
Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Եթերի.
Անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվապահորեն ի՞նչ ձևակերպում տալ:

Արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը
Համլետ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես պետք է իրականացնեմ մեր գործընկեր կազմակերպությանը պատճառած վնասի փոխհատուցում: Արդյո՞ք ճիշտ է տալ հետևյալ ձևակերպումը՝ դտ 714 - կտ 5312, դտ 5312 - կտ 252: Շնորհակալություն:

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ
Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս տալ գործարքի հաշվապահական ձևակերպումը
Նաիրա.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Գումարի հետ վերադարձի հաշվապահական ձևակերպումը
Հերմինե.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. բյուջեից ավել ֆինանսավորում է ստացել, հետո կատարել է գումարի հետ վերադարձ, ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Ձևակերպում. հաշվարկային հաշվից փոխանցվել է պետ. տուրք
Նաիրա.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, թղթակցությունը՝ հաշվարկային հաշվից փոխանցվել է պետ. տուրք: Շնորհակալություն:

Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է փոխանցվել
Նաիրա.
Բարև ձեզ: Կազմակերպության հաշվարկային հաշվին սխալ գումար է նստել, գումարը հետ եմ վերադարձրել: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար սոցիալական վճարի ձևակերպում
Լիլիթ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար սոց. վճարը, որը կազմում է 3 000 դրամ:

Հաշվապահական ձևակերպումները վարձավճարի վճարման դեպքում
Անի.
Կազմակերպությունը վճարել է վարձակալական վճար, ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:

Հաշվապահական խնդիր․ ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Մարիամ.
1) Կասե՞ք՝ ինչպես ձևակերպեմ՝ նվիրատվությամբ ստացվել են հաստոցներ՝ 350 000 դրամ:
2) Կօգնե՞ք՝ լուծեմ հետևյալ խնդիրը՝ ՍՊԸ-ն վաճառել է սարքավորումներ, որոնց սկզբնական արժեքը վաճառքի պահի դրությամբ կազմել է 800 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը՝ 350 000 դրամ: Սարքավորումները վաճառվել են 600 000 դրամով՝ գումարած ԱԱՀ: Սարքավորումների ապատեղակայման և տեղափոխման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 15 000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 20 000 դրամ: Գնորդի կողմից վճարումը կատարվելու է 1 ամսվա ընթացքում: Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների վաճառքի գործառնությունները: Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված շահույթը կամ վնասը:

Ձևակերպում
Աննա.
Բարև ձեզ: Կօգնե՞ք տալ տվյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը՝ հաշվետու անձի կողմից նյութերի վաճառքի համար վճարվել է միջնորդավճար՝ 8 000 դրամի չափով:

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից
Քրիստինե.
Բարև ձեզ: Ներեցեք, կօգնե՞ք ձևակերպել՝ կազմակերպությունը ներմուծել է մարդատար տրանսպորտային միջոց ոչ ԵՏՄ անդամ պետությունից, որի գնման գինը՝ 600 000 դրամ, չի վճարվել: Շնորհակալություն:

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են
Ելենա.
Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել նյութերի վաճառքից հատուցումը, ձևակերպումը կլինի այսպե՞ս՝ դտ 252 - կտ 221, իսկ արտադրամասից մուտքագրվել են վերադարձվող նյութերը, այսպե՞ս՝ դտ 211 - կտ 811:

Ձևակերպում


Ձևակերպում
Անի.
Ինչպե՞ս ձևակերպել թղթակցությունը՝ ավանդագրվել է չվճարված աշխատավարձը:

Ձևակերպում
Հասմիկ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս կձևակերպվի՝ հաշվետու անձի կողմից վճարվել է միջնորդավճար նյութերի վաճառքի համար:

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ
Անուշ.
Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ:
Կանխավ շնորհակալություն:

Ձևակերպում
Սյուզաննա.
Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Պարտավորությունների հաշվառում
Երազիկ.
Բարև ձեզ: «Պարտավորությունների հաշվառում» թեմայի մասին նյութեր են հարկավոր, որտեղի՞ց կարող եմ օգտվել:

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք
Արմինե.
Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:
Վերջին մեկնաբանություններ