Tag: ստաժ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ

Սմբատ. Ուզում եմ համայնքապետարանում աշխատել որպես համայնքային ծառայող և այդ աշխատանքի համար աշխատանքային ստաժը պարտադիր է: Այս պարագայում բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրառում աշխատանքային գրքույկում

Սաթենիկ. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ բացատրեք. եթե ես աշխատանքի եմ ընդունվել, և գործատուն ինձ հետ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ես կարո՞ղ եմ պահանջել, որ աշխատանքային գրքույկումս կատարվի գրառում կատարվող աշխատանքի մասին, և արդյո՞ք այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է իմ աշխատանքային ստաժում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ուսուցիչը դպրոցում աշխատել է ընդամենը 2 ամիս և հղիացել, նա իրավունք ունի՞ օգտվելու ֆիզարձակուրդից: Նա մինչև դպրոց մտնելը աշխատել է ինչ-որ այլ կազմակերպությունում: Որքա՞ն է ֆիզից օգտվելու անհրաժեշտ ստաժը տվյալ հիմնարկում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշիվ բացելու հայտ ներկայացնել սոցապ հիմնադրամ

Սյուզի. Ա/Ձ-ն հաշվառվել է 1997թ.-ին: Մեկ տարի գործունեություն անելուց հետո դադարեցվել է: 2012թ.-ին նորից վերահաշվառվել է: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու և ստաժի վերաբերյալ տեղեկություն ուղարկել սոցին: Եվ մեկ հարց էլ. եթե ֆիզ. անձը կատարում է կազմակերպության համար թարգմանություն մոտ մեկ ամիս ու կես տևողությամբ, քաղաքացիաիրավական պայմանագիր պե՞տք է կազմել այդ անձի հետ: Այդ դեպքում դարձյա՞լ պետք է հայտ ներկայացվի սոցապին: Չէ՞ որ նա կազմակերպության աշխատողը չի, աշխատավարձ չէ, այլ աշխատանքի դիմաց վարձատրություն, ենթադրենք՝ 100 000 դրամ: Գործատուի սոց. վճար և եկամտահարկ է փոխանցվել: Եվ արդյո՞ք անհրաժեշտ է այդ ամսվա համար եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացվի, եթե Ա/Ձ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, բոլոր հարցերին պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք ԱՁ մոտ

Յուրի. Բարև ձեզ: 2009 թվականից աշխատում եմ Երևան քաղաքում, ԱՁ մոտ: Նա ասել է, որ ինձ գրանցել է որպես աշխատող և ամեն ամիս սոց. վճարումներ է կատարում: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ նա ստում է: Խնդրում եմ ասացեք, ես ինչպե՞ս և որտեղի՞ց կարող եմ ճշտել` արդյոք նա մուծումներ կատարում է, արդյոք իմ ստաժը ավելանում է: Աշխատում եմ Երևանում, բայց գրանցված եմ ՀՀ այլ քաղաքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում

Խաչատուր. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները: Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Գայանե. Հարգելի գործընկերներ, նոր աշխատողին տրամադրվել է աշխատանքային գրքույկ: Նա միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ընդունվել է մեզ մոտ: Այլ տեղ չի աշխատել: Գրքույկում լրացվել է ուսման տարիները (դիպլոմի համարը) և անմիջապես հետո մեր ընկերությունում ընդունումը: Գրառում, որ մինչ մեզ մոտ աշխատելը աշխատանքային ստաժ չունի, չի կատարվել, քանի որ ուսման տարիները համարվում են ստաժ: Արդյո՞ք դա սխալ է: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Վալյա. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքի ժամանակահատվածը աշխատանքային ստաժ համարվու՞մ է, աշխատանքային գրքույկում լրացում կարելի՞ է կատարել, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում բանակ զորակոչվելու պատճառով

Arsen. Ես աշխատանքից ազատվել եմ բանակ զորակոչվելու պատճառով: Իմ աշխատանքային գրքույկում պատճառը նշված չէ: Խնդրում եմ ասեք` իմ ծառայությունը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվելու՞ է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մի քանի հարց ԱՁ – ների վերաբերյալ

Կարեն. Հարգելի հաշվապահներ, մի քանի հարց ԱՁ - ների վերաբերյալ: ԱՁ - ն գրանցվել է և միակ աշխատողը հանդիասում է ԱՁ - ն: Գրանցվելու համար պե՞տք է անհատական հաշվի բացման հայտ ներկայացնել և ստաժի հաշվետվություն: ԱՁ - ն գրանցվելով` արդեն իսկ չի՞ համարվի գրանցված աշխատող: ԱՁ - ի եկամատահարկի և սոցի հաշվետվությունը եռամսյակայի՞ն է ներկայացվում, թե՞ տարեկան միայն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք Ա/Ձ-ն հրաժարվել ամսական սոց. վճարները կատարելուց

Gohar. Կարո՞ղ է արդյոք Ա/Ձ-ն հրաժարվել ամսական սոց. վճարները կատարելուց: Եթե այո, ապա ի՞նչ պետք անի Ա/Ձ դրա համար: Եվ արդյո՞ք տվյալ պարագայում խնդիրներ են առաջանում ստաժի հետ կապված: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ ձևաթղթի հանձնում

Armine. Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշե՞ք, թե որտեղ (այսինքն որ սոց-ում) պետք է հանձնել աշխատողի ստաժի հաշվետվությունը, եթե կազմակերպությունը գրանցված է Նոր-Նորքի ՀՏ-ում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկում ժամանակաշրջանը պակաս է նշվել

Էմմա. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատել եմ հագուստի խանութում մոտ 5 տարի (11.09.2007 - 31.05.2008թթ. և 01.09.2008 - 15.03.2011թթ.) և միայն 16 օր եմ արձակուրդ գնացել, որի համար էլ, ցավոք, չի վճարվել արձակուրդային վճար: Աշխատանքից իմ կամքով ազատվելուց հետո պարզվեց, որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ տվյալ խանութում աշխատել եմ ընդամենը 4 ամիս: Այս պահին, բնականաբար, չեմ աշխատում այդ խանութում, արդեն 1 տարուց ավել է: Խնդրեմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ ներկայացվող հաշվետվություն ԱՁ կողմից

Հասմիկ. Ներկայացնու՞մ է արդյոք ԱՁ-ն որպես տնօրեն իր մասին հաշվետվություն կամ տիտղոսաթերթ, ստաժի մասին հաշվետվություն: Ունի նաև մեկ աշխատող: Խնդրում եմ պատասխանեք` ինչպես է արվում դա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով

Արտակ. Հարգելի կոլեգաներ, ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում է որևէ կազմակերպությունում, և այդ կազմակերությունը տվյալ անձի համար անհատական սոցապ և եկամտահարկ է հաշվարկում ու վճարում: Հարց` 1) այդ աշխատած տարիների համար ստաժ հաշվարկվու՞մ է, թե ոչ 2) ինչու՞ կազմակերպությունը այդ աշխատողի համար չի ցանկանում աշխատանքային գրքույկ լրացնել, արդյո՞ք դա օրենքի սահմաններում է Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ստաժի հաշվարկման ձևաթղթի վերաբերյալ

Liana. Կազմակերպությունը ամեն նոր աշխատող ընդունելիս սոցապ բաժնի (մարզային) պահանջով ներկայացնում է ստաժի տեղեկանք, սակայն Երևանում նման բան վաղուց էլ չեն պահանջում: Խնդրում եմ ասել հրամանի համար և տարեթիվ, ըստ որի այլևս անհրաժեշտություն չկա ներկայացնել ստաժի տեղեկանք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհրաժեշտ ստաժ նպաստ ստանալու համար

Նիկա. Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստաժի մասին տեղեկություն տրամադրելը

Անգելինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` նոր աշխատողներ ընդունելուց ստաժի մասին տեղեկություն սոցապին տրամադրելը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: