Tag: մաշվածք

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թղթակցություններ

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․ 1. Հաշվարկվել է մաշվածություն 2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում 3. Հաշվարկվել է շահութահարկ 4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում 5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում 6. Հաշվանցվել է անուղղակի հարկ 7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար 8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 9. Վճարված տոկոսները կապիտալացվել են
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կլինի ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը

Մարիամ. Կխնդրեի օգնել լուծել խնդիրները։ 1. Մասնագիտացման արդյունքում ձեռնարկության մեկ միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերը 110 ռուբլուց դարձել է 90 ռուբլի, իսկ տրանսպորտաինը՝ 5-ից դարձել է 6 ռուբլի։ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի։ Որոշել տարեկան տնտեսման չափը, եթե իրացվել է 60 հազ. արտադրանք։ 2. Հաշվարկել ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, եթե ձեռնարկությունը ձեռք է բերել 36 մլն դրամ արժողությամբ հիմնական արտադրական ֆոնդ, 6 տարի ծառայողական ժամկետով։ Հաշվարկել տարիների թիվը՝ գծային եղանակով։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորման արժեքը

Ելենա. Տարվա սկզբի դրությամբ սարքավորումի հաշվեկշռային արժեքը կազմում էր 150 000 դրամ։ Տարվա ընթացքում սարքավորումը վաճառվել էր 26 000 դրամով, և օտարումից եկամուտը կազմել է 2 000 դրամ։ Մաշվածությունը հաշվարկվում է տարվա սկզբի հաշվեկշռային արժեքի 10 % դրույքաչափով։ Տարվա վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը կազմել է 145 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորումը: Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ. Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։ Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։ 2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ

Արեգ. Ողջույն բոլորին: Ունեմ մի այսպիսի խնդիր. ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով: Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով: 2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում: 3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Սերգեյ. Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna. Բարև Ձեզ: Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել. 1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։ 2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝ ա) նյութեր՝ 700 դրամ բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ) գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ: 3. Հաշվարկել աշխատավարձ ա) տնօրենին 120 դրամ բ) հաշվապահին 100 դրամ գ) արտադրամասի վարպետին 90 դրամ դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ: 4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ: 5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը: 6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել: 7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից: 8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով: 9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը): 10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի): 11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։ 12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։ 13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ: 14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է: 15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։ 16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։ 17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումները

Աիդա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի հետ կապված գործողությունները և որոշել վաճառքից շահույթը կամ վնասը։ Տվյալներ՝ հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ: Երկու տարի անց հաստոցը վերադասակարգվել է, որպես վաճառքի համար պահվող և դրանից մեկ ամիս անց վաճառվել 300 000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձը վճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար՝ 20 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կա՞ն արդյոք հատուկ բլանկներ, որոնցով հնարավոր է ապրանքը դուրս գրել

Ամալյա. Դպրոցի ապրանքանյութական գույքագրման արդյունքում պարզվել է, որ դպրոցին պատկանող որոշ հիմնական ապրանքներ երկարատև օգտագործման արդյունքում դուրս են եկել շարքից և՛ վերանորոգման, և՛ հետագա շահագործման ենթակա չեն: Խնդրում եմ պատասխանել. արդյոք կարո՞ղ ենք այն դուրս գրել: Եթե այո, կամ ոչ՝ ի՞նչ տարբերակ կառաջարկեք: Իսկ կա՞ն հատուկ բլանկներ, որոնցով կարողանանք ապրանք դուրս գրել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության լրացման հետ կապված

Գրիգոր. Բարև Ձեզ: Շահութահարկի հաշվարկի /ձև 240/ 8-րդ բաժնում արագամաշ առարկաների շարժը, ո՞ր տողում է ցույց տրվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչքա՞ն պետք է հաշվել ամորտիզացիոն ժամկետը

Գայանե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna. Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Սոնա․ Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ: "Ա" ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝ Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/ 1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000 2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000 3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000 4.Վարձակալությունից եկամուտ 18 000 Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/
  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000 2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000 3.Ապրանքների ինքնարժեք 62 000 4.Աշխատավարձ 6 600
Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին: 2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։ 3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ: 4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա

Սաթեն. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։ Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր մաշվածության վերաբերյալ

Մարա. Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։ Լուծել խնդիրը․ Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Հրաչյա. Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել մաշվածությունը հիմնական միջոցի վերակառուցումից հետո

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հասկանամ՝ հիմնական միջոցի վերակառուցումից հետո ինչպե՞ս են հաշվում ամորտիզացիան այդ տարվա և մնացած տարիների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շինության մաշվածությունը

Անահիտ Հարոյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երկաթ-բետոնյա շինության մաշվածության տոկոսը ինչպե՞ս պետք է որոշենք: Կանխավ շնորհակալություն: