Tag: ՀԴՄ

Accountant.am
Նորություններ

Նոր ՀԴՄ-ների տեղադրումը կարող է հետաձգվել մեկ տարով

Աղբյուր` Fintax.am Նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման պարտավորությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարող է հետաձգվել մեկ տարով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքերով, այս պահին Հայաստանում մոտ 25 հազար ձեռնարկատեր չունի նոր սերնդի ՀԴՄ: Հետևաբար գործադիրն առաջակում է հետաձգել համապատասխան որոշման կիրառության ժամկետը մինչև 2017 թվական: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ hսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարգի վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, ըստ որի՝ բոլոր հարկատուները պետք է ձեռք բերեն և կիրառեն նոր սենրդի ՀԴՄ սարքեր, իսկ կտրոնի վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ողջ ցանկը՝ գործարքի մյուս մանրամասներով: Աղբյուր` Fintax.am
.Հարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանման նշում

252 Arsine. Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և աշխատում է ԱԱՀ դաշտում: 2016թ-ից հանդիսանալու է ամսական ԱԱՀ վճարող: Իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտուր: Ունի ՀԴՄ: Ներկա պահին ՀԴՄ կտրոնի վրա չի արտացոլվում ապրանքի անվանումը, քանակը և գինը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք 2016թ-ի հունվարի 1-ից պարտադիր է, որ ՀԴՄ կտրոնի վրա նշվեն ապրանքի անվանումը, քանակը և գինը, ստացված գումարի չափը, տրված մանրը և այլն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխան

Արդյո՞ք 2016թ. հունվարի 1-ից պետք է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ներով

Արման. Ժողովուրդ ջան, հիմա մյուս տարվա հունվարի 1-ից հետո արդեն բոլորը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատե՞ն և ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպե՞ն ապրանքի անվանումը և քանակը:
.ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց խանութում տեղադրվելու է ՊՈՍ տերմինալ

251 Արմեն. Հարգելի գործընկերներ, նորաբաց խանութում բացի ՀԴՄ տեղադրվելու է նաև ՊՈՍ տերմինալ` բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար: Արդյո՞ք նման գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք նման գործունեության դեպքում անհրաժեշտ է ՀԴՄ

226 Arsine. ՍՊԸ-ն զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ: Հանդիսանում է որպես գործակալ: Ձեռք է բերել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա: Հարցս հետևյալն է. Արդյո՞ք նման գործունեության դեպքում անհրաժեշտ էր ՀԴՄ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող

Նորայր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք մի հարցում. Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու և այդ դեպքում ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր

Հովիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ-ի արտոնագրային վճարով:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Նոր սերնդի ՀԴՄ համար ավել վճարված գումարի վերադարձ

226 Narek. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. մենք 2013թ. նոյեմբերին ձեռք ենք բերել նոր սերնդի ՀԴՄ 370 000 դրամով, իսկ 2014թ. հայտարարվեց, որ 58,350 հազարը չգերազանցող կազմակերպությունների համար ՀԴՄ արժե 150 000 դրամ ու պետք է ավել վճարված գումարը վերադարձվի: Հաշվապահը ասում է, որ մեկ տարուց ավել է դիմում է գրել գումարի վերադարձի համար, բայց դեռ չեն վերադարձրել: Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը

Հարություն. Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փետրվար ամսին ՀԴՄ-ն փոխվել է, իսկ մարտին ավելացել է ևս մեկ ՀԴՄ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե փետրվար ամսին ՀԴՄ-ն փոխվել է, իսկ մարտին ավելացել է ևս մեկ ՀԴՄ, հիմա շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ ՀԴՄ-եր դաշտում ավտոմատ բերում է միայն նախկին ՀԴՄ-ն, չեմ կարողանում ոչ ավելացնեմ նորը, ոչ էլ երկրորդը: Նոր ՀԴՄ-ները գրանցված են` մեկը 23.01.2015, մյուսը 12.02.2015:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տպել ՀԴՄ կտրոնը

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հանրային սննդի օբյեկտը, որի համար պարտադիր է ՀԴՄ-ի կտրոնի վրա անվանացանկի տպելը, կարող է ՀԴՄ կտրոն տրամադրել` "Հանրային սնունդ" տպելով դրա վրա, թե՞ պետք է պարտադիր գրել, թե ինչ է վերցրել հաճախորդը` ճաշատեսակի անվանումով և այլն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված

Սեդա. Հարգելի հաշվապահներ, 27․03․2015թ․ պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեության ոլորտը` հանրային սնունդ: Հարցս այսպիսին է` արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված, ասեմ, որ դեռ չեմ աշխատում, քանի որ դեռ վարձակալության պայմանագիրը չեմ կնքել:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

226 Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն 2014թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ 60 000 դրամով: Արդյո՞ք այն հանդիսանում է հիմնական միջոց: Եթե այո, ապա որքա՞ն է դրա ամորտիզացիոն ժամկետը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը

Գագիկ. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը պետք է նոր սերնդի ՀԴՄ տեղադրի 2015թ. հունվարի 1-ից, սակայն փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը: Ինչպե՞ս վարվել: Միթե 1 ամսվա համար պետք է պարտադիր գնենք այդ ՀԴՄ: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով

212 Արմեն. Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով և միաժամանակ տեղադրում է այդ պահեստամասերը սարքավորումների վրա: Հարց. -Ինչպե՞ս գրանցել գործարքը, եթե վաճառել ենք պահեստամաս և տեղադրել ենք այն, վաճառք և ծառայություն: -Կարո՞ղ ենք արդյոք ընդհանուր գւմարը մեկ ՀԴՄ կտրոնով ստանալ -Հաշվետվության ժամանակ ինչպե՞ս տարանջատենք ծառայությունը առևտրից -Պե՞տք է արդյոք ՀԴՄ-ի մեջ բացել առանձին բաժին ծառայություններ համար Աշխատում են շրջանառության հարկով: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

203 Լիպարիտ. Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528: Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը: Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին: Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի` Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները 1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝ ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր կետը պիտի նշվի ՀԴՄ ձեռքբերման հայտի մեջ

Արամ. Բարև ձեզ: Արծաթյա զարդերի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց եմ ու ուզում եմ ՀԴՄ ձեռք բերելու մասին հայտ ներկայացնել, բայց հայտի մեջ կա միայն ոսկերչական արտադրատեսակների վաճառք ու նորոգում կետերը: Ո՞ր կետը պիտի նշվի հայտի մեջ:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

201 Lilit. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը օգոստոսի 1-ից սկսել է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ով

Elen. Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օգոստոսի 1-ից սկսել է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ով: Շրջանառության հարկի հաշվետվության մեջ պե՞տք է գրել բոլոր 3 ամիսների ՀԴՄ-ով կատարված գործարքների գումարը, թե՞ միայն հին ՀԴՄ-ինը, այսինքն` միայն հուլիս ամսվանը: Նոր ՀԴՄ-ն ձեռք բերելուց հետո հին ՀԴՄ-ն անհրաժե՞շտ էր գրանցումից հանել: