Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Արմինե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Տաթևիկ. Բարև ձեզ: Ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ.-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ. Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից

Հրաչյա. Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել

Քնարիկ. Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի վճարում կազմակերպության լուծարման դեպքում

Մարինա. Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկել մայրության նպաստը ժամանակավոր պայմանագրի դեպքում

Հայա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Անահիտ. Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք աշխատողին կվճարվի արձակուրդային գումար

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցում եմ աշխատում ու դեկրետ եմ գնալու հունիսի 19-ից, իսկ ուսուցիչների արձակուրդը սկսվում է հուլիսի 3-ից: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում ես արձակուրդային կստանա՞մ, թե՞ միայն դեկրետային գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը` Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝ փետրվար՝ 1.95 մլն․ դրամ հունվար՝ 1.75 մլն Դեկտեմբեր՝ 2.3 մլն նոյեմբեր՝ 1.98 մլն հոկտեմբեր ՝ 2.32 մլն հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Ռուզաննա. Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Նանե. Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում

Իննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ: Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝ 1. հիվանդության նպաստ, 2. պրոթեզավորման նպաստ, 3. առողջարանային բուժման նպաստ, 4. հղիության և ծննդաբերության նպաստ, 5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Էլինա. Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000 դրամ է, սպասում եմ զույգերի, ֆիզ. արձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն

Lusine. ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին: Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն: