
Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Անձը աշխատում է արտասահմանյան կազմակերպությունում առցանց
Մանե.
Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

ԱՁ-ն վարում է օնլայն սեմինարներ
Արտաշես.
ԱՁ-ն վարում է օնլայն սեմինարներ։ Ի՞նչ հարկեր է նա վճարելու։

Առցանց վաճառքով զբաղվելու համար
Արթուր․
Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Ի՞նչ փոփոխություններ կլինեն ինքնազբաղված անձի գործունեության համար
Գայանե.
Բարև ձեզ: Ես ձեռագործ պայուսակներ եմ պատրաստում տանը, իրացնում եմ սոցիալական կայքերի միջոցով: 2018թ. գրանցվել եմ որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ, հարկեր չեմ վճարել, հաշվետվություններ չեմ ներկայացրել: Խնդրում եմ, ասեք՝ ըստ նոր օրենքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն տվյալ գործունեության իրականացման համար:

Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը


Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը
Նարինե.
Բարև: Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը: Կա՞ արդյոք որևէ վճար: Հնարավո՞ր է դա իրականացնել առցանց եղանակով:

Անձը առցանց խանութ է բացել
Արմեն․
Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Արտադրանքի վաճառք համացանցով
Արուսյակ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ որքան հարկ պետք է վճարեն, եթե գրանցվում են որպես ԱՁ և ներկայացնում են արտադրանք, որի վաճառքը իրականացնում են համացանցով:

Ինֆորմացիոն և գովազդային տեքստերի կազմում, խմբագրում և հրապարակում
Յան.
Բարև ձեզ:
Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝
1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար,
2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել,
3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:

1С ծրագրի առցանց ուղեցույց
Մանե.
Արդյո՞ք 1С ծրագրի առցանց ուղեցույց կա, որով իսկապես հնարավոր է ծրագիրը սովորել։

Ինչպե՞ս ստուգել աշխատողի գրանցված լինելու հանգամանքը
Տաթև.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրեմ, կա՞ օնլայն որևէ հարթակ, որ կարողանամ տեսնել դեռ գրանցված աշխատող եմ, թե՞ ոչ:

Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն
Մարիամ.
Սիրելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպես կարող եմ գրանցվել taxservice.am-ում և առցանց հաշվետվություն ներկայացնել շրջանառության հարկի մասին: Ա/Ձ ունեմ:

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով
Արծրուն.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար - 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:
Նախապես շնորհակալություն:

Առցանց խանութի միջոցով առևտուր կազմակերպելու համար
Լիլիթ.
Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):

Առցանց առևտուր կազմակերպելու համար
Արման.
Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

ԱՁ-ն զբաղվում է արտադրությունով և ապրանքը դնում խանութներում
Ռոբերտ Մ.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվում է արտադրանքով և ապրանքը դնում խանութներում: Հարց. կարո՞ղ եմ արդյոք ես համակարգչով տեսնել խանութներում իմ վաճառված ապրանքները:

Առցանց առևտուր անելու դեպքում արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ
Ռուստամ Դ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով
Գայանե.
Բարև ձեզ:
Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականացնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանալու՝ որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել
Հովհաննես.
Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ