
Կան արդյո՞ք մանրածախ և մեծածախ առևտրի համար սահմանված նվազագույն գներ
Հարգելի էջակիցներ,
Չէի՞ք ասի՝ կան արդյո՞ք մանրածախ և մեծածախ առևտրի համար սահմանված նվազագույն գներ:

Ո՞ր հաշվեհամարներին են փոխանցվում հարկերը
Արամ.
Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:

Շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը
Տիգրան.
Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։

Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար
Մարինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
- Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:
Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:
Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները
Մելինե․
Բարև ձեզ։
Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․
1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը:
2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար:
3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում:
Կանխավ շնորհակալություն։

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը
Մելինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։
Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։
Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով
Արփինե.
Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում
Արփինե.
Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % - 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում Ա/Ձ-ն
Ռոլանդ Զոհրաբյան.
Բարև ձեզ:
47.91.0 դասակարգիչով (ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր) գրանցված Ա/Ձ֊ն ի՞նչ հարկատեսակով է հարկվում։
Շնորհակալություն:

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել
Անահիտ․
Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:

Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում
Արմեն.
Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:

Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ
Սեյրան.
Բարև ձեզ:
2020թ. հունվարի 1-ից մարզում գործող մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն կազատվի՞ շրջ. հարկից: Եվ ո՞ր ԱՁ-ն է համարվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Անձը զբաղվում է պահեստամասերի մանրածախ առևտրով
Արտակ․
Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ պահեստամասերի մանրածախ առևտրով, ներմուծում եմ Վրաստանի Հանրապետությունից: Սահմանին փորձագետի բացակայության պատճառով ներմուծումը գրանցում են որպես ֆիզ․ անձ: Կարո՞ղ եմ իմ ֆիզ. անձից ապրանքները վաճառել իմ Ա/Ձ-ին: Եթե այո, ինչպե՞ս կհարկվի, եթե ոչ, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը կարգավորել:

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի
Հասմիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:
Կանխավ շնորհակալություն:

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն
Արա.
Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի դեպքում
Սաթենիկ.
Հարգելի հաշվապահներ, ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի մեջ՝ 1C-ը, թե՞ ՀԾ-ն: Խնդրում եմ, օգնեք կողմնորոշվել:


Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ-ն
Սեյրան.
Բարև ձեզ:
Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:
Վերջին մեկնաբանություններ