Tag: ձևակերպում

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպման վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. նախկին հաշվապահը շատ ծախսերի համար, որոնք շահութահարկի օրենքով նվազեցվող ծախսեր են, հաշվապական ձևակերպում է տվել` 715 ինչ որ հաշվով: Այս դեպքում արդյո՞ք հարկվող շահույթը որոշելիս այդ ծախսը նվազեցվում է, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք կարող եմ, օրինակ, այդ ծախսը տանել 713 հաշվին, այսինքն ձևակերպել` դտ 713 կտ 715 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Մերիկո. Հարգելի հաշվապահներ, մի փոքր խոսեք կանոնադրական կապիտալի վերաբերյալ, վերջինիս` կանոնադրությամբ գրանցման, մի մասի համալրման, մասնակիցների կողմից չհամալրման, դրանց թղթակցությունների մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Նվիրատվության ստացում

Vadim. Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որը հինգ ամիս է, ինչ սկսել է գործունեությունը, իր հաշվապահական ձևակերպումները գրանցել է միայն մեմորիալ օրդերներում, իսկ շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի: Այս դեպքում ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք տույժ կա դրա համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պահուստային կապիտալի ձևավորում

Ֆլորա. ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը` դտ 342 կտ 351 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Լիանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Նորաբաց ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ` այսինքն սկզբից հավաքագրել է իր բազայում աշխատանք փնտրող անձանց, իսկ հետո գտնում է գործատուներին, մատուցում է նաև բնակարանների մաքրման ծառայություններ: Օրինակ` քաղաքացին դիմել է ՍՊԸ-ին, որ պատրաստ է տնային աշխատանքներ կատարել, մեկ այլ քաղաքացի էլ դիմել է այն մասին, որ իրեն հարկավոր բնակարանի մաքրման աշխատանքներ իրականացնող: Ինչպե՞ս ձևակերպել այս գործարքը, ՍՊԸ-ն սոց. վճարելու՞ է, թե՞ ոչ: ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպիսի՞ գրքեր պետք է վարի ՍՊԸ-ի հաշվապահը և կադրերի տեսուչը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արագամաշ առարկայի մուտքագրում

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, ՀԾ-ում մուտք է արված սեղան, գինը` 49500, կա նաև 10000 դրամանոց սեղան և մուտք է արված որպես արագամաշ առարկա, արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, նշեմ, որ կազմակերպությունը ՊՈԱԿ է, նաև խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ հուշել` որտեղից կարող եմ տվյալ վերցնել, թե որ ապրանքը որ հաշվով պետք է մուտքագրեմ: Շատ շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Վահե. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ ՀԾ-ով, խնդրում եմ ասացեք, հարգելիներս, գրենական պիտույքները, կենցաղային և տնտեսական ապրանքները ի՞նչ հաշվով են մուտքագրվում, որպես արագամաշ առարկաներ` 2131, թե՞ այլ նյութեր 2119 կուտակիչ հաշվին ավելացնեմ 21191 գրասենյակային ծախսեր և 21192 կենցաղային և տնտեսական ծախսեր, նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անահիտ. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ֆիզ. արձակուրդի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաստոցի ձեռքբերում

Մարո. Եթե ես գնել եմ հաստոց, որի արժեքը 500 000 դրամ է և ԱԱՀ 100 000 դրամ է, և ես այն օգտագործելու եմ իմ ընկերությունում, ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվապահական ձևակերպումները ավելացված արժեքի հարկի գծով, ես այն չեմ վաճառելու:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի օտարում

Կարինե. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը: 1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ 2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել 3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվառման կազմակերպումը բանկերում

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ են բանկային հաշվառման մասին նյութեր, մասնավորապես` ձևակերպումները, եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք իմ էլ-փոստին` hasmik.gukasyan շնիկ rambler.ru Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սխալի ուղղում

Ֆլորա. Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: 2011թ.-ի փետրվարին կատարել ենք փոխանցում պարտադիր սոց, ինչպես նաև փոխանցել ենք տույժ վճարումն ուշացնելու համար` նպատակը նշվել է փոխանցման ժամանակ: Սակայն այդ հաշվարկը պետք չէր անել և առավելևս փոխանցել: Եթե կարող եք, գրեք խնդրում եմ, ի՞նչ ձևակերպումներ անեմ ճշգրտելու համար, և արդյո՞ք գերավճար կդիտվի այդ փոխանցումը` չնայած նրան, որ նպատակը նշել ենք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ

Christina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք, որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները/իսկ մեր կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տամ, եթե վճարվել է գույքի նկատմամբ պետ. գրանցման տուրք, վճարումը կատարվել է գործառնական վարձակալության պայմանագիրը նոտարում հաստատելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ակտի գումարների ձևակերպում

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ստուգման ակտի համաձայն պետական բյուջե պետք է վճարվի պարտադիր սոց վճար-x գումար, շահութահարկ-y, ԱԱՀ-z դրամ և ակտի 10%: Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է ճիշտ ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են փոխկապակցված հաշիվները

Christina. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` ինչպե՞ս են փոխկապակցված հետևյալ հաշիվները 5243, 226, 261, 2252 (որ հաշիվը որ դեպքում է որի հետ թղթակցում), և ե՞րբ և ինչպե՞ս են հաշվանցվում: Կանխավ շնորհակալություն: