
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով


Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ
Մարիամ Հարությունյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրենը, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ:
Կանխավ շնորհակալություն:

Բեռնատար մեքենայի երթուղային թերթիկ
Շուշան.
Խնդրում եմ ուղարկել բեռնատար մեքենայի երթուղային թերթ: Նախապես շնորհակալություն:

Փոխադրումը իրականացնելու համար կազմակերպությունը օգտվել է ոչ ռեզիդենտի ծառայություններից


Ներմուծում իրականացնելիս ապրանք տեղափոխողը երրորդ կազմակերպություն է
Հռիփսիմե.
Խնդրում եմ ասեք, ներմուծում իրականացնելիս, եթե ապրանքը տեղափոխողը ոչ թե վաճառողն է, այլ երրորդ կազմակերպություն (ոչ ռեզիդենտ), ապա ինչպե՞ս պետք է նշվի պայմանագրում և ինվոյսում, որ հարկային պարտավորությունները հնարավորինս քիչ լինեն` Ա կետ-Սադախլո, Բագրատաշեն-Բ կետ: Ու ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: Միայն ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ԱԱՀ էլ:
Նախապես շնորհակալ եմ:

Ո՞ր գումարը կհարկվի շրջանառության հարկով
Կարեն.
Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց.
A կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդային գործունեությամբ` հանդիսանում է միջնորդ բեռը տեղափոխողի (բեռի տիրոջ, B) և բեռնափոխադրումներ իրականացնող (C) կազմակերպության միջև: A կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր B-ին, ստանում է հաշիվ-ապրանքագիր C-ից, տարբերությունը A-ի եկամուտն է: Շրջանառության հարկով հարկվելու դեպքում A-ի համար ո՞ր գումարը կհամարվի հարկվող եկամուտ` B-ին տրված հաշվի մեջ նշված ամբողջ գումարը, թե այդ գումարի և C-ից ստացված հաշվի մեջ նշված գումարի տարբերությունը:

Ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով
Hasmik.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում ենք ասել` միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվելու` 3.5%, թե՞ 5%:

Բեռնափոխադրման միջնորդային գործունեություն
Արմեն.
Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե ով է զբաղվում միջազգային բեռնափոխադրման միջնորդային գործունեության հաշվապահությունով:

Կազմակերպությունը զբաղվելու է բեռնափոխադրումներով
Ռուբեն.
Հարգելիներ, խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք: Պատրաստվում եմ բացել ՍՊԸ, որը զբաղվելու է բեռնափոխադրումներով և լինելու է ԱԱՀ վճարող: Վճարելու եմ հայկական կազմակերպություններին.
1. վճարելու եմ երկաթ գծով ներմուծման համար Այրում - Երևան ներառյալ ԱԱՀ
2. վճարելու եմ տերմինալային վճարները ներառյալ ԱԱՀ
3. վճարելու եմ հայկական կազմակերպության, որպեսզի բեռնարկղը (կոնտեյները) մեքենայով տերմինալից հասցնի պահեստ առանց ԱԱՀ
4. վճարելու եմ երկաթ գծով դատարկ կոնտեիները արտահանման համար Երևան-Այրում առանց ԱԱՀ և պետք է դուրս գրեմ հաշիվ արտասահմանյան կազմակեպության:
Հարց` ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրեմ` ԱԱՀ-ով, թե՞ առանց, թե՞ պետք է տարանջատեմ` որ մասը ԱԱՀ-ով, որ մասը` ոչ: Մի խոսքով` ինչպե՞ս պետք է ճիշտ իրականացնել այս ամենը, և ինչպես է հարկվելու գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան
Հասմիկ.
Խնդրում եմ ինձ ասել` նորաբաց ՍՊԸ-ն զբաղվելու է արտաքին առևտրով և բեռնափոխադրումներով, ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Բեռնափոխադրման ընկերություն բացելու համար
Աննա.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս բացել միջազգային բեռնափոխադրման ընկերություն: Շնորհակալություն:

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը
Արման.
Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել
astxik.
Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար
Աստղիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:
Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է ունենալ առաքման գիրք
Արշակ.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցի վերաբերյալ: Իմ կազմակերպությունը զբաղվում է մաքսային միջնորդությամբ և ավիա բեռնափոխադրումների կազմակերպմամբ։ Ներկա պահին ԱԱՀ վճարող չեմ: Կազմակերպության ծառայությունները ներառում են նաև մաքսային ձևակերպումներից հետո պատվիրատուների բեռների առաքումը պատվիրատուների գրասենյակներ կամ պահեստներ։
Արդյո՞ք պարտավոր եմ Առաքման Գիրք վարել, թե՞ ոչ։
Շնորհակալություն:

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարում ՀՀ սահմաններից դուրս
Artur.
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:

Հաստատագրված վճարի հաշվարկ
Աննա.
Բարև բոլորին: Խնդրում եմ, ստուգեք՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը դեպի Լոռու մարզ բեռնափոխադրումներ իրականացնող ԱՁ-ի համար` 2000*1,5տ*1,4=4200 դրամ: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ
AKVA.
Հարգելի հաշվապահներ, նախօրոք շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: Ցանկանում եմ աշխատանքում և կյանքում միայն վերելքներ, առողջություն և սեր:
Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ տալու ժամանակ ֆիզ. անձանցից երբ գնում ենք արել կամ պայմանագրով վարձել ենք նրանց միայն բեռնափոխադրում անելու համար, նրանց նույնպես նշում ենք եկամտահարկի տարեկան տեղեկանքում, թե՞ միայն հիմնական աշխատողներին: Կարո՞ղ եմ օգտվել Եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից: Ինչքանով ես իմ կարդալուց հասկացա, չնայած յուրաքանչյուր աշխատողի վճարել եմ 380000 դրամ, որը գերազանցում է 250000դ, սակայն նրա հարկային գործակալ հանդիսանում եմ ես, կարծում եմ պետք չէ նրանց ներառել Հայտարարագրում:
Ձեր կարծիքը խնդրեմ: Եվ մի հարց էլ` արդեն կարո՞ղ ենք այդ տեղեկանքը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն
Կարեն.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափախադրման միջնորդային ծառայություն: Շրջանառությունը գերազանցում է 58.3 միլիոն դրամը: Խնդրում եմ ասեք` մենք ԱԱՀ վճարո՞ղ ենք, թե՞ ոչ:

Ի՞նչ հարկեր են առաջանում
Անի.
Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:
Վերջին մեկնաբանություններ