Tag: ստորագրություն

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս տեսնել ստացված էլեկտրոնային հաշիվները

Աննա. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն

Կարեն. Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն բարեգործական հիմնադրամի համար: Գիտեմ, որ ուշացրել եմ, բայց ցանկանում եմ իմանալ` որտեղից սկսեմ դիմել, և ինչ է սպասվում ուշացնելու համար, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու վերաբերյալ

Artur. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նույն անձը կարո՞ղ է ekeng-ում գրանցվել 2 տարբեր կազմակերպությունների դեպքում էլեկտրոնային ստորագրության համար (3000 դրամը 2-ի համար վճարելու պայմանով): Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե. Բարև ձեզ: Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան: 2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար

Աշոտ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

Tatev. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստորագրության հաստատում

Gayane. Հարգելի կոլեգաներ, հարցս շտապ է, խնդրում եմ ասացեք` նոր բացվող ՀԿ-ն իրավունք ունի՞ հաստատելու միայն մեկ ստորագրություն, թե՞ ոչ, և ու՞մ ստորագրությունը` խորհրդի հախագահի՞, թե՞ տնօրենի, թե՞ 2-ի դերում էլ կարող է հանդես գալ մեկ անձ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա. Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել "ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված "որոշակի (բայց ոչ անհատական)" արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության ժամանակ

Արթուր. Խնդրում եմ պատասխանել` էլեկտրոնային ստորագրության ժամանակ կազմակերպության կնիքը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը որոշման համարով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Melanya. Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ

Թեհմինա. Խնդրում եմ պատասխանեք` իրավաբանական անձը էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ կնիքու՞մ է փաստաթուղթը, թե՞ ստորագրությունը բավարար է: Կանխավ շնորհակալություն: