
Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել
Արամ.
Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:

Փոփոխություններ վարսավիրական գործունեությամբ զբաղվելու հարկման հետ կապված
Լուսինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Նախկինում աշխատել եմ արտոնագրային հարկով, խնդրում եմ ձեզ, մանրամասն ասեք, թե վարսավիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ: Նշեմ, որ ունեմ գրանցված 3 աշխատող: Շրջանառությունն էլ չի գերազանցում տարեկան 1 000 000 դրամը:

Անձը ցանկանում է վարսավիրանոց բացել
Լիլիթ.
Ցանկանում եմ վարսավիրանոց բացել, որտեղի՞ց սկսել, խնդրում եմ օգնել: Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լուսինե.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․
Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Ինչպե՞ս է աշխատելու կազմակերպությունը
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:

Ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոբիզնեսի համակարգը


Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու վարսավիրանոցը 2020թ․ հունվարի 1-ից հետո
Հասմիկ․
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, 2020թ.-ից վարսավիրանոցը (միայն Ա/Ձ-ն է) ի՞նչ հարկատեսակով է աշխատելու։

ԱՁ-ն մատուցելու է նաև համակարգչային ծառայություններ
Արևիկ.
Բարև ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպես ԱՁ-ն 2-րդ ծառայությունը գրանցի հարկայինում։ Հիմա գրանցված է վարսավիրություն, ուզում ենք ավելացնել համակարգչային ծառայություններ։ Քայլերի հաջորդականությունը կասե՞ք:
Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հարկվելու նորաբաց ԱՁ-ն
Սուսաննա.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ունեմ նոր բացված ԱՁ: Կցանկանայի իմանալ՝ իմ եկամուտի քանի տոկոսն է հարկվելու:

Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար
Սիլվա.
Խնդրում եմ ասել՝ վարսավիրական գործունեություն իրականացնելու համար բացի արտոնագրային վճարից ի՞նչ վճարներ է կատարելու ԱՁ-ն:

ԱՁ զբաղվելու է մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ
Լուսինե.
Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Վարսավիրական գործունեության հարկեր
Կամո.
Բարև ձեզ։
Ես իմ բակում ուզում եմ բացել տղամարդկանց վարսավիրանոց, խնդրում եմ ասել` ինչ հարկեր եմ վճարելու, աշխատելու եմ ինքս: Նախապես շնորհակալություն:

Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար
Պավել Հ.
Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:
Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:
Շնորհակալություն:

Գեղեցկության սրահ բացելու համար
Լուսինե.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ուզում եմ ԱՁ բացեմ և գեղեցկության սրահ բացեմ: Հարկը ինչպե՞ս պետք է վճարեմ` տարածքի քառ. մետրով, թե՞ ՀԴՄ հսկիչ սարք են տալիս եկամտի տոկոսով:

Նոր ՀԴՄ գրանցման հետ կապված
Nune.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը:
Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայություններ
Սերգեյ.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ հուշել` կոսմետոլոգի և լազերային էպիլյացիայի ծառայությունները արտոնագրային վճարով հարկվու՞մ են, թե՞ ոչ:

Գեղեցկության սրահի հարկային պարտավորություններ
Ռաֆայել.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպիսին են գեղեցկության սրահի հարկային պարտավորությունները: Ունի 3 աշխատող` ԱՁ-ն ներառյալ:

Անձը ցանկանում է աշխատել վարսավիրանոցում որպես կոսմետոլոգ
Նաիրա.
Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում՝ որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար
Հովո.
Հարգելիներս, խնդրում եմ, մի հարցով օգնեք. սկսնակ վարսավիր եմ և ուզում եմ աշխատել օրենքի սահմաներում, սակայն ամենամատչելի հարկերով: Խնդրում եմ, օգնեք՝ ինչի՞ց սկսեմ, և ո՞րը կլինի ամենահարմար հարկի տեսակը, աշխատելու եմ մենակ, աշխատողներ չեմ ունենալու: Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ն ցանկանում է վարսավիրանոց բացել
Տաթև.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց:
1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ՝ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համա՞ր է, այսինքն՝ եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45 000՞:
2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ:
3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի:
4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ:
5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ:
Վերջին մեկնաբանություններ