
Արդյո՞ք ԱԱՀ – ն ենթակա է հաշվանցման
Արտակ.
Ֆիզ. անձը (ոչ Ա/Ձ) կիսակառույց շենք է գնել և կառուցում է սառնարան: Շինանյութ վաճառող ընկերությունները հարկային հաշիվներ են դուրս գրել (12 մլն դրամի) այն կազմակերպության անունով, որը որ սառնարանը պատրաստ լինելուց հետո պետք է վարձակալի գործառնական վարձակալությամբ: Կարո՞ղ է կազմակերպությունը այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն հաշվանցի, և արդյո՞ք ճիշտ է այս վերը նշված գործողությունը հաշվապահական տեսանկյունից:

Ինչպե՞ս կազմակերպել վաճառքը
Նարինե.
Բարև Ձեզ, ես գրանցված եմ որպես ԱՁ, զբաղվում եմ կահույքի ներմուծումով: Ինչպե՞ս իրականացնել վաճառքը, եթե չունեմ խանութ: Կարո՞ղ եմ արդյոք ֆիզ. անձի անձի տվյալների հիման վրա դուրս գրել հաշիվ-ապրանքագիր:
Կանխավ շնորհակալություն:

Ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ
Վարդան.
Հարգելի մասնագետներ, ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում. ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ (երկրորդ և հաջորդ գործարքից` տարվա ընթացքում, 2011թ.): Ինձ հետաքրքրում է` կա՞ որևէ արտոնություն ֆիզանձի վերաբերյալ ԱԱՀ հետ կապված, կարո՞ղ ենք այդ անձին օգնել որևէ կերպ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն
Արման.
Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր դեպքերում է առաջանում ԱԱՀ պարտավորություն
Վարդան.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. ֆիզիկական անձի կողմից կատարված գործարքներից ո՞ր դեպքերում է գանձվում ԱԱՀ և օրենքի ո՞ր կետով է դա ամրագրված, և ո՞վ է ներկայացնում ֆիզ. անձի իրականացրած գործարքների մասին տվյալները հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից
Սարգիս.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր
Գայանե Հակոբյան.
Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր: Ծավալից ելնելով` իրավունք ունի՞ արդյոք կնքելու 6 ամիս ժամանակահատվածով, թե՞ կա սահմանապակում, և 2 ամսից ավել իրավունք չունի կնքելու:
Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս պետք է կատարվի հարկումը
Նարե.
Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը
Տիգրան.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր՝ կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում
Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

Ակցիայի կազմակերպում
Հասմիկ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Եթե հնարավոր է` կխնդրեի ուղղորդել ինձ հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ներկայացուցչություն է (չի հանդիսանում ԱԱՀ վճարող): Կոնկրետ արտադրատեսակի վաճառքի խթանման նպատակով պարբերաբար իրականացվում են ակցիաներ, որի ժամանակ տրամադրվում են նվերներ գնորդներին: Ակցիան կազմակերպելու համար մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է կազմակերպի այդ ակցիայի անցացումը, և նվերները տրվում են այդ կազմակերպությանը ակցիայի մասնակիցներին բաժանելու նպատակով:
Հարցս հետևյալ է. արդյո՞ք առաջանում է եկամտահարկի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ հարկայինը դա դիտարկի որպես միջնորդավորված ձևով ֆիզիկական անձանց եկամտի տրամադրում:

Կազմակերպությունը ձեռք է բերել ավտոմեքենա
Անդրանիկ.
Ողջույն:
Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել... Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես... Ի՞նչ կլինի որ:

ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից
Լուիզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, պայմանագիրը կնքված է նոտարով, վարձավճարի չափը եռամսյակային հաշվետվության 23-րդ տողում գրելու՞ եմ: Եթե նախորդ երկու եռամսյակային հաշվետվության մեջ չեմ ներառել, պե՞տք է ճշգրտված հաշվետվություն ներկայացնեմ: Շնորհակալություն:

Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում
Լուիզա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում առանց հարկային գրանցման: Որպեսզի չտուգանվի, ի՞նչ հարկ է վճարելու իր վաճառքից և ինչպե՞ս է հաշվարկվելու այդ հարկը: Ֆիզ. անձը չի ցանկանում գրանցվել հարկային դաշտում: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման
Հարություն.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Ապրանքի ներմուծում ֆիզ. անձի կողմից
Հարություն.
Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ մասին օրենքի հոդված 2-ի.
"Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:"
Որո՞նք են այդ չափերը, ո՞ր օրենքով են սահմանված:

ՀԿ նվիրատվություն է ստացել ֆիզ. անձից
Արևիկ.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Եթե հասարակական կազմակերպությունը նվիրատվություն է ստացել ֆիզիկական անձից, ապա դրա դիմաց պե՞տք է կատարի որոշակի վճարում, կամ արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ:

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն
Հարություն.
Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով
inna.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ֆիզ. անձին տրամադրել է փոխառություն տոկոսով: Հարցս հետևյալն է` տոկոսային եկամուտը հարկվու՞մ է ԱԱՀ-ով:

Ապրանքի վաճառք ապառիկով
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:
Վերջին մեկնաբանություններ