Tag: նորաբաց

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շարժական բիզնես բացելու համար

Սամվել Ալիխանյան. Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել շարժական բիզնես, կարո՞ղ եք ասել՝ Երևանի ո՞ր տարածքում կարող ենք կայանել թրեյլերը և որտեղ՝ ոչ, և դրա համար ո՞ր մարմնին պետք է դիմենք՝ հետագայում տեղի համար խնդիրներ չունենալու նպատակով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար

Մարինե․ Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Լուսինե. Բարի երեկո։ Ցանկանում եմ տանը պատրաստել կիսաֆաբրիկատ և տալ խանութներին։Ի՞նչ փաստաթղթեր են պետք և որտե՞ղ պետք է գրանցվել։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ

Ալեքսանդր․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ես ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ ՀՀ-ում, ցանկանում եմ բացել ԱՁ և զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ։ Ի՞նչ հերթականությամբ և ի՞նչ գործողություններով պիտի սկսեմ և որտեղից, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ, սակայն ապրում է ՌԴ-ում

Նարինա․ Ողջույն ձեզ։ Ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում, անհրաժեշտություն է առաջացել գրանցել ԱՁ Հայաստանում։ Ես հայկական անձնագիր ունեմ և գրանցում ՀՀ-ում, կարդացի ինտերնետում, որ օնլայն կարգով հնարավոր է ԱՁ գրանցել իմ անունով և արդեն իմ կողմից տրված հավաստագրով, մեր ներկայացուցիչը կարող է մեզ օգնել։ Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս դա անել․ 1․ Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ հաճախականությամբ պետք կլինի անել: 2․ Ի՞նչ չափի պարտադիր հարկային վճարումներ պիտի արվեն: Ու թե էլի նրբություններ կան, խնդրում եմ, գրեք։ Նախօրոք շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն տեղադրում է վճարային տերմինալներ Երևան քաղաքում։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոձեռնարկատիրության համակարգու՞մ, թե՞ շրջանառության հարկի դաշտում, և ամսական ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սառը սուրճի արտադրություն սկսելու համար

Հարութ․ Բարև ձեզ։ Ես ուզում եմ զբաղվել սառը սուրճի արտադրությամբ։ Արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Եվ որտե՞ղ պետք է դիմել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

Sort. Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆրեշի կետ բացել

Աբուլ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել

Սամվել. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է առցանց խանութ բացել

Աննա. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհա՞րկ, թե՞ ընդհանուր հարկման դաշտ

Նելլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։ Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։ Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։ Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է ներմուծմամբ

Վարուժ. Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ: