Tag: ոչ ռեզիդենտ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի հրավերք սեմինարի

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեր կարծիքը հետևյալի մասին. Վրաստանի քաղաքացի (ոչ ռեզիդենտ) է հրավիրում ենք մեկ օրյա սեմինար անցկացնելու համար: 1.Կնքում ենք ծառայության մատուցման պայմանագիր, որպես հարկային գործակալ պահում եմ 10 % եկամտահարկ, ծառայության դիմաց վճարումը եվրոյով է, պայմանագրի մեջ նշե՞մ օրինակ 150 եվրոյին համարժեք դրամ: 2.Քանի որ կազմակերպությունը ունի միայն դրամային դրամարկղ, ես առ հաշիվ դրամ եմ տրամադրում աշխատակցին, ինքը փոխարկում է և վճարում է ծառայության դիմաց: Բերում է հաշվետվություն փոխարկման անդորրագիր և ստացական վճարումը հիմնավորելու համար : 3. Սոցապի ձևերը չեմ լրացնում : Եթե ինչ որ բան չեմ նշել, կամ գրածս սխալ է, ասեք, ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի աշխատավարձ

Կարինե. Հարգելի Կոլեգաներ... Ի՞նչ եք կարծում կարող ենք արդյոք ոչ ռեզիդենտի աշխատավարձը աշխատանքային պայմանագրում ֆիքսել արտարժույթով:Կա՞ ինչ որ այդպիսի օրենք կամ որոշում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno. Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք

Վարդ. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում ոչ ռեզիդենտից

SONA. Սիրելի գործընկերներ ինձ մի հարց է հետաքրքրում,եթե ես ապրանք եմ ձեռք բերում ոչ ռեզիդենտից ,որն էլ ապրանքն ներմուծելու է,որն էլ ֆիզիկական է,իսկ վճարումն պետք է իրականցվի փոխանցումով,սա հիմք կարող է հանդիսանալ???և ոչ ռեզիդենտի համար վճարելու ենք արդյոք եկամտահարկ: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրյա իրավաբանական անձ

Լիլյա. Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն: