
Վարսավիրական ծառայությունների մատուցում
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:

Հաստատագրված վճարի հաշվարկ
Աննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, ստուգեք՝ ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը:
Վարսավիրանոցը ունի 1 վարսավիր և 1 մատնահարդար: Ամսվա աշխատանքային օրերը հաշվարկվել է 27 օր: Վարսավիրանոցը գտնվում է Երևան քաղաքում, որի ուղղիչ գործակիցը 1,0 է: Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Իսկ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 110,6 %: Տվյալ դեպքում հաստատագրված վճարը տվյալ ամսվա համար հավասա՞ր է
ՀՎ=Պ+Տ+Օր+Գ+Ա=420*2*27*1,0*1,1=24948դրամ։
Ճի՞շտ եմ կատարել հաշվարկը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի վարսավիրանոցը
Լիանա.
Մեր վարսավիրանոցը աշխատում է հաստատագրված վճարով և ունի աշխատողներ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք եռամսյակային և տարեկան:

Վարսավիրական գործունեության վերաբերյալ
Գայանե.
Բարև Ձեզ: Ասեք խնդրեմ, վարսավիրական գործունեության դեպքում գոյություն ունի սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություն, ինչպես օրինակ դա կա հանրային սննդի գործունեության դեպքում, և եթե այո, դրա ժամկետները: Կանխավ շնորհակալ եմ:

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում
Iren.
Բարև Ձեզ: Եթե հնարավոր է, կարող եք ասել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարսավիրանոցի հաշվապահական հաշվառման համար և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնել հարկային:

Վարսավիրական ծառայություններ
Անի.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում ու հուսով եմ կկարողանաք օգնել: Հաստատագրվածով աշխատող վարսավիրանոցը տարեկան հաշվետվություններից (ձև 1, 2 և պարզեցված շահութահարկի հաշվարկ) ո՞րն է տալիս: Տարբեր հարկային աշխատակիցների հարցրել եմ, ոչ ոք հստակ չի պատասխանել: Շնորհակալություն:

Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ
Անահիտ.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում:
Սկսնակ հաշվապահ եմ, վարսավիրանոցային ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի հաշվապահ եմ, այս պահին տարեկան հաշվետվություններ եմ կազմում, կարող եք ինձ ասել, ես պետք է ներկայացնեի հայտարարագիր եկամուտների հետ կապված? Դա ինչ հաշվետվություն է, արդյոք նման ՍՊԸ-ն պարտադիր է որ հանձնի այդ հաշվետվությունն, անչափ շնորհակալ եմ նախապես հարցի համար:
Հարգանքներով, Անահիտ:
Վերջին մեկնաբանություններ