
Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Դիանա.
Հնարավո՞ր է արդյոք ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ֆիզիկական անձի անունով:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Lus.
Խնդրում եմ պատասխանել, գործատուն կարո՞ղ է կնքել ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ տարի ժամկետով և վճարել նրան ամսական: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից
Սառա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ:
Շնորհակալ եմ:

Գույքահարկի վաղեմության ժամկետ
Ռուզան.
Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման
Anush.
ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է):
Շնորհակալ եմ:

Նվիրատվություն
Մարիա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ.
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին.
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ`
1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար:
2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան):
Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Անկանխիկ գործարքների ժամանակ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, անկանխիկ գործարքների ժամանակ գնորդ ֆիզ. անձը կարո՞ղ է մատակարար կազմակերպության բանկային հաշվին վճարումը կատարել արտարժույթով:

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան
zara.
Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:

Վաճառք փոխանցումով
Հրանտ.
Բարև բոլորին:
Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել:
Խնդրում եմ օգնեք:

Անհատական հաշվի բացման հայտ
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Գնում կանխիկ գումարով
Մերի.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ֆիզիկական անձը կարո՞ղ է որևէ ՍՊԸ-ից մի անգամից կանխիկով գնել 500000 դրամի ապրանք, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Պայմանագրի փոփոխություն
Հայկուշ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է
Սիրանուշ.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում
Արմեն.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով
Lusine.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:

Գնման ակտի վերաբերյալ
ԱՆՆԱ.
Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը:
Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:

Եկամուտների հայտարարագրի վերաբերյալ
Վանա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Արդյո՞ք պարտադիր է լրացնել Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագրի 36-րդ տողը,և եթե այո, ապա ի՞նչ է գրվում համապատասխան տողում:

Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին
Հրանտ.
Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել:

Ի՞նչ պարտավորություններ են առաջանում
Susanna.
Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերում մեքենա: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության համար:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ