Tag: վարձավճար

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:
.ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից

Tatevik. Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% - ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմունալ վճարները ծախս դիտելու համար

Մարիա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել

Narek. Ա/Ձ բացվել է 27.07.2011թ-ից, վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել 20000 դրամ վարձավճարով: Ես այս եկամուտների մասով եռամսակային հաշվետվություն չեմ ներկայացրել, տարեկանը պարզ է չեմ ներկայացնի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ճի՞շտ եմ արել արդյոք: Վերցրել եմ նախորդ տարվա վճարած վարձակալական վճարները ընդգրկել եմ 2012թ-ի առաջին եռամսյակի մեջ և եկամտահարկի գումարները համապատասխանաբար ընդգրկել եմ իրենց տողերում, որպեսզի վարչականի տակ չընկնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Սրբուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru
.ԱյլՀարց ու պատասխան

ՀՄ-ների մի մասը վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության

Ն.Ա. Մեր կազմակերպության ՀՄ-ների մի մասը գործառնական վարձակալությամբ տրվել է ուրիշ կազմակերպության: Վարձավճարը չնչին գումարով, հաշվի առնելով, որ նա աշխատում է տարվա մեջ մի քանի ամիս, այս տարի նա արդեն սկսել է շատ լավ շահագործել, և ես մտադիր եմ բարձրացնել վարձավճարը, բայց օգոստոս ամսով: Որովհետև մյուս ամիսներով հարկային հաշիվ դուրս է գրվել: Ասացեք խնդրեմ, խնդիր չի՞ առաջացնի տարվա կեսով վարձավճարի բարձրացումը: Եվ ի՞նչ է պետք դրան օրինական ուժ տալու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարածքի վարձակալության պայմանագիր

Syuzi. Ֆիզիկական անձի հետ տարածքի (որպես պահեստ օգտագործելու նպատակով) վարձակալության պայմանագիր եմ պատրաստվում կնքել: Վարձակալության չափը ինչ որ կապ ունի՞ կադաստրային արժեքի հետ: Նվազագույն չափ կա՞ սահմանված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խանութում տեղադրված է տերմինալ

Անահիտ Հ. Խանութում տեղադրված է տերմինալ վճարումների համար, տերմինալ տեղադրող ընկերությունը ամեն ամիս վճարում է խանութին 10000 դրամ: Խանութի համար այդ գումարը պետք է դիտվի հասո՞ւյթ, թե՞ վարձավճար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի սեփականության վկայական

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել: