Tag: պայմանագիր

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու

Artur.

Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում.
1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման:
2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա:
Շնորհակալություն:

Աշխատողը մեկնում է արձակուրդ

Նելլի.

Հարգելի գործընկերներ,
եթե աշխատողը գնալու է հղիության և մայրության արձակուրդ, արդյո՞ք պարտադիր է, որ նա դա ձևակերպի այն ընկերությունում, որտեղ պայմանագիրը քաղաքացիաիրավական է: Թե՞ օրենքը դա չի պարտադրում: Որովհետև հստակ օրենքում գրված է, որ հիմնական և համատեղության կարգով աշխատելու դեպքում պետք է ձևակերպի: Խնդրում եմ հիմնավորել առաջինի դեպքում:

Քանի որ նա երեք տեղում էլ առկա է` հիմնական, համատեղության կարգով և քաղաքացիաիրավական պայմանագրով, առաջին և երկրորդ տեղերում պատրաստվում է ձևակերպել, իսկ երրորդում` ոչ: Որքանո՞վ է դա օրինական:
Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ:

Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:

Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց

Gayane.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:

Զբոսաշրջային գործունեություն

209
Emily.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`

1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:

2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:

3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:

Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

Gohar.

Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է ֆիզ. անձի և կազմակերպության միջև կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane.

Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ:

Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա:

Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին:
Նախապես շնորհակալ եմ:

Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր ծառայությունների մատուցմամբ և առանց ծառայությունների մատուցման: Կանխավ շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում աշխատակցի հետ

Անի.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք կազմակերպությունը կարող է քաղ. իրավական պայամանգիր կնքել իր մոտ աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակցի հետ: Կանխավ շնորհակալություն:

Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ – ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):

Ֆիզիկական անձը մեկ կազմակերպության հետ կնքել է 2 քաղաքացիաիրավական պայմանագիր

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ենթադրենք ֆիզիկական անձը մեկ կազմակերպության հետ կնքել է 2 քաղաքացիաիրավական պայմանագիր` յուրաքանչյուրը 1 200 000 դրամի: 2 պայմանագրերի հանրագումարը վճարվում է միանվագ: Այս դեպքում 2 400 000 -ից (2 * 1 200 000) ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը.

ա) 518 080 + (400 000 * 36 %)

բ) (29 280 + (1 080 000 * 26 %)) + (29 280 + (1 080 000 * 26 %))

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Gnel.

Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.

ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:

Հիմնադիրը և տնօրենը նույն անձն է

Վահան.

Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:

Եկամտային հարկի հաշվեհամարների վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ.

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:

Վարձակալության պայմանագրի լուծում

Ojaxrelty.

Խնդրում եմ տրամադրեք անշարժ գույքի վարձակալության դադարեցման պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալութուն:

Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը

Karine

Ողջույն:
Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը.
Ես,—տնօրեն—ս, տեղեկացնում եմ Ձեզ`—ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի:

Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն: