Tag: շրջանառության հարկ

Եկամտային հարկի պարտավորություն

Արմի․

Բարև բոլորին։ Եթե կարող եք՝ հարցին պատասխանեք օրենքի հղումով։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունը գնման ակտով ֆիզ. անձից ապրանք ձեռք բերելու դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում իր համար (հասկանալի է՝ չի կարող պակասեցնել 4%-ով, քանի որ չհիմնավորված է, իսկ եկամտային հարկով ունի՞ պարտավորություն։

Բրոքերային ծառայություն

Հրանուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ՍՊԸ-ն մատուցելու է մաքսային բրոքերային ծառայություններ, սկզբնական շրջանում աշխատելու է շրջ․ հարկով և ունենալու է 2 աշխատող։ Կտրամադրե՞ք տվյալ ոլորտի առանձնահատկությունների մասին տեղեկատվություն (հաշվետվություններ, հարկման դաշտ և այլն)։ Շնորհակաություն։

Շահութահարկի հետ կապված

Լիլիթ.

Շրջանառության հարկման բազայով աշխատելու դեպքում հնարավո՞ր է տարեկան հաշվետվությունների հանձնումից հետո ձևավորվի շահութահարկ։

Սրճարան բացելու համար

Նառա.

Բարև Ձեզ։ Կխնդրեմ օգնել հետևյալ հարցերում։
Կազմակերպություն է ուզում ստեղծվել, որը գործունեություն է ծավալելու հանրային սննդի ոլորտում, խոսքը մասնավորապես փոքր սրճարան բացելու մասին է։ Ի՞նչ քայլեր պետք է կատարվի հաշվապահի կողմից։
Փոքր-ինչ տեղյակ լինելով՝ ենթադրում եմ, որ պետք է գրանցվի ֆիրման, էլեկտրոնային ակտիվացումները կատարվի 20 օրվա ընթացքում, նաև առանձին ստանա լիցենզիա տարածքի հարկայինից, պետք է ձեռք բերի հդմ սարք…
(Եթե վերոնշյալում կան ճշգրտումներ խնդրում եմ նշել կամ հաստատել գրածս ինֆորմացիան)։
1. Ի՞նչ հարկեր է վճարվում ամսական և տարեկան։
1.1 վճարու՞մ է հաստատագրված վճար։
1.2 Հանրային սննդի դեպքում միկրո լինել ըստ օրենսդրության չի կարող և պետք է դիմել որպես շրջհարկ վճարո՞ղ։
2. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացվում ամսական և տարեկան։
3. Որպես կանոն մինիմում ինչպիսի՞ աշխատավարձ է ունենում փոքր սրճարանի հաշվապահությամբ զբաղվող հաշվապահը:

Նվազեցում շրջանառության հարկից

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
1. Կարո՞ղ եմ հիմնադիր տնօրենի աշխատավարձը եկամտայինի հաշվետվության մեջ լրացնեմ 68 000դր և քանի՞ ժամ լրացնեմ շաբաթական աշխատանքային ժամը։
2. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միկրոձեռնարկատիրոջ կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը հիմա կարո՞ղ եմ շրջհարկով գործող բանջարեղենի խանութի ծախսերում ընդգրկեմ։

Հարկային դաշտի փոփոխություն

Գայանե.

Ա/Ձ թարգմանչի համար չենք հասցրել ուղարկել շրջհարկով աշխատանքի դիմում, սակայն դեռևս որևէ գործունեությամբ չենք զբաղվել։ Ի՞նչ ձևով կարող ենք բողոքարկել հարկային դաշտի փոփոխության համար։ Ի՞նչ պատճառների դեպքում դիմումը կբավարարվի։ Ա/Ձ-ն գրանցվել է սեպտ 2-ին 2022թ․։

Շրջանառության հարկի դիմում

Սիմոն.

Հանրային սննդի ոլորտում է ԱՁ-ն գործունեությունը ծավալելու։ Շրջանառության հարկի հայտ պետք է տամ 201 դիմումով, ամսաթիվը նշում եմ այսօրվանը, ասում ա՝ “Հայտարարությունը կարող եք ներկայացնել մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը”։ Ինչպե՞ս պետք ա հայտը ճիշտ ուղարկեմ, խնդրում եմ օգնեք։

Հաշվետվությունների վերաբերյալ

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։

Ավտոմեքենայի օտարում

Արփի.

Բարև Ձեզ։ Մեր կազմակերպությունը հունիս ամսին ձեռք է բերել ավտոմեքենա, իսկ հիմա ցանկանում ենք վաճառել ՌԴ քաղաքացու, պայմանագիրը կնքվել է, բայց ոչ նոտարական հաստատմամբ։ Ցանկանում էի իմանալ, հիմա պե՞տք է հաշվարկային հաշիվ դուրս գրել, թե՞ ուղղակի որպես օտարում ցույց տալ շրջ․ հարկի հաշվարկի մեջ։

ՍՊԸ հաշվետվություններ

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է 2022թ. օգոստոսի 22-ին։ Գրանցվել ենք որպես շրջանառության հարկ վճարող, բայց տվյալ պահին ակտիվ գործունեություն չենք ծավալում, եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաշվետվություններ ենք պարտավոր հանձնել հարկային ծառայություն այս դեպքում։ Եվ առաջին անգամ ե՞րբ պիտի հանձնենք։

Մնացորդային ԱԱՀ հաշվանցում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. ծառայությունների ոլորտի ընկերություն է, աշխատում ենք շրջհարկով, սակայն կանխատեսում եմ հոկտեմբեր ամսից անցնել ԱԱՀ համակարգ: Ծառայությունների մատուցման նպատակով կատարում ենք ձեռքբերումներ՝ նյութեր, վառելիք և այլն, որոնց ԱԱՀ-ն ներառել եմ ինքնարժեքի մեջ և ծախսագրել: Հիմա ունենք նյութական արժեքների մնացորդ: ԱԱՀ դաշտ անցնելու հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ն չե՞մ կարող հաշվանցել: Օրենքի ո՞ր հոդվածը նայեմ այս իրավիճակի հետ կապված:

Նվազեցումներ շրջանառության հարկից

Անահիտ.

Բարև Ձեզ։
Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը շրջանառության հարկից կարո՞ղ է նվազեցնել՝
1.ՀԴՄ ամսական սպասարկման գումարը,
2.սփռոցների վարձույթ, լվացք, արդուկի գումարը,
3.հանրային սննդի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության, արտաքին գովազդի վճարները,
4. SMM-ի համար ստացված հաշվի և ֆեյսբուքին գովազդի համար վճարված գումարները:
Նախապես շնորհակալություն:

Ո՞ր պահից կփոխվի հարկման դաշտը

Ալինա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ մի հարցում ինձ օգնեք։ Եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը տվյալ պահին ունի 80մլ դրամ շրջանառություն՝ 28․09․2022թ., կկատարի 50մլ դրամի միանվագ գործարք (անշարժ գույքի վաճարք) և դուրս կգրվի հաշիվ վավերագիր, որը կներառվի 3 եռ. շրջհարկի հաշվարկի մեջ, հարկը կհաշվարկվի 10% և կփոխանցվի օրենքով սահմանված կարգով։ Խնդրում եմ ասեք՝ թե ո՞ր պահից կփոխվի կազմակերպության հարկման դաշտը, սեպտեմբերի 28․09․2022թ-ից, թե՞ 01․10․2022թ.-ից։ Եթե կարող եք՝ հղումը գրեք։
Շնորհակալություն

Շրջ. հարկից հարկման ընդհանուր համակարգ

Թամ.

Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս՝ ծախսերի գծով չնվազեցված մասը ինչպե՞ս է ներառվում շահութահարկի հաշվարկում։

ՍՊԸ բացելու հետ կապված

Անի.

Բարի լույս ձեզ։ Ինձ կասեք՝ ես ճի՞շտ եմ հասկանում. ՀՕ 254 և 255 հոդվածները, շրջհարկով աշխատող մի ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է ուրիշ ՍՊԸ բացել և աշխատել նորից շրջհարկով, եթե շեմը չի անցնում՝ 115մլն դրամը։

Շահաբաժնի վճարման վերաբերյալ

Լիլիթ.

Սպը-ն աշխատում է շրջ․ հարկի դաշտում, նախագծերի վաճառաքից ստացված եկամուտը կարո՞ղ ենք հարկերը հանել մնացած մասը աշխատավարձ տալ, թե՞ կարող ենք որոշ մասը թողնել հետո որպես շահաբաժին վճարել։ Հարցս հենց շահաբաժնին է վերաբերվում՝ արդյո՞ք շրջհարկով աշխատելու դեպքում կարող ենք հիմնադրին շահաբաժին վճարել։ Նախապես շնորհակալ եմ։

Շրջ. հարկի շեմի գերազանցում

Գրիգոր.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Վաճառում է մեկ անվանում հիմնական միջոց (անշարժ գույք), որի արժեքը 120 մլն. դրամ է, այսինքն՝ գերազանցում է 115 մլն.: Ինչպե՞ս կկատարվի հարկումը, ո՞ր մասով կդառնա ԱԱՀ վճարող:

Բանջարեղենի առցանց վաճառք

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք․ Ա/Ձ-Ն ցանկանում է զբաղվել բանջարեղենի օնլայն վաճառքով, ունի կայք՝ բացած, կարո՞ղ է գործել շրջհարկով, հդմ պե՞տք է ունենա, գրանցված աշխատող պիտի՞ լինի։ Նաև խնդրում եմ ասեք այդ օնլայն հդմ-ն ինչպե՞ս է գործածվում։

Բանկային հաշվի համալրում

Ալլա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%…

Համատեղ գործունեության

Արա.

Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ կապված համատեղ գործունեության հետ։ ԱԱՀ վճարող և շրջ․ հարկ վճարող ընկերությունները ցանկանում են համատեղ մասնակցել պետական տենդերի։ Ըստ էության աշխատանքների կատարումը կատարվելու է շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից, իսկ ԱԱՀ վճարողը միայն պայմանագրով սահմանված %-ի դիմաց տալու է իր լիցենզիան։ Ըստ 32-րդ հոդվածի 3-րդ մասի հարկայինում հաշվետու անձ լինելու առավելությունը տրվում է ԱԱՀ վճարողին, բայց այս պարագայում ինչպե՞ս է կատարվելու հարկերի վճարումը և՛ շրջ․ հարկ վճարող ֆիրմայի դեպքում, և՛ ԱԱՀ վճարողի դեպքում։ Նշեմ նաև, որ գործերը ըստ պայմանագրի վարվելու են շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից։ Կխնդրեի տալ մանրամասն պատասխան։ Նախապես շնորհակալություն։