
Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման ծախսը կարելի՞ է նվազեցնել շրջանառության հարկից
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:

Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հարկման դեպքում ենթակա են նվազեցման հարկերը և հարկային տույժերը
Բարև Ձեզ, շրջանառության հարկով հարկման դեպքում հարկերը, հարկային տույժերը ենթակա՞ են նվազեցման։

Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազեցումը
Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազումը բաժնետոմսերի մարումից հետո:

Հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքների վաճառքը քանի՞ տոկոսով է հարկվում
Արմինե․
Բարև ձեզ։
Կասե՞ք՝ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները քանի՞ տոկոսով են հարկվում: Եվ եվս մեկ հարց. 3 % շրջանառության հարկի նվազեցումների մեջ կարո՞ղ են ներառվել՝
1. առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները,
2. տարածքի վարձակալության գումարը (տարածքի վարձատուն իրավաբանական անձ է),
3. աշխատողի աշխատավարձը:

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում
Անի․
Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։

Որո՞նք են շրջանառության հարկից կատարվող նվազեցումները
Պետրոս․
Ողջույն։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Շրջանառության հարկի հաշվետվության համար հաշվետվություն ներկայացնելիս նվազման դաշտում բացի արտերկրից ձեռք բերված ապրանքի մաքսային ընդհանուր արժեքից արդյո՞ք պետք է մուտք անել ՀՀ տարածքում ձեռք բերված ծառայությունների գումարներ, թե՞ ոչ: Օրինակ՝ ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն: Այսինքն՝ գործունեության ընթացքում ձեռք բերված վաճառվող ապրանքներից զատ այլ նյութական կամ ծառայությունների վճարներ հադիսանու՞մ են շրջ. հարկից նվազեցնող: Անցած երկու տարիներին ես աշխատել եմ ԱԱՀ դաշտում, այնտեղ հարկային հաշիվները նվազեցնում էին ԱԱՀ-ն: Ո՞վ կարող է ասել՝ շրջ. հարկի դեպքում ի՞նչն է նվազեցնում շրջ. հարկը: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ
Արմեն.
ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցում
Լիլիթ.
Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մոտ 47 մլն կուտակված գումար կա, 33 մլն էլ՝ չբաշխված շահույթ, ինչպե՞ս կարող եմ պակասեցնել դրանք:

Դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը
Կարեն.
Բարև ձեզ: ՀՀ կառավարության 711-Ն որոշման համաձայն՝ դաշտային պայմաններում կամ տեղաշարժման աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը նվազեցվում են: Հարցս հետևյալն է՝ նշված ծախսերը ո՞ր փաստաթղթերում պետք է արտացոլվեն:

Ելակետային տվյալը նվազել է
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը
Հայկ.
Բարև ձեզ։
2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ
Վահե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, աշխատում է շահութահարկով: Ըստ նոր օրենքի՝ 2018 թվականի շահույթից չենք կարող նվազեցնել արտերկրում գնված վառելիքի չեկերը: Սակայն կազմակերպության բանկային բիզնես քարտերի միջոցով են կատարվել գնումները, և քաղվածքով հստակ երևում է դա: Խնդրում եմ, օգնեք հասկանալ, արդյո՞ք քարտից գնված վառելիքը նվազեցում կարող ենք անել, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով
Վահե Քեշիշյան.
ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:
Շնորհակալություն:

Արդյո՞ք թարգմանչական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկի հաշվարկի ժամանակ
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը "Շահութահարկի մասին" օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:

Շրջանառության հարկի նվազեցումների վերաբերյալ
Արման.
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է "Շրջանառության հարկի" մասին օրենքի փոփոխություններին: Կազմակերպությունը ունի ապրանքի մնացորդ, որը ձեռք է բերել 2015թ. առաջին եռամսյակում, իսկ իրացրել է 2015թ. երրորդ եռամսյակի ընթացքում: Կարո՞ղ է արդյոք դրա 4 տոկոսը նվազեցնել: Հարցը առաջանում է, որովհետև "Շրջանառության հարկի" մասին օրենքում նշվում է."...շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի 4 տոկոսը կազմող գումարի չափով":

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում:
Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Անձնական նվազեցման վերաբերյալ
Սոնա.
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:

Եկամտահարկի տարեկան հաշվարկ
Արմինե.
1. Տարեկան եկամտահարկի հաշվետվության մեջ ո՞րն է համարվում անձնական նվազեցում:
2. Եթե ֆակտուրաները շատ են, քան տարեկան շրջանառությունն է, ինչպե՞ս վարվել:
Վերջին մեկնաբանություններ