Tag: ՀԴՄ

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում

Armen. Եթե օտարերկրյա կազմակերպությունը իր ներկայացուցչությունն է բացել ՀՀ-ում և այդ ընթացքում ՀԴՄ-ով գործարք չի կատարել, այլ միայն ֆինանսավորել է կրթական ծրագրեր և անհատույց գույք է գնել այլ ոչ առևտրային կազմակերպությունների համար, այս դեպքում ինքը ԱԱՀ-ով հարկվող համարվու՞մ է, թե՞ ոչ (ԱԱՀ-ի մասին 3-րդ հոդվածը կարդացել եմ, հստակ չեմ պատկերացնում):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր Տարին: Աշխատում ենք շրջանառության հարկով, ունենք կոշիկի արտադրամաս և մանրածախ խանութ տարբեր հասցեներում, հաշիվ-ապրանքագրով կամ բեռնագրով ապրանքը հասցվում է խանութ: Հարցս վերաբերվում է հարկմանը, շրջանառության հարկի հաշվետվության մեջ խանութ տեղափոխված ապրանքի ամբո՞ղջ խմբաքանակից է հարկվում, թե՞ ֆիսկալի հանրագումարից, քանի որ հնարավոր է 1 եռամսյակում հարկվի 100 զույգի համար, հաջորդ եռամսյակում ապրանք չբերվի, սակայն ՀԴՄ ֆիսկալով ցույց տրվի վաճառք և անհամապատասխանություն առաջանա: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք այս գործընթացը, մեր արտադրանքը բացառապես վաճառվում է մեր խանութում, նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ

Ալբերտ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Լուիզա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ: Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու` հաստատագրվածով, թե՞ ոչ, և ունենալու՞ է ՀԴՄ ապարատ, այսինքն շրջանառության քանի՞ տոկոսն է գանձվելու և ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար

Մերի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխան

Կառավարության թիվ 968-Ն նոր որոշում

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, Կառավարության թիվ 968-Ն նոր որոշումով 2013թ. ընթացքում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները նոյեմբերի 1-ից պետք է կիրառեն նոր սերնդի ՀԴՄ: Սակայն ՀԴՄ-ների կիրառման օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե նախորդ տարվա իրացման շրջանառությունը 500,0 մլն.-ից պակաս է, ապա պետք է կիրառեն 2015թ. հունվարի մեկից ոչ ուշ: Հիմա հակասություն է առաջանում, մեր կազմակերպության նախորդ տարվա իրացման շրջանառությունը պակաս է 500.0 մլն-ից, բայց 2013թ. ԱԱՀ վճարող է: Հիմա ինչպե՞ս հասկանալ կառավարության որոշման իմաստը: Խնդրում եմ օգնել:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություն` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:
.ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե. Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Lia. Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է` ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

Տաթև. Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Ներսես. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հիմնադրամն իր կանոնադրությամբ կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն ծավալել և աշխատում է ԱԱՀ-ով: Հարցս հետևյալն է` ԱԱՀ-ի հաշվանցում կատարելիս արդյո՞ք հաշվի է առնվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ կատարված ծախսերի ԱԱՀ-ն: Եվ մյուս հարցս` եթե ՀԴՄ կտրոնի վրա նշվում է ԱԱՀ, դա կարելի՞ է հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով

Ռոբերտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և "խանութի" սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են. 1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը 2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ 3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru. Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
.ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Հարություն. Հարգելի գործընկերներ, խանութում կատարվել է վաճառված ապրանքի վերադարձ: Հաշվապահական ձևակերպումները պարզ են, սակայն ի՞նչ քայլեր պետք է արվեն ՀԴՄ-ի հետ կապված, և կա՞ արդյո՞ք ՀՏ-ին այս մասին իրազեկման ինչ-որ ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Սամվել. Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսական, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ: Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում "60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ" բաժնում հաշվետուն կրկին ամսական է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի վերաբերյալ

Razmik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.: Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի: Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

Tigran. Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է: