
Կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնել
Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնում պայմանագրով և վճարում նրան հունիս ամսին, իսկ եկամտահարկը վճարվում է հուլիսին, հաշվետվության մեջ ո՞ր ամսով պետք է երևա գործարքի գումարը և ո՞ր հաշվով պետք է փոխանցվի եկամտահարկը:

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին
Կարեն.
Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:

Անհատույց վարձակալություն
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք ֆիզ. անձն իր վարձակալած տարածքի մի մասը անհատույց օգտագործման հանձնել կազմակերպությանը: Եվ եթե այո, արդյո՞ք հարկեր կառաջանան: Նախապես շնորհակալ եմ:

Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ
Սասուն.
Հարգելի գործընկերներ, ըստ "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի:
Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք
Սուրեն.
Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

Ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս վաճառքի
Լյուբա.
Բարև Ձեզ: Եթե ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս է վաճառքի այն գրախանութներում, դա ապօրինի ձեռնարկատիրությու՞ն է համարվում: Նա ունի՞ այդ իրավունքը: Ո՞վ է վճարում ստացված եկամտից հարկերը և ինչպե՞ս:
Շատ շնորհակալ եմ:

Վարձակալության ձևակերպում
Աննա.
Ֆիզիկական անձը իր տարածքը հանձնել է վարձակալության ՍՊԸ-ին ամսական 200 000 դրամով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել նշված գործառնությունը:

ՍՊԸ ցանկանում է վաճառել շինությունը ֆիզ. անձի
Lusin87.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն
Վալոդիա.
Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ հաշվարկում ավտոմեքենայի վաճառքի դեպքում
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ
2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան
3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ
Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Արաքս.
Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:

Կնքվել է պայմանագիր ֆիզ. անձի հետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ
Մարո.
ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Կանխիկ գործառնությունների սահմանափակում
Անի.
Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:

Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում
hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք
Սասուն.
Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը կարո՞ղ է ֆիզ. անձից համակարգիչ ձեռք բերել
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս` կազմակերպութունը կարո՞ղ է ֆիզիկական անձից ձեռք բերել համակարգիչ: Դա կդիտվի որպես հիմնական միջոց, արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության ձեռք բերված ապրանքների տողում գրանցեմ:

Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս
Gohar.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակերպության տնօրենը հյուրեր ընդունելու նպատակով կատարել է ներկայացուցչական ծախս չհիմնավոր ակտով, և այդ ակտի գումարը շահութահարկ հաշվարկելուց չի ծախսագրվել (այսինքն ակտի գումարի 20%-ը վճարել է բյուջե որպես շահութահարկ), հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ճանաչվի որպես անհայտ ֆիզ. անձի տրված եկամուտ և հարկվի 10% եկամտահարկով: Կանխավ շնորհակալ եմ:

Լիազորագիր առանց նոտարական վավերացման
ANITA.
Բարև Ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ` արդյոք ֆիզ. անձը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց
Աննա Ա..
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց և 10% եկամտահարկ է վճարել: "ՀԾ-հաշվապահ"-ում ինչպե՞ս դա անել և ի՞նչ ձևակերպում տալ: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ