Tag: ֆինանսական հաշվառում

.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը

Սոնա. Բարև Ձեզ: Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մանրածախ առևտրի հաշվառումը

Արմեն. Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել "առևտրային հավելագնի մեթոդը", ներկայացնել ձևակերպումները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեմորիալ օրդերների կիրառումը

Արաքս. Այսօրվա դրությամբ պարտադի՞ր է մեմորիալ օրդերի կիրառումը, երբ կան հաշվապահական ծրագրեր, կամ ինչպիսի՞ կարևորություն ունեն և ե՞րբ է նրանց կիրառումը պարտադիր:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը

Խաչատուր. Ինչպե՞ս տալ պարզ հաշվապահական ձևակերպումը հետևյալ գործառության` շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 1500-ով:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ ձևակերպում ծրագրում

Նառա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է փոխառությանը: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: "Ա" ՍՊԸ-ից վերցրել եմ փոխառության գումար, ինչպե՞ս տալ ձևակերպում ծրագրում: Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործարքը

Նարեկ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ, որ ինձ օգնեք հետևյալ հարցում: ԲԲԸ-ն զբաղվում է սածիլների արտադրությամբ, և պետությունը նրան հող է տվել և պահանջել, որ երբ նա այդ հողը վաճառի, այն ժամանակ էլ կփոխհատուցի նրա համար: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս գործարքը:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել տարբերությունները

Ռաֆիկ. Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքները

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե նորաբաց ՍՊԸ-ն դեռ գործունեություն չի ծավալում և գրանցված է միայն տնօրենը, որն էլ հաշիվներ է բացում բանկում, որոշակի վճարումներ է կատարում, ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքները (այսինքն՝ մուտքի մասով որտեղի՞ց այդ գումարները ՍՊԸ-ին):
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Սխալի ուղղում

Anna. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է, եթե տարվա սկզբին շահութահարկի մնացորդը սխալ եմ ցույց տվել` ցույց եմ տվել X գումար կրեդիտում, սակայն այդ գումարը եղել է դեբետում: Ինչպե՞ս կարելի է այն ճշտել: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե որ հաշիվները պետք է կիրառել: Խնդրում եմ հարցիս շտապ պատասխանել: Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների ձևակերպում

Հայկ. Դոլարային քաղվածքները տարվա ընթացքում անց են կացվել բանկի քաղվածքում նշված կուրսով: Խնդրում եմ օգնել` ճի՞շտ է, թե՞ ոչ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ

Sofi. Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց. ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ո՞ր հաշիվները պետք է կիրառել

Anna. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես սկսնակ հաշվապահ եմ և կուզենաի իմանալ` 711 և 611 հաշիվները փակվում են 331 հաշվով: Այնուհետև ո՞ր հաշիվները պետք է կիրառել, 331-343 և 343-342: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ խնդրում եմ բացատրել շահութահարկի հաշիվները. 751- 524, 524-225, իսկ 751 հաշիվը ինչպե՞ս է փակվում: Եթե հնարավոր է, մանրամասն ինձ բացատրեք, կոնկրետ մեկ օրինակով: Շնորհակալ կլինեմ, եթե շտապ արձագանքեք:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց

Աննա Ա.. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց և 10% եկամտահարկ է վճարել: "ՀԾ-հաշվապահ"-ում ինչպե՞ս դա անել և ի՞նչ ձևակերպում տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք առհաշիվ անձի հաշվետվություն

Նանա. Ընկերության աշխատակից չհամարվող անձը կատարել է վճարումներ ընկերության անունից: Պե՞տք է արդյոք առհաշիվ անձի հաշվետվություն: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, օգնեք հետևյալ հարցում` կազմակերպությունը ֆիզիկական անձի համար ծառայության դիմաց վճարում է կատարել և 10% եկամտահարկ պահել: Ի՞նչ ձևակերպում պետք է տալ եկամտահարկի մասով:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վարկ է ստացել

Նանա. Հարգելիներս, կազմակերպությունը ստացել է վարկ $ 60000 մեկ տարի մարման ժամկետով, տոկոսագումարը մեկ տարվա համար կազմում է $ 5999.99: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վարկի ստացման ժամանակ և հետագա մարումները կատարելիս: Կանխավ շնորհակալություն: