
Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից
Aram Harutyunyan.
Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։
Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։

Արդյո՞ք անձը կենթարկվի վարչական պատասխանատվության
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ:

ԱՁ հարկերը ուշ է փոխանցել
Հասմիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ԱՁ:

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ձեռք բերի նոր սերնդի ՀԴՄ
Նելլի.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2014թ. շրջանառությունը եղել է 11.300.000 դր., 2015թ-ին` 9.787.000 դր, 2016թ-ին` 9.800.000 դր: Խնդրում եմ ասեք` նոր սերնդի ՀԴՄ պե՞տք է ձեռք բերի կազմակերպությունը, և եթե չունի, ի՞նչ տույժ է կիրառվում:

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված
Vahe.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված նվազագույն աշխատավարձի շեմը չպահպանելու համար:

Տուգանքի վճարման վերաբերյալ
Tigran.
Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ "Հարկերի մասին" ՀՀ օրենքի, թե՞ ըստ "Վարչական իրավախախտումների մասին" ՀՀ օրենքի:

Դրամարկղային գիրքը լրացված չէ
Արմեն.
Եթե դրամարկղի գիրքը լրացված չէ մի քանի ամիս, որքա՞ն տուգանք է սահմանված այդ խախտման համար: Շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքը
Ալլա.
Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսական սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 - 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:

Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված
Արթուր.
Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում
Սոնա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ
Sona Avagyan.
Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով
Արման.
Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.
Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Որքա՞ն է կազմում տուգանքը
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասել.
Քրեական օրենսգրքի 345 հոդվածը սահմանում է պատիժ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Ինչպե՞ս է դա հաշվարկվում: Որքա՞ն է դա կազմում: Շնորհակալություն:

Պարզեցված հաշվարկի փոխարեն ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ
Անի.
Հարգելիներս, շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք տեղյակ եք` եթե տարեկան եկամտային հարկի հաշվարկ է ներկայացվել եկամտային հարկի պարզեցված հաշվարկի փոխարեն, ու այսօր նոր տեղեկացնում են դրա մասին, ի՞նչ է մեզ սպասվում: Վճարումները բոլորը ճիշտ արված են: Խնդրում եմ օգնեք:

Վարչական պատասխանատվության վերաբերյալ
Մովսես.
Վարչական տուգանքից խուսափելու ինչ-որ հնարավորություն կա՞:

Աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել
Lena.
Բարև ձեզ:
Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք:
Կանխավ շնորհակալ եմ:

Եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել
Հարություն.
Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում "գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով", այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:

Կազմակերպությունը կորցրել է դրամարկղային գիրքը
Լիանա.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:

ԱՁ ծանուցում է ստացել վարչական տուգանքի վերաբերյալ
Արամ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. 2013թ.փետրվարին բացել եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալել, ՀԴՄ չեմ ունեցել, գործունեություն սկսելու դիմում չեմ տվել: 2014թ. մարտին հանձնել եմ ԱՁ-ի վկայականը և լուծարել այն: Սակայն 2014 թ. ապրիլին հարկայինը ստիպել է ներկայացնել տարեկան հաշվետվություն և վճարել 60.000 դրամ (մեկ չաշխատած տարվա 5.000-ները): Ներկայացրել եմ ու վճարել: Հիմա էլ ծանուցում են ուղարկել, իբրև թե 2013թ-ի եռամսյակային հաշվետվություններ չներկայացնելու համար վարչական պետք է մուծեմ + մեկ ամսվա էլ 5.000: Կարո՞ղ եք ինձ ասել` ո՞ր մի կատարած գործունեությանս համար են ինձ հետապնդում: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար:

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն
Մանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս:
Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել:
Նախապես շատ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ