Tag: ձևակերպում

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել

Նառա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը: Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը: Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը` Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝ փետրվար՝ 1.95 մլն․ դրամ հունվար՝ 1.75 մլն Դեկտեմբեր՝ 2.3 մլն նոյեմբեր՝ 1.98 մլն հոկտեմբեր ՝ 2.32 մլն հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է բանկերում հաշվապահական հաշվառման վարմանը. Ենթադրենք Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով (90%-ով): Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա բանկը պայմանագիրը կնքելու պահին ու Բ կազմակերպության կողմից պարտավորությունը մարելուց հետո: Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխանակում աշխատակցի միջոցով

Աննա. Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն՝ արտարժութային դրամարկղից 2512 - դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն

Մարի. Կազմակերպությունը տվել է կանխավճար մատակարարին, ապրանքը ստանալու է ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների հետ կապված

266 Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել. 1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$ Մուտքի Օրդեր - Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480 2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000 Մուտքի Օրդեր - Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ

265 Ռոզա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել: 1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը 2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս Կանխավ շնորհակալ եմ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գումարի վերադարձի հաշվապահական ձևակերպումներ

259 Arpine. Հարգելի ընկերներ, Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ: Շնորհակալություն Հարգանքով, Արփինե
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ

Գևորգ. Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ տալու հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումները. փետրվարի 1-ին կազմակերպությունը բանկից ստացել է կարճաժամկետ վարկ` 10․000 USD (դոլլար) և երկարաժամկետ վարկ 20.000.000 AMD (դրամ): Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

212 Ռոբերտ. Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք "n գումար հանած 5 %":
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե

Վարդուհի. Բարև ձեզ, ձեր օգնության կարիքն ունեմ: ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի` ամեն ծախսի համար տամ 2 ձևակերպում %-ային հարաբերությամբ բաշխած, թե՞ ավելի ռացիոնալ տարբերակ կա: