Tag: մանրածախ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարներին են փոխանցվում հարկերը

Արամ. Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը

Տիգրան. Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար

Մարինե․ Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
  1. Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:

  2. Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:

Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները

Մելինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․ 1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը: 2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար: 3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը

Մելինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։ Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։ Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

Արփինե. Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % - 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում Ա/Ձ-ն

Ռոլանդ Զոհրաբյան. Բարև ձեզ: 47.91.0 դասակարգիչով (ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր) գրանցված Ա/Ձ֊ն ի՞նչ հարկատեսակով է հարկվում։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․ Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում

Արմեն. Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ

Սեյրան. Բարև ձեզ: 2020թ. հունվարի 1-ից մարզում գործող մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն կազատվի՞ շրջ. հարկից: Եվ ո՞ր ԱՁ-ն է համարվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է պահեստամասերի մանրածախ առևտրով

Արտակ․ Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ պահեստամասերի մանրածախ առևտրով, ներմուծում եմ Վրաստանի Հանրապետությունից: Սահմանին փորձագետի բացակայության պատճառով ներմուծումը գրանցում են որպես ֆիզ․ անձ: Կարո՞ղ եմ իմ ֆիզ. անձից ապրանքները վաճառել իմ Ա/Ձ-ին: Եթե այո, ինչպե՞ս կհարկվի, եթե ոչ, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը կարգավորել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արա. Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝ 1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար, 2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից, 3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի դեպքում

Սաթենիկ. Հարգելի հաշվապահներ, ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի մեջ՝ 1C-ը, թե՞ ՀԾ-ն: Խնդրում եմ, օգնեք կողմնորոշվել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ-ն

Սեյրան. Բարև ձեզ: Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ: