․
Բարև Ձեզ: Ֆիզիկական անձը վաճառում է բնակարան, որն իրեն է պատկանում արդեն 30 տարուց ավելի: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան վաճառքի ժամանակ:

Ոսկյա զարդերի վաճառք
Ալինա․
Բարև ձեզ։ Ոսկյա զարդերի վաճառքը ինչպե՞ս է հարկվում ԱՁ-ի դեպքում, ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել։

Անշարժ գույքի նվիրատվություն
Արթուր․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

ԱՁ դրոշմանիշային վճար
Գևորգ․
Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Խմորեղենի արտադրություն
Ալլա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում ենք սկսել խմորեղենի արտադրություն, արտադրանքի վաճառքը լինելու է խանութներում (նաև ԱԱՀ-ով աշխատող)։ Խնդրում եմ հուշել՝ բացենք ՍՊԸ ԱԱՀ-ով աշխատենք, թե՞ ավելի հարմար տարբելակ էլ կլինի։ Մի փոքր ուղղություն տվեք հերթական քայլերի, հաշվետվությունների համար: Շնորհակալ կլինեմ:

ԱՁ-ն ցանկանում է ՍՊԸ գրանցել
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ- ի գործունեությունը մարզում է, հագուստի փոքրիկ խանութ, աշխատում է շրջհարկով։ Նույն ԱՁ-ն կարո՞ղ է իր անունով ՍՊԸ բացել։ Մեքենաների ներմուծմամբ է զբաղվելու տարբեր երկրներից։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք աշխատել։ Խնդրում եմ մանրամասնեք նաև հարկերը՝ ի՞նչ հարկեր է վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Հաստոցի մաքսազերծում
Դերենիկ․
Բարև ձեզ։ Անհատ ձեռներեց եմ և ցանկանում եմ Չինաստանից ձեռք բերել խառատային cnc հաստոց արտադրությունը զարգացնելու համար։ Հաստոցի գինը մոտ 4 000 000 դրամ է, քաշը 2500կգ։ Կասե՞ք՝ ինչքան կկազմի մաքսազերծումը մոտավոր։

Ե՞րբ են առաջանում հարկային պարտավորությունները
Արտավազդ․
Եթե որպես շրջհարկով աշխատող ԱՁ հայտարարություն եմ ներկայացրել, որ աշխատանքները սկսում եմ 21.07.22թ-ից, բայց ծառայություններ եմ մատուցել օգոստոսից սկսած, շահութահարկի և դրոշմանիշային վճարի հաշվարկը հուլիսի՞ց եմ հաշվարկում, թե՞ օգոստոսից։

ԱՁ-ն կանաչի է արտադրում
Մարիամ․
Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք օգնությունը հարկվում է
Լիլիթ․
Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է հիվանդ աշխատակցին դրամական օգնություն տրամադրել: Կասե՞ք խնդրեմ՝ հարկվու՞մ է արդյոք այդ օգնությունը և երևում է որևէ հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Շինարարական ծառայություններ
Սևակ․
Բարև։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն շինարարական ծառայություններ մատուցելով։

Ներմուծում անձնական օգտագործման համար
Մայա․
Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:

Ապրանքի վաճառք Duty Free խանութին
Կարեն․
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱԱՀ վճարողը ակցիզային հարկով հարկվող ապրանք պետք է վաճառի Duty Free-ի խանութին։
1․ Ինչպիսի՞ կարգավորումներ կան նման դեպքում,
2․ Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վաճառքի դեպքում (նաև ԱԱՀ դրույքաչափի հետ կապված),
3․ Հաշվետվություններում ինչպե՞ս է առանձնացվելու այդ մասով

Гербовый сбор
Екатерина.
Добрый день! Подскажите, пожалуйста, правильно ли я понимаю, что если у сотрудника зарплата к начислению 102 000 драма, то гербовый сбор за него платит организация - работодатель в размере 3 000 драм? Так как 102 000 - 20 400 (НДФЛ)-5 100 (соцвзнос) - 3 000 (предполагаемый гербовый)=73 500, что меньше минимальной зарплаты в 75 000 драм?

Ավտոմեքենաների ներմուծում և արտահանում
Արա․
Բարև Ձեզ։ Հիմնադրելու ենք ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով։ Երրորդ երկրից ներմուծելու ենք ավտոմեքենա՝ վճարելով մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որը վաճառելու ենք Ռուսաստանի դաշնությանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչպես պիտի արտահանելու դեպքում վերադարձնենք վճարված ավելացված արժեքի հարկը։

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել
Ալլա․
Բարև ձեզ, այսպիսի մի իրավիճակ․ ճապոնական կազմակերպության կողմից մատուցվել է ծառայություն (նախագծերի կազմում, հեղինակային իրավունք, փաստաթղթավորում) հենց Ճապոնիայում, բայց ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող կազմակերպությանը, հետևաբար ինչպե՞ս է հարկվում այս գործարքը։
Վերջին մեկնաբանություններ