Tag: ֆիզ. անձ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Lus. Խնդրում եմ պատասխանել, գործատուն կարո՞ղ է կնքել ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ տարի ժամկետով և վճարել նրան ամսական: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

Սառա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր է անհրաժեշտ կնքել

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, ասեք` ճի՞շտ եմ արդյոք: Կազմակերպությունը մարտի 1-ից մեկ ամսով ֆիզ. անձի հետ, որպես ցանցային համակարգողի, կնքել է 50 000 դրամով պայմանագիր: Պայմանագիրը պե՞տք է լիներ քաղաքացիաիրավական ծառայությունների մասին, թե՞ աշխատանքային պայմանագիր: Ըստ ինձ՝ այն պետք է լիներ քաղ. ծառայությունների մասին, և պետք է պահվեն միայն գործատուի սոց. վճարը՝ 11 500 դրամ, և եկամտահարկը՝ 1 750 դրամ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի վաղեմության ժամկետ

Ռուզան. Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Anush. ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է): Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն

Մարիա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` 1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար: 2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան): Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան

zara. Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վաճառք փոխանցումով

Հրանտ. Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշվի բացման հայտ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր: Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է

Սիրանուշ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

Արմեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով

Lusine. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնման ակտի վերաբերյալ

ԱՆՆԱ. Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը: Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամուտների հայտարարագրի վերաբերյալ

Վանա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Արդյո՞ք պարտադիր է լրացնել Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագրի 36-րդ տողը,և եթե այո, ապա ի՞նչ է գրվում համապատասխան տողում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին

Հրանտ. Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել: