Tag: նորաբաց

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David. Բարև ձեզ, Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք. 1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք 4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գրանցելու համար

Sate. Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության գրանցում

Իրինա. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես ցանկանում եմ հիմնադրել հասարակական կազմակերպություն: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքեք` ինչի՞ց սկսեմ, որտե՞ղ դիմեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաբաց մթերային խանութ

Arman Tangyan. Բարև ձեզ: Ես ուզում եմ մթերային խանութ բացել: Կօգնե՞ք: 1. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել 2. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է ոսկերչությամբ

Marat. Բարև ձեզ: Մտադիր եմ գրանցվել որպես անհատ ձեռներեց ոսկերչությամբ զբաղվելու համար: Կարո՞ղ եք օգնել հաշվել հնարավորին հարկերը և տուրքերը: Հ.Գ. բնակության վայր` Դիլիջան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենի և հաշվապահի գրանցման ամսաթիվ

Nonna. Բարև ձեզ: Ես նորաստեղծ ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը բացվել է 27.04.15թ: Դեռ գործունեություն չենք ծավալել: Խնդրում եմ պատասխանեք ինձ` ես տնօրենին ու հաշվապահին կարո՞ղ եմ գրանցել 01.06.15թ-ով, թե՞ պետք է դա անեմ բացման օրվանից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սննդի պատրաստում և վաճառք տան պայմաններում

Գոռ. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ տան պայմաններում պատրաստել սնունդ և վաճառել խանութներին և դպրոցներին: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում դրանից, ինչի՞ց սկսեմ օրինականացումը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ճի՞շտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել

Կարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է՝ ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ: Պարզապես տվյալ կազմակերպությունը, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված կազմակերպության հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Մարիամ. Բարև ձեզ: Ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ կարող եմ իրականացնել ԱՁ-ի բացում: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, որևէ անհրաժեշտ փաստաթղթերի մասին, ինչպես նաև այդ ամենով զբաղվելու համար ո՞ր մարմիններին պետք է դիմել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արհեստանոց բացելու համար

Մայիս. Բարև ձեզ: Ես ուզում եմ փոքրիկ կարի արտել բացել և ունենալու եմ 1 աշխատող: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկով եմ հարկվելու, ի՞նչ հերթականությամբ պետք է շարժվել: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից մինչև աշխատելը, խնդրում եմ, հարցիս շուտ պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Խմորեղենի խանութ բացելու համար

Արմեն. Բարև Ձեզ: Ես ուզում եմ խմորեղենի խանութ բացել: Խնդրում եմ ասեք. 1. Ի՞նչ հարկով եմ հարկվելու 2. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել 3. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության գրանցում ՀՀ-ում

Grigor. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք. ցանկանում եմ գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, այդ ընկերութունը Հայաստանում ոչ մի գործարք չի իրականացնելու, գրանցվելու է ընկերության մասնաճյուղ արտասահմանում: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կապված է հարկային դաշտի հետ, կամ խնդրում եմ ինձ խորհուրդ տալ ինչ-որ մի հաշվապահական ընկերություն, որտեղ կարող եմ ստանալ լիարժեք ինֆորմացիա: Շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը

Շուշանիկ Սաֆարյան. Բարի օր: Ինձ հետաքրքրում է նորաստեղծ ՍՊԸ-ի՝ հարկային մարմնում հաշվառման կարգը և հետագա վճարվելիք հարկատեսակները: Մանրամասն տեղեկությունն ու հղումները ողջունելի են: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք

Գոռ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում

Արթուր. Հարգելի հաշվպահներ, Մտադիր եմ գործարկել կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում: Հնարավո՞ր է, որ արտադրամասը աշխատի ԱՁ-ով, իսկ կարի արհեստանոցը այլ անձի արտոնագրով: Եվ ընդհանրապես, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Եվ մեկ հարց էլ` ներկայումս հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի գրանցվել որպես անհատ ձեռներեց: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Գոռ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը որևէ հաշվետվություն չի ներկայացրել

Վիկ. Բարև Ձեզ: 2014թ-ի փետրվարի 14-ին գրանցել եմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ: Մարտ ամսին ՍՊԸ-ով արել եմ մեկ առքի և մեկ վաճառքի գործարք: Մինչ այսօր ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, մինչև երբ ու ինչ հարկեր պետք է մուծեմ: