Tag: շահութահարկ
Շահութահարկի հաշվարկի ի՞նչ նորմատիվներ կան
Վազգեն.
Բարև ձեզ: Ո՞վ կարող է օգնել: Խոզի մսի արտադրությամբ զբաղվող ֆերմա է: Շահութահարկի հաշվարկի համար ի՞նչ նորմատիվ կա: Ինչպե՞ս հաշվարկեմ արտադրանքի ինքնարժեքը:
Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:
Որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ուզում եմ հասկանամ՝ շահութահարկը քանի՞ տոկոս է հարկվում: Ուղղակի չեմ պատկերացնում 20% ԱԱՀ, իսկ շահութահարկը քանի՞ տոկոս է հարկվում:
Ի՞նչ տեղեկանք պետք է վերցնել գյուղապետարանից ձեռքբերման 20% եկամտային հարկից ազատվելու համար
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Գյուղացուց ձեռք է բերում գյուղատնտեսական արտադրանք՝ խոզ:
Հարց 1: Շուկայից ձեռքբերման 20 % եկամտային հարկից ազատվելու համար գյուղապետարանից ի՞նչ տեղեկանք պետք է վերցնի: Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել: Եվ այդ դեպքում ձեռքբերումը կարո՞ղ է հանդիսանալ ծախս և նվազեցվել շահութահարկից:
Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ
Շահութահարկի հաշվետվության լրացման հետ կապված
Գրիգոր.
Բարև Ձեզ: Շահութահարկի հաշվարկի /ձև 240/ 8-րդ բաժնում արագամաշ առարկաների շարժը, ո՞ր տողում է ցույց տրվում:
Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել
Արմեն.
Բարև Ձեզ: Գրանցվել եմ որպես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ: Արդյո՞ք ճիշտ է կարդացածս, որ շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել /այսինքն՝ ես առաջին անգամ հոկտեմբերին եմ վճարելու/, իսկ ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ հաջորդ տարվա սկզբին: Իսկ դրոշմանիշային վճարը նույնպե՞ս եռամսյակը մեկ է, թե՞ ամեն ամիս:
Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ անհրաժեշ է փորձառու հաշվապահի աջակցություն շահութահարկի հաշվետվությունը ճշտված հանձնելու համար։ Եթե խմբում կան հաշվապահներ, որոնք վճարովի հաշվետվությունը կկազմեն` խնդրում եմ նշեք հեռախոսահամար։
Որո՞նք են շահութահարկից նվազեցվող ծախսերը
Armin.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք թվարկել շահութահարկից նվազեցվող ծախսերը /ընկերությունը ապրանքներ ներմուծող ՍՊԸ է/, և դրանք ի՞նչ կապ ունեն ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հետ: Շնորհակալություն:
Արդյո՞ք լրացուցիչ եկամտային հարկը կհամարվի ծախս
Արա․
Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։
ԱՁ-ն առցանց ծառայություններ է մատուցելու
Գագ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ եմ բացում և ֆրիլանսի Upwork բորսայի միջոցով պատվիրատուներ գտնում և ծրագրային ապահովում մշակում նրանց համար, ի՞նչ եկամուտ հիմնավորող փաստաթղթեր պետք է կազմեմ։
Upwork-ը ավտոմատ պատրաստում է ինվոյսներ, արդյո՞ք դա բավարար է, և արդյո՞ք դրանք պետք է ներկայացվեն հարկային մարմին:
Ինչպես նաև՝ ինչ-որ գումարի սահման կա՞, որ եթե ԱՁ-Ն աշխատում է շրջ. հարկով, ու շրջանառության չափը այդ գումարից քիչ է, նա կարողանա տարեկան 60 000 դրամ շահութահարկը չվճարել:
Ինչպե՞ս է կատարվում շահութահարկի հաշվարկը
Արման.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` շահութահարկի նվազեցումները իրականացնելու համար աշխատավարձը վերցնում ենք մաքուրը, թե՞ հարկերը ներառյալ: Շնորհակալ եմ:
Հաշվապահական խնդիր
Սոնա․
Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:
“Ա” ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝
Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/
1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000
Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/
- Հիմնական միջոցների մաշվածություն 12 000
2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000
3.Ապրանքների ինքնարժեք 62 000
4.Աշխատավարձ 6 600
Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին:
2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։
3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ:
4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:
Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:
ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական պե՞տք է վճարի 5 000 դրամ շահութահարկ
Արաքսյա.
ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն ամսական պե՞տք է վճարի 5 000 դրամ շահութահարկ, թե՞ տարվա վերջում իր ստացած շահույթի 20 %-ը:
Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար
Էլլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք:
1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա:
2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու:
Կանխավ շնորհակալ եմ:
Շահութահարկի 8-րդ բաժնի լրացման հետ կապված
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շահութահարկի 8-րդ բաժնում դեբիտորական պարտքի տողում պե՞տք է գրել ասենք 19թ.-ին վճարված աշխատավարձի գումարը:
Ինչպե՞ս ներկայացնել շահութահարկի հաշվարկը
Անի.
Բարև ձեզ: Ունեմ ԱՁ ու շահութահարկ վճարող եմ։ Ինչպե՞ս տամ շահութահարկի հաշվարկը։ Բայց բացել եմ հոկտեմբերին ու չեմ աշխատել:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ տարեկան հաշվետվություններ
Եվա․
Բարև ձեզ։ Կասե՞ք, խնդրում եմ, միկրոձեռնարկատիրականով աշխատող ԱՁ-ն պե՞տք է ներկայացնի տարեկան շահութահարկի ձև, թե՞ ոչ։
Ի՞նչ ձևակերպում տալ
Սեդա.
Բարև ձեզ: Հարկային ստուգումից հետո առաջացել են շահութահարկի, բնապահպանական հարկի պարտավորություններ: Խնդրում եմ, ասեք՝ ինչ ձևակերպում տամ:
Ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող
Արմեն.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:
Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացման հետ կապված
Լիա․
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Նարինե․
Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։
Արդյո՞ք գումարը պետք է ներառել շահութահարկի հաշվարկում
Տիգրան Կ․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին գումար է փոխանցել Ա/Ձ-ին փոքր բիզնեսին աջակցության ծրագրերի շրջանակներում անհատույց: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Կասեք՝ փոխանցված գումարը 2019-ի շահութահարկի հաշվետվության մեջ ներառելու՞ եմ, եթե դեռ չեմ ծախսել։
Ո՞վ պետք է վճարի տուգանքը
Սուսաննա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
ՀՈԱԿ-ներն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն։ Եվ եթե ՀՈԱԿ-ը տուգանվել է շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելու պատճառով, ապա ո՞վ պետք է մարի այդ տուգանքը։ Շնորհակալություն։
Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում
Ամելի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:
Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել
Տիգրան Կ.
Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։
Նախապես շնորհակալություն:


