Tag: ոչ առևտրային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպություն

ANIL. Հարգելի կոլլեգաներ, Կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր բալանսի վրա ավտոմեքենա, որը սարքին չէ, և մաշվածքը դուրս է եկել, հիմա ուզում ենք դուրս գրել այն: Խնդրում եմ ասեք, ի՞նչ գործընթաց է դա, ի՞նչ փաստաթղթավորում պետք է անել, ինչ որ մեկը դուրս գրե՞լ է ավտոմեքենա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության ծախսեր

Տաթևիկ. Բարև ձեզ, ես աշխատում եմ պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կարո՞ղ եք ինձ ասել, իրավունք ունի ՊՈԱԿ-ը ունենալ ներկայացուցչական ծախսեր, օրենքի ո՞ր հոդվածներով է կարգավորվում ՊՈԱԿ-ան ծախսերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմինե. Հարգելի կոլեգաներ, ես աշխատում եմ մարզադպրոց ՊՈԱԿ-ում: Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ աշխատանքի մարզիչին և նոյեմբերի 1-ին ազատել: Խնդրում եմ ասեք, ես վերջնահաշվարկ պե՞տք է տամ, թե չէ: Եթե տամ, ապա ինչպե՞ս հաշվեմ ու ի՞նչ ետպահում պետք է անեմ: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրություն

Արմինե. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Գագիկ. Բարև Ձեզ: Ես ՀԿ-ի աշխատակից եմ և ձեզ եմ դիմում հետևյալ խնդրանքով: Աշխատում եմ այդ նույն ՀԿ-ի 2 ծրագրերով, երկրորդ ծրագրով հրամանագրվել եմ սեպտեմբերի մեկից, բայց ստացել եմ միայն առաջին ծրագրի աշխատավարձը: ՀԿ-ի հաշվապահի պատճառաբանությամբ դրա պատճառն այն է,որ ես սեպտեմբերի 6-17-ը եղել եմ արձակուրդում, մինչդեռ մինչ արձակուրդն ու արձակուրդիցս հետո էլ ես աշխատել եմ, գրել եմ կատարած աշխատանքի հաշվետվություն: Որքանո՞վ է օրենսդրորեն ճիշտ պատճառաբանված նման քայլը, կխնդրեի մասնագիտական վերլուծության ենթարկեք և ձեր նկատառումները նշեք և, եթե կարելի է, գրեք, թե ինչպես իրավատերը դառնամ սեփական աշխատավարձիս:Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է մուծի ՊՈԱԿ-ը

Թերեզա. Խնդրում եմ ասեք, թե ՊՈԱԿ-ը ի՞նչ հարկեր պետք է մուծի աշխատավարձի 3%-ից, գործատուի սոց.վճ-ից եվ եկամտահարկից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տոկոսների ստացում

Լիանա. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետեևյալ հարցում: Բանկային հաշվի ամսական տոկոսների վերաբերյալ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ են տրվում: Եվ ոչ առևտրային կազմակերպությունը գույքի տեսքով օգնություն է ստացել, ինչպե՞ս դա պետք է արտացոլել հաշվապահական ձևակերպումներով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ofelya. Ես կուզենայի իմանալ ,եթե հկ-ին ծառայությունների մատուցման պայմանագրով գումար է փոխանցվել, ապա ի՞նչ մոտեցում է պետք տալ և ի՞նչ հարկեր վճարել, և ընդհանրապես մանարամասն որտեղ է կարելի ծանոթանալ հկ-ի հաշվապահական հաշվառման մասին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ների վերաբերյալ

Արման. Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ ձեր գործում և ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված: Մասնավորապես՝ ՀԿ-ների մասին օրենքում նշված է՝ Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության: Հարց՝ ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի (նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ՝ ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն՝ աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու վճարեք սոցապ, եկամտահարկ…
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ

Manana. Խնդրում եմ մի հարցի պատասխանեք, ոչ առևտրային կազմակերպությունը ե՞րբ է համարվում ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատված գործարք

Tatev. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին... Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա... Կանխավ շնորհակալ եմ,....
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ani. Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է այսպիսի մի հարց, մեր կազմակերպությունը Հասարակական կազմակերպություն է, այս պահին դրամաշնորհային ծրագիր ենք շահել ԱՄՆ դեսպանատնից: Համաձայն ԱՄՆ և Հայաստանի միջև կնքված պայմանագրի մենք ազատվում ենք հարկերից համաձայն Փոխըմբռնման համաձայնագիր 2.2 օրենքի շրջանակներում: Խնդրում ենք ասել մենք ազատվում ենք նաև աշխատավարձից գանձվող հարկերից, և եթե ունենք վճարովի ծառայություններ, վճարելու՞ ենք 10 % եկամտահարկ: Կարող եմ ուղարկել նաև ձեզ սույն հոդվածը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ առևտրային կազմակերպության վերաբերյալ

Ժիրայր. Բաև Ձեզ.... Կոլեգաներ մի հարց եթե կարելի է . Ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է միջազգային գրանտ արտարժույթով. Ինչպես է կատարվում գործարքները ԿԲ օրվա կուրսով թե տված միջազգային կազմակերպության կուրսով?. Պայմանգիրի մեջ կարելի ք գրել ասենք 50 եվրոյի համարժեք դրամ: Եթե կարելի հիմնավորել Օրենքի նհղումովՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպություն

Arman. Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է. Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված

Հասվիրա Մինասարյան. Հարգելի գործընկերներ, ես ունեմ մի հարց, որն ինձ անհանգստացնում է և նույնպես կապված է բարեգործական հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Ես թարգմանիչ եմ և ձևակերպված եմ որպես անհատ ձեռներեց: Այժմ ես բացել եմ բարեգործական հասրակական կազմակերպություն, որպեսզի անհատույց առանց շահույթ հետապնդելու օգնեմ հասարակությանը հոգ տանելով աղքատներին, թշվառներին, հիվանդներին, ծերերին, անապահով երեխաներին: Հարկային բաժնում ինձ ասացին, որ ես պետք է ավելացած արժեքի հարկ (ՆԴՍ)մուծեմ որովհետև երկու ձեռնակությունում էլ ես եմ նախագահը: Բայց չէ որ բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկերից: Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ից ազատված գործունեություն

Խաչիկ. Հարգելի գործընկերներ Հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների և ծառայությունների անհատույց սպառումը ազատված է ԱԱՀ-ից: Հարկային մարմինները պահանջում են ԱԱՀ-ի հաշվարկ`պահանջելով ԱԱՀ-ից ազատված գործարքների տողում նշել Հասարակական Կազմակերպության շրջանառությունը: Արդյոք ճիշտ եք համարում հարկային մարմինների ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու պահանջը, և եթե այո ապա որ օրենքի պահանջով է դա ամրագրված: