Tag: աշխատավարձ

Կազմակերպությունը լուծարվում է

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝
Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ:
Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը լուծարվում է

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Մարիամ.

Մի հարց, եթե կարելի է՝
1. եթե աշխատակիցը taxservise-ում գրանցվել է նոյեմբերի 25-ին, իսկ աշխատելու է 26-ից, ապա նոյեմբեր ամսվա համար պետք է հաշվարկենք նույն 23 տոկոս եկամտային հարկ և 5 տոկոս սոց. վճա՞ր, թե՞ պետք է հաշվենք 1 օրվա կտրվածքով և բազմապատկենք աշխատած օրերի թվով:
2. taxservise-ում կան եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվետվության տարբեր օրինակներ, կասե՞ք՝ որ ձևը պետք է օգտագործի ԱՁ-ն, որը շրջանառության հարկ վճարող է:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել

Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ: Մեր ընկերությունը ԱՁ է, հարկվում է շրջանառության հարկով:
Եթե taxservise-ում աշխատող ենք գրանցում՝
1.աշխատողին գրանցում ենք այսօրվա ամսաթվով, նա կարո՞ղ է այսօր անցնել աշխատանքի:
2.taxservise-ում գրանցելիս աշխատավարձի չափը գրանցում ենք 55 000 դրա՞մ, թե՞ ավելի մեծ գումար, որ պահումները հանած ստացվի 55 000 դրամ:
3.Կարո՞ղ ենք գումարը առձեռն վճարել աշխատողին:
4.Այդ դեպքում հարկային պարտավորությունները ինչպե՞ս ենք փոխանցում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նոր աշխատող գրանցելու վերաբերյալ

Ձևակերպում

Անի.

Ինչպե՞ս ձևակերպել թղթակցությունը՝ ավանդագրվել է չվճարված աշխատավարձը:

Կարդալ ավելին Ձևակերպում

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Կարդալ ավելին ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

2020թ. հունվարի 1-ից հետո աշխատավարձի վճարումների վերաբերյալ

Արմինե.

Կոլեգաներ ջան, հիմա էդ չարաբաստիկ օրենքը վերջնականապես ընդունվե՞ց, որ 2020թ. հունվարի 1-ից հետո 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձը փոխանցումով վճարեն:

Կարդալ ավելին 2020թ. հունվարի 1-ից հետո աշխատավարձի վճարումների վերաբերյալ

Հացաբուլկեղենի խանութի գանձապահի աշխատավարձը որքա՞ն պետք է սահմանվի

Հելեն.

Բարև ձեզ։
Ես մի քանի հարցեր ունեմ և հուսով եմ՝ ինձ օգտակար ինֆորմացիայով կօգնեք։
Հացաբուլկեղենի խանութի գանձապահը, ով պետք է սպասարկի հաճախորդին, դրամարկղ վարի, վաճառք իրականացնի, աշխատաժամերը 11 ժամ + մեկ ժամ հանգիստ, օրը մեջ… նման պայմաններով աշխատողի աշխատավարձը որքա՞ն է կազմում, կամ հնարավո՞ր է այդ աշխատողին օրավարձով վճարել: Գանձապահի աշխատանքը ծա՞նր է, վնասակա՞ր: Խնդրում եմ ինձ հիմնարար բացատրել և օրենքից հղում անել: Անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հացաբուլկեղենի խանութի գանձապահի աշխատավարձը որքա՞ն պետք է սահմանվի

Ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը

Անուշ.

Եթե աշխատանքային գրաֆիկը հերթափոխով է, ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը։

Ըստ ԱՕ 195-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը

Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր

Տաթև.

Բարև ձեզ: ՀԾ-ում աշխատավարձը հաշվարկել եմ 30.06.2019թ.-ով՝ կիրակի է, անհրաժե՞շտ է ուղղել, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր

Աշխատավարձի վճարման վերաբերյալ

Արա.

Արդյո՞ք ճիշտ է այն տեղեկատվությունը, որ 2020 հունվարի 1-ից 10 աշխատողից ավել ունեցող կազմակերպությունները պետք է աշխատավարձի վճարումը իրականացնեն քարտային համակարգով:

Կարդալ ավելին Աշխատավարձի վճարման վերաբերյալ

Ուսուցչուհու հավելավճարը չի հաշվարկվել

Անուշ.

Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ: Մեզ հասնում է տետրերի ստուգման գումար՝ աշխատավարձի 10 %, սակայն հաշվապահի չհաշվարկելու պատճառով ես այդ գումարը չեմ ստացել մեկ ամբողջ ուսումնական տարի: Հիմա ես ի՞նչ օրենքով կարող եմ ստանալ այդ գումարը, և արդյո՞ք ինձ դրա համար տուգանքներ չպետք է վճարեն: Հաշվապահն ասում է՝ «հիմք չունեմ վճարելու», քանի որ ՀՀԿԳՄՍՆ առանց այդ գումարի է հաստատել տարիֆիկացիան:

Կարդալ ավելին Ուսուցչուհու հավելավճարը չի հաշվարկվել

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ

Գևորգ.

Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ

Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված

Մարինե.

Բարև ձեզ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:

Կարդալ ավելին Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

Տիգրան.

Բարև ձեզ: Ես հերթապահող մասնագետ եմ, աշխատում եմ կամ 16 (17:00-09:00) կամ 24 ժամ: Աշխատանքիս մեկ ժամը 610 դրամ է: Կարո՞ղ եք հուշել՝ ինչպես է հաշվարկվում աշխատավարձը՝ հաշվի առնելով գիշերային ժամանակը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Զանուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: ՊՈԱԿ-ի պահակին պետք է տրվի վերջնահաշվարկ 5.5 տարվա համար, որից 4 տարին վերջինս աշխատել է 1 դրույք, վերջին 1.5 տարին կես դրույք, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը, մասնավորապես՝ միջին ամսական աշխատավարձը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Վերջնահաշվարկ կատարելիս

Գուրգեն.

Բարև ձեզ: Պարգևավճարները հաշվարկվու՞մ են վերջնահաշվարկի ժամանակ, թե՞ միայն ֆիքսված աշխատավարձը։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ կատարելիս

Կարգապահական տույժ ուշանալու համար

Արման.

Ժողովուրդ ջան, խնդրում եմ պարզաբանել՝ «գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում կատարել ուշանալու համար, եթե աշխատավարձը հաշվարկվում է ամսական, այլ ոչ թե ժամավարձով»:

Կարդալ ավելին Կարգապահական տույժ ուշանալու համար

Միջին աշխատավարձի հաշվարկ

Աննա.

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Ինչպե՞ս ձևակերպել

Ռուզան.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այն պահը, երբ փոխտնօրենը հրաժարվում է իր աշխատավարձից՝ թողնելով այն ՍՊԸ-ի տրամադրության տակ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել

Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար

Շուշան․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։

Կարդալ ավելին Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար

Միջին աշխատավարձի հաշվարկ

Դիանա.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, թե պարգևատրումը միջին ամսականի մեջ ինչպես է հաշվարկվում՝ արձակուրդայինի հաշվարկման համար:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Աշխատավարձի ծախսումներ

Մանվել.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, արտադրանքի ինքնարժեքի մեջ ներառվող աշխատավարձի ծախսումները ի՞նչ համամասնությամբ են արտացոլվում, ինչպե՞ս են հաշվարկվում:

Կարդալ ավելին Աշխատավարձի ծախսումներ

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Սուսաննա.

Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Աշխատողի հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Ռուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղիրավական պայմանագիր, նրան աշխատավարձ վճարելուց հարկայինը պետք է հաշիվ ուղարկի՞, կազմենք հանձնման-ընդունման արձանագրություն և գումարը փոխանցենք աշխատողի տարանցիկ հաշվի՞ն: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողի հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Կատալեա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը

Գայանե.

Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը առանց համաձայնագրի և ի՞նչ հիմքով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը

Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։

Կարդալ ավելին Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը