Tag: ներմուծում

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Հայտարարագրի ներկայացում էլեկտրոնային եղանակով

Սուրեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով ներկայացնեմ մաքսային արժեքի հայտարարագիր, երրորդ երկրից հաստոց պետք է գնեմ։ Լիազորի և օգտվողի գրասենյակից չեմ գտնում այդ հայտարարագրի հղումը, և այն հղումը, որտեղ կա հաստոցների դասակարգման մասին տեղեկություն, որ իմանամ տվյալ հաստոցի մաքսազերծման արժեքը: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Հայտարարագրի ներկայացում էլեկտրոնային եղանակով

Շրջանառության հարկից չվճարված ԱԱՀ-ի նվազեցում

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ներմուծում է կատարել հունվարից մարտ ամիսներում, սակայն դեռ չի վճարել ներմուծման ԱԱՀ-ն։ Աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Շրջանառության հարկի հաշվարկում այդ չվճարված ԱԱՀ-ն կարո՞ղ ենք ներկայացնել 4 %-ի տողում:

Կարդալ ավելին Շրջանառության հարկից չվճարված ԱԱՀ-ի նվազեցում

Պարսկաստանից ներմուծման վերաբերյալ

Հասմիկ.

Բարև ձեզ, կարո՞ղ եմ Պարսկաստանից ապրանք ներմուծել: Կասե՞ք մեկ կիլոգրամի համար մաքսազերծման արժեքը:

Կարդալ ավելին Պարսկաստանից ներմուծման վերաբերյալ

Ռուսաստանից և Չինաստանից ներմուծման վերաբերյալ

Սուրեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ռուսաստանից և Չինաստանից ներմուծման վերաբերյալ

Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Հարություն․

Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Կարդալ ավելին Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ

Վահե.

Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե.

Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար.
1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գլոբբինգով ներմուծման հետ կապված

Գևորգ.

Բարև Ձեզ: ԱՄՆ-ից Գլոբբինգով ի՞նչ քանակի կամ ծավալի շարժիչի յուղ կարող եմ բերել, որ չհարկվեմ /3 հատ 5 լիտրանոց կարո՞ղ եմ ամեն ամիս բերել:

Կարդալ ավելին Գլոբբինգով ներմուծման հետ կապված

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ:
Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:

Կարդալ ավելին ԱՏԳ կոդի հետ կապված

Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն իրականացնելու է ներմուծման-վաճառքի գործունեություն: Աշխատում է ԱԱՀ և շահութահարկով: Վաճառքի վերադիրը կազմելու է 3 տոկոս, որը որ տվյալ ապրաքնի շուկայական վաճառքի գնից պակաս է: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ նման դեպքում: Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն:

Կարդալ ավելին Ի՞նչպես պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ՞
Կազմակերպությունը համաձայն չէ ներմուծված ապրանքի ԱՏԳ կոդի հետ և ցանկանում է բողոքարկել: Ինչպե՞ս պետք է դա անել:
Մեկ հարց ևս՝ վաճառող կազմակերպությունը նշել է այնպիսի ԱՏԳ կոդ, որը առկա չէ ԱՏԳ ԱԱ-ում՝ ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին ԱՏԳ կոդի հետ կապված

Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ: 1. Ներմուծող Ա/Ձ-ի համար արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը, եթե այո, ապա որտեղ է օգտագործվում:
2. Ա/Ձ-ն ցանկանում է ներմուծել մեքենա, արդյո՞ք կա դեպք, որի համաձայն հնարավոր է չվճարել ԱԱՀ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

Առցանց վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ alibaba.am կայքից հագուստ պատվիրել և ներմուծել ՀՀ և օնլայն վաճառք իրանացնել ՀՀ- ում: Նման գործունեության իրականացման կազմակերպաիրավական ձև ընտրել եմ Ա/Ձ-ն: Խնդրում եմ ասել՝
1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:

Կարդալ ավելին Առցանց վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար

Արայիկ.

Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար

ՌԴ-ից ապրանքների ներմուծման վերաբերյալ

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա:

Կարդալ ավելին ՌԴ-ից ապրանքների ներմուծման վերաբերյալ

Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից

Ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել հաճախորդներին սպասարկելու համար օգտագործված տեստերները

Արփի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել հաճախորդներին սպասարկելու համար օգտագործված տեստերները

ՌԴ-ից ներմուծում կատարելու վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՌԴ-ից ներմուծում կատարելու վերաբերյալ

Ինչպե՞ս է բաշխվում ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների բեռնափոխադրման ծախսը

Սրբուհի.

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծված ապրանքների համար բեռնափոխադրման ծախսը ինչպե՞ս եք բաշխում, երբ մի մեքենայով մի քանի կազմակերպությունների ապրանք է բերվում: Ես կիրառում եմ հետևյալ մեթոդը՝ բեռնափոխադրման հաշվով գրված գումարը բաժանում եմ 3 կազմ. Rub-ով արժեքների հանրագումարի վրա, ստացված գործակիցը բազմապատկում եմ ամեն մի կազմակերպության RUB ապրանքի արժեքին:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է բաշխվում ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների բեռնափոխադրման ծախսը

ԵՏՄ-ից առցանց ներմուծման հետ կապված

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ օգնել մի այսպիսի հարցով: ԵՏՄ-ից ներմուծում եմ ունեցել: Գնել եմ 2 տարբեր օնլայն խանութներից և ներմուծել եմ Հայաստան Գլոբբինգ կազմակերպությունով: Ունեմ ավիանակլադնոյ /օդային բեռնագիր/ և եկել են մի պաթեթով: Հիմա կասե՞ք՝ խնդրում եմ, արդյո՞ք ճիշտ կլինի կազմեմ 2 հայտարարագիր, քանի որ 2 գործընկերներ են ստացվում, բայց նույն նակլադնոյի համարով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԵՏՄ-ից առցանց ներմուծման հետ կապված

Կա՞ արդյոք մաքսազերծման վճար ԵԱՏՄ-ից ներմուծման դեքպում

Բարև Ձեզ։ ԵԱՏՄ-ից ներմուծված հագուստի համար մաքսազերծում կա՞, թե՞ միայն ԱԱՀ-ով է հարկվում։ Եվ առաջին անգամ ֆիզ. անձով ներմուծման սահմանաչափը նշեք։

Կարդալ ավելին Կա՞ արդյոք մաքսազերծման վճար ԵԱՏՄ-ից ներմուծման դեքպում

ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ

Կար.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տալ ինֆորմացիա ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի մասին։ Եթե բեռը գալիս է անհատ բեռնափոխադրողի հետ, տվյալ բեռը հասնելու է ինձ, և հետո ես պե՞տք է ԱԱՀ մուծեմ:

Կարդալ ավելին ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ

3-րդ երկրից ներմուծում կատարելու վերաբերյալ

Ողջույն բոլորին։ Ցնականում եմ 3-րդ երկրից /Չինաստան/ ներմուծել կոշիկի վաքս, եթե չեմ սխալվում 3405 կոդ։ Կցանկանայի իմանալ մաքսազերծման և ընդհանրապես բոլոր վճարների մասին։ Եվ մի կարևոր հարց ևս, եթե շուկայում ներմուծվում է օրինակ՝ մոնոպոլ կազմակերպության կողմից, միայն տվյալ բրենդի ինդոնեզական արտադրանքը, խնդիր կլինի՞ նույնի հարավաֆրիկյանը բերելու մեջ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար։

Կարդալ ավելին 3-րդ երկրից ներմուծում կատարելու վերաբերյալ

ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից

Հարգելի խմբակիցներ,

ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, խնդրում եմ ուղղորդեք՝ որևէ խնդիր չի՞ առաջանա այս առումով։ Կա՞ն ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ՀԿ—ն ներկայացնի հարկային մարմիններին, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կազմակերպությունների դեպքում։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից

Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

Ողջույն, հարգելի խմբակիցներ։

2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց  100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։

Կարդալ ավելին Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

Ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ապրանք է ներմուծում

Ողջույն։ Հարցս վերաբերում է հետևյալին, երբ անձը ԵԱՏՄ տարածքի երկրներից ֆիզ․ անձով ապրանք է ներկրում, ո՞ր սանդղակով պետք է առաջնորդվի։ 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված N171-Ն որոշմամբ տեղեկացա, որ կից ներկայացվող սահմանված չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը՝ 150 000 դրամը։ Ինձ մոտ տարակարծություն է առաջացել այս մասով, այսինքն՝ ֆիզ. անձը նախապես պետք է ուսումնասիրի աղյուսակում առկա ապրանքները, թույլատրվող սահմանաչափերով, ու եթե իր նախընտրած ապրանքը չգտնի այդ ցանկում, ապա պետք է ենթարկվի 150 000 դրամ – 31 կգ օրենքին։ Ու նաև, արդյո՞ք 150 000 դրամն իր մեջ պետք է ներառի նաև բեռնագիրը։

Կարդալ ավելին Ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ապրանք է ներմուծում

3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կարեն.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին 3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:

Կարդալ ավելին Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների

Վիգեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:

Կարդալ ավելին Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների