Tag: վերադարձ

Accountant.am
Նորություններ

Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին

Աղբյուր՝ lragir.am "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" և "Հարկերի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում: "Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա",- "Արմենպրես"-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված: Աղբյուր՝ lragir.am
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով: 1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել 2. Ճշգրտող հարկային հաշվում "Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են" ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ժամկետանց մանկական սննդի վերադարձ

Քնարիկ. Բարև ձեզ, հաշվապահներ ջան, մի հուշում, խնդրում եմ. աշխատում եմ շրջանառության հարկով, դեղատուն է, ժամկետանց մանկական սնունդը պետք է հետ վերադարձ անեմ: Ի՞նչ գործողություն պետք է կատարեմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերադարձի հաշվի մեջ ապրանքի անվանումը փոխված է

209 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով: Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ "Պաղպաղակ բրիկետ": Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ "Պաղպաղակ բրիկետ"-ի փոխարեն գրվել է օրինակ "Պաղպաղակ բրիկետ վանիլային": Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել: Հարցս հետևյալն է. Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ուսման վարձի կանխավճարի ետ վերադարձ

Հեղինե. Ի՞նչ թղթակցող հաշվով ներկայացնել ելքի օրդերում ուսման վարձի համար կատարված կանխավճարը վճարողին հետ վերադարձնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ

Արտակ Մ. Կազմակերությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն երկու կողմերի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքը տրամադրվելու է պարտքով

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ ապրանքը տալ պարտքով, աշխատում եմ ԱԱՀ-ի դաշտում: 1. ի՞նչ պայմանագիր եմ կնքելու 2. եթե ապրանքը չվաճառվի, ետ վերադարձնելու խնդիր առաջանա, ինչպե՞ս է կատարվելու այդ ամենը
.ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Հարություն. Հարգելի գործընկերներ, խանութում կատարվել է վաճառված ապրանքի վերադարձ: Հաշվապահական ձևակերպումները պարզ են, սակայն ի՞նչ քայլեր պետք է արվեն ՀԴՄ-ի հետ կապված, և կա՞ արդյո՞ք ՀՏ-ին այս մասին իրազեկման ինչ-որ ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Խոտան ապրանքների դուրսգրման հետ կապված

Առնո. Հարգելի հաշվապահներ, խանութում ունենք ապրանքներ, որոնք խոտան են, հետ վերադարձ չենք կարող անել, ինչպե՞ս դուրս գրենք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի վերադարձի դեպքում

Անուշիկ. Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վաճառել է ապրանք ՀԴՄ կտրոնով, և անմիջապես վերադարձ է կատարվել: Այդ կտրոնը պատճենահանվել է և տրվել գնորդին: Հիմա ուզում եմ իմանալ իմ հետագա անելիքը: Պե՞տք է արդյոք գրել տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների՝ սխալմամբ գրանցման մասին: Եվ էլ որտե՞ղ պետք է այդ վերադարձված գումարի կտրոնը երևա: ԱԱՀ հաշվետվության հետ կապված ինչ-որ հարց առաջանու՞մ է, թե՞ ոչ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի հետ վերադարձ

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով, աշխատում է ԱԱՀ-ով: Ունի խանութներին տված ապրանքներ նախորդ ամիսներին, որոնց համար կազմվել են ԱԱՀ-ով թղթային հաշիվներ: Սակայն այսօր նշված խանութները չեն կարողանում վաճառել ապրանքը և ցանկանում են հետ վերադարձնել ՍՊԸ-ին: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետվերադարձի գործընթանցը, և կա՞ արդյոք որևէ օրենսդական ակտ կամ որոշում, որը կարգավորի գործարքը: Ինչպե՞ս են գործում տվյալ դեպքում կազմակերպության հաշվապահները: Հարցս շտապ է, շնորհակալ կլինեմ ցանկացած պատասխանի համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ին՞չ պայմանագիր է անհրաժեշտ

Toma. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. հաց արտադրող ՍՊԸ-ին ին՞չ պայմանագիր է պետք խանութների հետ, որպեսզի կանխենք մեր մատակարարներին արանց հ/ա բռնելը, քանի որ հնարավոր չի նախապես իմանալ տվյալ օրվա պատվերը և հետ վերադարձը, ուստի հ/ա գրելը անհնար է: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով

Gorge. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ քանակով տուժում ենք, համ էլ պետք է դրա համար դեռ հարկեր մուծենք: Խնդրում եմ օգնել, հուշել, թե ինչ եղանակով կարելի է դա օրենքի սահմաններում ձևակերպել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր կազմակերպության հիմնադրում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ետ վերադարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ցուցադրում

Ելենա. 2 կազմակերպություն ուզում են համագործակցել եւ միմյանց խանութներում ապրանքներ ցուցադրեն: Ինչպե՞ս դա կազմակերպել: 1. Կնքվում է ցուցադրման պայմանագիր: Հանձնողը դուրս է գրում «հանձնման ընդունման ակտ», որը գրանցում է առաքման գրքում: 2.Ընդունողը այդ ապրանքը տեղադրում է ցուցադրման (ոչ վաճառքի) եւ հասույթի գրքում գրանցու՞մ է թե ոչ: 3.Ընդունողի մոտ այդ ապրանքի գնորդ է հայտնվում: Հանձնողը այդ ապրանքերի վաճառք է ձեւակերպու, գրում է հ/ֆ գրքում՞ որը գրանցվում է առաքման գրքում: Իկս ինչպես է ետվերադարձ կատարում այդ ապրանքի, որպեսզի կարողանա վաճառել այն ընդունող խանութին? 4.Այդ Հ/Ֆ Ընդունող խանութը գրանցում է իր հասույթի գրքում եւ վաճառում է: 5.Իսկ եթե գնորդ չի հայտնվել եւ ապրանքը ետ է վերադարձվում Հանձնող խանութին: Նա ինչպե՞ս է դա ետ ընդունում, ի՞նչ հիմնավորող փաստաթղթերով, եւ ինչ-որ տեղ գրանցվու՞մ է դա արդյոք: Շատ շնորակալ կլինեմ պատասխանի եւ օգնության համար: Ով առնչվել է այդպիսի գործարքների հետ կխնդրեմ հնարավորության դեպքում նշել էլ. փոստը ավելի մանրամասներ ճշտելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ետ վերադարձ

Ելենա. Հարգելի հաշվպահներ, ողջունում եմ բոլորին...Աշխատանքիս ընթացքում առաջացավ հերթական հարցը:) Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առեւտրով /համակարգչային տեխնիկայի վաճառք/: Որոշ ապրանքներ ունեն երաշխիք: Երբ ապրանքը վնասվում է /կամ եթե խոտան է հանդիսանում/, մանրածախ վաճառքից մեկ տարվա ընթացքում կարող են վերադարձնել: Երբ վերադարձնում են, մենք վերադարձնում ենք գումարը: ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՎԱԿԵՐՊԵՄ: ՀԴՄեքենան ետվերադարձ թույլ է տալիս, կարող եմ գումար տալ: Այդ դեպքում, ինչպե՞ս հաշվապահորեն այդ ապրանքը մուտք անեմ պահեստ: Գնման ակտով՞, այդ դեպքում պետք է եկամտահարկ փոխանցեմ: Օգնեք խնդրում եմ:)