Tag: քննություն

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի որակավորումը

Իրինա. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ճշտել` արդյոք ՓԲԸ-ում աշխատելու համար պարտադիր է ունենալ հաշվապահի որակավորում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական

Karine. Ցանկանում եմ ձեռք բերել փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական, խնդրում եմ օգնեք` որտեղի՞ց ձեռք բերեմ հարցաշար: Եթե կարող եք, ավելի շատ տեղեկություն տվեք մասնակցելու, ձեռք բերելու համար: Շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է աշխատողի դիմումը

Սուսաննա. Խնդրում եմ ասեք. 1. Եթե աշխատողին ընդունում ենք աշխատանքի` աշխատանքային պայմանագիր կնքելով, ապա աշխատողի դիմում գրելը աշխատաքի ընդունման համար պարտադի՞ր է, թե՞ ոչ: 2. Գնումների համակարգողի քննության մասին ի՞նչ գիտեք, և ինչպե՞ս պետք է քննությանը մասնակցել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Աղավնի. Բարև Ձեզ, հարցս վերաբերում է հաշվապահների որակավորման քննություններին: Ֆին. նախ-ի կայքից բեռնել եմ հարցաշարը, նաև հավելվածը հարցաշարից հանված հարցերի վերաբերյալ, սակայն պատասխանների մեջ և գործող օրենսդրության մեջ կան շատ և շատ անհամապատասխանություններ: Զանգիս պատասխանեցին, թե ՖՆ կայքում տեղադրվածն է վերջին գործող հարցաշարը, բայց մի՞թե կարող են քննություններ անցկացվել հին հարցաշարով, որում կան ակնհայտ անճշտություններ (ԱԱՀ օրենքի փոփոխություններ, ԱՕ փոփոխություններ, Աուդիտի ստանդարտների փոփոխություններ և այլն, կան նույնիսկ հարցեր օրենքների ուժը կորցրած կետերի վերաբերյալ, հիմա էլ նոր հաշվային պլանը): Խնդրում եմ օգնեք դուրս գալ այս խառնաշփոթից:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

CIMA քննության համար նախատեսված գրքեր

Susie. Բարև ձեզ: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ տրամադրել CIMA քննության համար նախատեսված հետևյալ գրքերը: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս. susie25 շնիկ mail.ru C01 - Fundamentals of Management Accounting C02 - Fundamentals of Financial Accounting
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննություններ

Samvel. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ նորից քննարկում կազմակերպենք բոլորիս հուզող թեմայով` հաշվապահների որակավորման քննություններ: Կցանկանայի լսել քննություններին մասնակցած անձանց կարծիքը քննությունների անցկացման կարգի վերաբերյալ: Բազմիցս փնտրել եմ քննությունների ընթացքում օգտագործվող խնդիրների ինչ-որ ժողովածու, սակայն ապարդյուն: Եթե ինչ-որ մեկը ունի կամ գիտի, թե որտեղից կարելի է գտնել, խնդրում եմ ասեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս. Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննություն

Անի. Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննության հարցաշար

Narek. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք հաշվապահի որակավորման հարցաշարը հետևյալ էլեկտրոնային փոստին Narek198484 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննություն

Տաթև. 1. Կարո՞ղ եք կիսվել, թե ով ինչպես է պատրաստվում կամ պատրաստվել հաշվապահների որակավորման քննությանը, և ի՞նչ արդյունք ունեք կամ ունեցել: 2. Քննության թեսթերն ունեմ, իսկ որտեղի՞ց կարող եմ գտնել խնդիրների օրինակները:
Accountant.am
Նորություններ

Հայաստանում որակավորման վկայական ունի 514 հաշվապահ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման 2012թ. առաջին քննության արդյունքներով որակավորման վկայական է շնորհվել 4 հավակնորդների: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է միայն 8 դիմորդ: Հայաստանի Հանրապետությունում 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Աղբյուր` panarmenian.net
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննություններ

Համեստ. Բարև բոլորին: Շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Եթե չունեմ հաշվապահի կրթություն, սակայն արդեն 5 տարի է աշխատում եմ հաշվապահ և նույնիսկ տիրապետում եմ ՀԾ-ի համակարգին, ես կարո՞ղ եմ մասնակցել հաշվապահի որակավորման քննություններին: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ տեղեկանալ` երբ են անցկացվում քննությունները և ինչ հարցեր են:
Accountant.am
Նորություններ

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ

Աղբյուր` panarmenian.net Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին: 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Աղբյուր` panarmenian.net
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննություններ

Հասմիկ. Խնդրում եմ հուշել, ինչպե՞ս կարելի է իմանալ հաշվապահների որակավորման քննությունների անցկացման պարբերականությունը: Ե՞րբ կլինի մոտական: