
Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին տրվում է պարգևավճար
Լուսինե.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին պարգևավճար հասնու՞մ է։

Կարո՞ղ է արդյոք գործատուն պարգևավճար տալ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին
Լիա.
Բարև ձեզ։
Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզ․ արձակուրդի մեջ, գործատուն իրավունք ունի՞ նրան այդ ընթացքում պարգևավճար կամ հավելավճար վճարել։ Վտանգ կա՞, որ աշխատակիցը այդ չափով կկորցնի մայրության նպաստը։ Ո՞ր օրենքով է սահմանվում։

Անկանխիկ վճարման պահանջի վերաբերյալ


Որքան կկազմի արձակուրդայինի գումարը
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձը կազմում է 98 000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսին, որը արձակուրդային ամիսների հաշվարկի մեջ է, ստացել է պարգևատրում՝ 50 000 դրամ, արձակուրդայինի գումարը ինչքա՞ն կլինի:

Վերջնահաշվարկ կատարելիս
Գուրգեն.
Բարև ձեզ: Պարգևավճարները հաշվարկվու՞մ են վերջնահաշվարկի ժամանակ, թե՞ միայն ֆիքսված աշխատավարձը։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Դիանա.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, թե պարգևատրումը միջին ամսականի մեջ ինչպես է հաշվարկվում՝ արձակուրդայինի հաշվարկման համար:

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին
Անահիտ.
ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:

Պարգևավճար արձակուրդում գտնվելու ժամանակ
Կարինե.
Հարգելիներս, կասե՞ք՝ եթե աշխատողը ծննդաբերության արձակուրդում է, հնարավո՞ր է գործատուն պարգևավճար տա: Օրենքը կասե՞ք:

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ
Անահիտ Ս.
Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ - ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Պարգևավճարից կենսաթոշակային կամ եկամտային հարկ պահվու՞մ է
Julietta.
Բարև ձեզ, պարգևավճարից կենսաթոշակային կամ եկամտային հարկ պահվու՞մ է:

Ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից
Սառա.
Ողջույն,
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից և ի՞նչ չափով: Շնորհակալ եմ:

Արձակուրդայինի հաշվարկ
Հասմիկ Ավագյան.
Արձակուրդի հաշվարկի մեջ պարգևատրման գումարը երկրորդ անգամ կարո՞ղ է մտնել հաշվարկի մեջ, եթե տվյալ ամիսը մտնում է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Գառնիկ Մ.
Բարև ձեզ, ես էսպիսի հարց ունեմ` կապված արձակուրդայինի հաշվարկի հետ, կոնկրետ իմ դեպքում` վերջնահաշվարկ: Եթե ենթադրենք իմ աշխատավարձը կազմում է 80 000 դրամ, + ամեն ամիս ստանում եմ KPI բոնուս 20 000-ի չափով, ունեմ արձակուրդային 60 օր, ինձ ինչքա՞ն գումար կվճարեն աշխատանքից դուրս գալու դեպքում, և ի՞նչ բանաձևով է հաշվարկվում դա: Շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ
Մարինե.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. "Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:" Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:

Ինչո՞վ են իրարից տարբերվում հավելավճարը, հավելումը և պարգևավճարը
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ինչո՞վ են իրարից տարբերվում հավելավճարը, հավելումը և պարգևավճարը:

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն
astxik.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատակցին վճարում եմ նվեր ստացված գումար, դրանից պահվու՞մ է եկամտային հարկ, և եթե հնարավոր է` հղում արեք:

Նպաստի հաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Ֆիզարձակուրդի հաշվարկում արդյո՞ք հաշվի են առնվում նաև պարգևավճարները, և հաշվարկվում է մաքուր աշխատավարձը, թե՞ առանց պահումների:

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը:
Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին):
Նախօրոք շնորհակալություն:

Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են
Հեղինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով:
2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ:
3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող:
Կանխավ շնորհակալություն:

Պարգևատրումների հաշվարկ
Susanna Serobyan.
Խնդրում եմ ասել, թե ինչպես են հաշվարկում միջին աշխատավարձը տարեվերջյան պարգևատրումները հաշվարկելիս: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ