
Ենթավարձակալություն
Հայկ.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ. անձին ենթավարձակալության է տալիս տարածք, այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան: Եվ արդյո՞ք կա նվազագույն գին, որից պակաս չի կարող պայմանագիրը կնքվել: Կնդրեմ օգնեք:
Շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Մերի.
Բարև ձեզ։ Երբ քաղ. պայմանագրով աշխատող ես և զուգահեռ ուզում ես աշխատանքային պայմանագիր կնքել այլ գործատուի հետ, քաղի աշխատավարձը երևու՞մ ,է թե՞ ոչ։

Աշխատանքային պայմանագիր
Աննա.
Բարև Ձեզ:Հարցս հետևյալն է՝ 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրում: Մեր պայմանագրերում այդ կետը բացակայում է: Նոր աշխատանքի ընդունվողի համար աշխատանքային պայմանագիր կնքելուց արդյո՞ք կարող եմ ավելացնել նոր կետ և ինչպե՞ս ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:

Անկանխիկ գործառնությունների վերաբերյալ
Դավիթ.
Հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքի 4-րդ հոդվածը՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում 1 գործարքը ո՞րն է համարվում, եթե ամսվա ընթացքում այդ պայմանագրի շրջանակներում մի քանի անգամ մատուցվում է ծառայություն, առանձին ամսաթվերով, առանձին ակտերով ակտավորվում է և ամեն առանձին ընդունման-հանձնման ակտի համաձայն վճարումը կատարվում է աշխատանքը կատարելուց անմիապես հետո։
P.S. Պայմանագրի մեջ գործարքի գումար նշված չէ, պայմանագիրը 1 տարի ժամկետով է կնքված։

Ապրանքի ձեռքբերում
Անահիտ.
Ընկերներ, մանկապարտեզ ՀՈԱԿ-ը կարո՞ղ է նույն հոդվածի տակ գտնվող մի քանի անուն ապրանք գնում կատարել մինչև պայմանագիր կապելը։ Քանի՞ անգամ, որքա՞ն ժամանակահատվածի մեջ, ու ի՞նչ գումարի սահմանաչափով։

Համատեղ գործունեության պայմանագիր
Ռուբ.
Բարև Ձեզ։ Եթե Ա կազմակերպությունը գործում է շրջ․ հարկի դաշտում, իսկ Բ-ն՝ ընդհանուր համակարգում, և ուզում են կնքել համատեղ գործունեության պայմանագիր տենդերի մասնակցելու համար, տվյալ դեպքում կարո՞ղ է առաջանալ վտանգ, որ շրջ․ հարկի համակարգում գործող ֆիրման հայտնվի ընդհանուր հարկման համակարգում։

Ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագիր
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։

Վարձակալության պայմանագրի հետ կապված
Մաշա․
Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը նույն հասցեում գտնվող երկու տաղավար վարձակալության է հանձնել երկու տարբեր կազմակերպությունների։ Նշեմ, որ Ֆիզ․ անձը բացի տվյալ տարածքի սեփականատերը լինելուց նաև նույն տարածքում իրականացվող առևտրային գործունեության (սուպերմարկետ) հիմնադիր տնօրենն է (կազմակերպաիրավական տեսակը ՍՊԸ, գործում է հարկման ընդհանուր համակարգում)։ Արդյո՞ք ճիշտ էր պայմանագրերը կնքել ֆիզ. անձով։ Կանխավ շնորհակալություն։

Բաժնետերը փոխառություն է տրամադրել
Արսեն․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։

Վարձակալություն ֆիզ. անձից
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։

ՀՈԱԿ անվանափոխություն
Հասմիկ Աղաջանյան.
Բարև Ձեզ։ ՀՈԱԿ-ի անվանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ պետք է անել աշխատկիցների աշխ. պայմանագրերի կամ ընդհանրապես նրանց գործերի հետ: Շնորհակալություն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Արև․
Կառուցապատողի կողմից կիսակառույց շենքի բնակարանների համար կնքվել են գնորդների հետ գնման իրավունքի պայմանագրեր։ Խնդրում եմ՝ տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները։

Կամավորական աշխատանք
Արմինե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։

Նպաստի վճարում որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում
Արփի․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։

Վերավարձակալության պայմանագրի ձև
Արթուր.
Բարև Ձեզ։ Վերավարձակալության պայմանագրի ձև ԿՈՒՂԱՐԿԵ՞Ք։

Տնօրենին փոխելու ընթացակարգը
Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը
Ամալյա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Որոշակի ժամկետով պայմանագիր
Սաթենիկ.
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս անորոշ ժամկետով պայմանագիրը դարձնել որոշակի, եթե աշխատողի կենսաթոշակային 63 տարին լրանում է։

Աշխատանքային պայմանագրի լուծում
Կարինե.
Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։
Վերջին մեկնաբանություններ