Tag: ուսուցում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կադրային գործի դասընթացներ

LILIT. Բարև Ձեզ: Ես՝ Լ.Նազանյանս, աշխատում եմ դպրոցում որպես գործավար: Իմ աշխատանքի մեջ է մտնում նաև գործավարությունը: Ցանկանում եմ սովորել կադրային գործերին ու ավելի հմտանալ: Խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղ կարող եմ ես դասընթացների գնալ և հմտանալ կադրային աշխատանքում: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

ԳՈՀԱՐ. Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը

Bestart. Բարև ձեզ: Ես ուսանող եմ և "Հաշվապահական հաշվառում" առարկայից պետք է գրեմ անհատական աշխատանք "Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը" թեմայով: Խնդրում եմ ինձ օգնեք այդ թեմային վերաբերվող օգտակար նյութերով: Թեման բաղկացած է երկու ենթահարցերից. 1. Հաշվարկային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: 2. Արտարժույթային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: Կանխավ շնորհակալ եմ :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչի աշխատավարձ

Ռուզան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մոտավորապես ասեք, թե որքան կկազմի ուսուցչի մաքուր աշխատավարձը, եթե ունի 22 դասաժամ, դասղեկություն, մեթոդմիավորում, 16 տարվա ստաժ, լեզվի և գրականության դասավանդում 6-րդ, 7-րդ և 11 ժամ 12-րդ դասարանում, նաև ասեմ, որ բարձր լեռնային համայնք է: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու ՍՊԸ-ն

Robert Babayan. Հարգելի հաշվապահ մասնագետներ, շնորհավոր Ձեր Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Խնդրում եմ Ձեր ճշգրիտ ցուցումը: Ես պատրաստվում եմ բացել ուսումնական կենտրոն, որը կազմակերպելու է լեզուների և տնտեսագիտական դասընթացներ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու իմ ՍՊԸ-ն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննություններ

Համեստ. Բարև բոլորին: Շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Եթե չունեմ հաշվապահի կրթություն, սակայն արդեն 5 տարի է աշխատում եմ հաշվապահ և նույնիսկ տիրապետում եմ ՀԾ-ի համակարգին, ես կարո՞ղ եմ մասնակցել հաշվապահի որակավորման քննություններին: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ տեղեկանալ` երբ են անցկացվում քննությունները և ինչ հարցեր են:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման դասընթաց

Liana. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ուզում եմ մասնակցել հաշվապահական հաշվառման դասընթացներին: Նման դասընթացներ կազմակերպող ՍՊԸ-ներ կան, բայց ես չգիտեմ` այդ դասընթացներն ավարտելուց հետո իրավունք կունենամ աշխատել որպես հաշվապահ: Ի՞նչ թույլտվություն կամ մի գուցե լիցենզիա պետք է ունենա տվյալ ՍՊԸ-ն: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնեք: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի ձև

E. Եթե ինչ որ մեկը ուսումնական կենտրոնի հաշվապահություն է անում, եթե ունեք պայմանագրի ձև ուսուցում ստացող մարդու հետ, խնդրում եմ ուղարկել կամ օգնել պատրաստել նման պայմանագիր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում ստանալու համար

ԱՐՄԻՆԱ. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել հետևյալ հարցիս: Մասնագիտությամբ հաշվապահ եմ, սակայն մասնագիտական ստաժ չունեմ: Ցանկանում եմ ձեռք բերել հաշվապահական լիցենզիա: Այդ լիցենզիան ունենալու համար արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ հաշվապահական ստաժ, և սկսնակ հաշվապահների համար կա՞ն արդյոք որևէ դասընթացներ` հետագայում հաշվապահական լիցենզիա ձեռք բերելու համար: Եթե հնարավոր է, տվեք ստույգ ինֆորմացիա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման տարբերությունների վերաբերյալ

Eva. Բարև բոլորին: Կուզենայի իմանալ` ինչով են տարբերվում Հայաստանի և Ռուսաստանի հաշվապահական հաշվառումները: Եվ կարո՞ղ եմ արդյոք ավարտելով այստեղ հաշվապահական դասընթացներ` այդ իսկ գիտելիքներով աշխատել ՌԴ-ում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ուսման վարձի վերաբերյալ

EvA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել: Մեր ՍՊԸ տնօրենը ուզում է աշխատակցի ուսման վարձը (մագիստրատուրա է շարունակում) փոխանցի ՍՊԸ-ի միջոցներից և ծախս ձևակերպվի: Ես դեմ եմ, նա ասում է` հիմնավորի ՕՐԵՆՔՈՎ, ինչ-որ հոդվածով: Տնօրենն ասւմ է, որ այդ ուսումը նպատակային է, մասնագիտական, գործունեության հետ կապ ունի: Ես կարծում եմ, եթե դա լիներ վերապատրաստման դասընթաց կամ սեմինար, հնարավոր կլիներ, իսկ որպես ուսման վարձ` ոչ: Խնդրում եմ օգնեք, կարո՞ղ ենք վարձը փոխանցել, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի որևէ հոդվածով (միայն նման հիմնավորում է ընդունում):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում ստանալու համար

Ռուզան. Խնդրում եմ պատասխանեք. ինչպիսի՞ն է հաշվապահների լիցենզավորման գործընթացը: Ի՞նչ փուլերով պետք է անցնել և ինչպե՞ս նախապատրաստվել: Ի՞նչ խորհուրդ կտաք սովորել, կրկնել, անգիր անել...