Tag: աշխատանք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ani. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ հաշվարկել աշխատավարձ ազատ գրաֆիկով համատեղության կարգով աշխատողի համար, ընդ որում աշխատանքը սկսված է մայիսի 15-ից: Ինչպիսի՞ հաշվարկ պետք է ես անեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքի ներկայանալու ժամեր

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել, որտեղից կարող եմ գտնել սարքեր և համապատասխան էլեկտրոնային ծրագիրը, որոնք ֆիքսում են աշխատողների աշխատավայր ներկայանալու և աշխատավայրը լքերու ժամերը?
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Նանե. Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Armine. Բարև բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք ինձ օգնել: Եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է մեկ այլ տեղում, ապա հիվանդության բյուլետեն կարո՞ղ է ստանալ բոլոր աշխատատեղերից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն Աստղիկ Ավետիսյան. Հարգելի կոլեգաներ, Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց: Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2. "Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:" Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից... ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք... Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վնասակար աշխատատեղերի վերաբերյալ

Արսեն. Խնդրում եմ ինձ հուշեք, կարող է արդյոք կազմակերպության ղեկավարը իր հայեցողությամբ վնասակար համարել որոշակի տիպի աշխատանքների կատարումը, չնայած որ դա կառավարության սահմանած ցանկի մեջ չի մտնում, և դրա համար աշխատողին վճարել հավելավճար` դա նախատեսելով աշխատանքային պայմանագրում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտադրություն

Էլլա. Ունեմ Ա և Բ արտադրություն.Ա արտադրությունը գործում է ,իսկ Բ արտադրությունը դադարեցրել է իր աշխատանքը մի քանի տարով:Հարց`ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որ Ա փակել, իսկ Բ բացել:Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության կանոնների վերաբերյալ

Ալֆա Կասիոպեա. Հարգելի Accountant.am, նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին: Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար:
Accountant.am
Այլ նյութեր

Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր

Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում "երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են":

Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:

Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Մանրամասն

Accountant.am
Կայքի նորություններ

Աշխատանք

Կայքում ավելացվել է "Աշխատանք" բաժինը: Գործատուները կարող են տեղեկատվություն տեղադրել թափուր աշխատատեղերի մասին: Մասնագետները կարող են հայտարարություններ հրապարակել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ: