Tag: գույքագրում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել: 1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ: 2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը: 3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվների և պարտավորությունների գույքագրում

Արաքսյա. Խնդրում եմ ասեք` կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գույքագրմանը ի՞նչ գործընթաց է հետևում, և որտեղի՞ց կարող եմ օգտվել:
Accountant.am
Նորություններ

Փոփոխություններ “Շրջանառության հարկի մասին” օրենքում

Աղբյուր` yerkir.am Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել "Շրջանառության հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այսպես, "Շրջանառության հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. "Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:": Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Մանրամասները` yerkir.am կայքում:
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել է փաստաթուղթ

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.
  • Տեղեկանք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման պահանջի հետ կապված

219 Արման. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է "Շրջանառության հարկի մասին" օրենքով սահմանված պարտադիր գույքագրման պահանջին: Ասում են, այդ պահանջը հետաձգվել է մինչև 2015թ. փետրվար: Արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր օրենսդրական ակտով է այդ հետաձգումը ընդունվել: Շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Կառավարությունը հաստատեց. Մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին

Աղբյուր` lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում ասաց, որ քննարկումների արդյունքում պարզվեց, որ փաստաթղթավորման իրացման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: «Մեր տնտեսվարողների մոտ բավական հմտություններ չկային այս պահանջը կատարելու, ժամկետը սուղ էր, խնդիրը լուծում էր պահանջում: Այն ձևանմուշը, որը պետք է տնտեսվարղները ներկայացնեին հարկային մարմնին, դժգոհությունների տեղիք տվեց: Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը պարզեցվի»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Գույքագրման պահանջը կերկարաձգվի մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը

Աղբյուր` yerkir.am: ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես. 1. տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը, 2. տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին` ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ: Մանրամասները` yerkir.am կայքում:
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել է փաստաթուղթ

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.
  • Տեղեկանք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձև

astxik. Հարգելիներս! Որտեղի՞ց գտնեմ 08.09.2014թ. ֆին. նախարարի 588-Ն հրամանը, ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձևն է: Արլիսում և մի քանի կայքերում ես չկարողացա գտնել, եթե կարող եք, օգնեք: Հարկայիններում կա՞ն, եթե գնել եք, խնդրում եմ սկան տարբերակով ուղարկեք s.arpik շնիկ mail.ru հասցեին, նախապես շնորհակալություն եմ հայտնում:
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման հետ կապված

234 laura. Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել տարբերությունները

Ռաֆիկ. Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքագրում

Lia. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ իմ էլ. փոստին ուղարկեք գույքագրման ամբողջ փաթեթը ամենայն մանրամասնությամբ (թե ինչպես է կատարվում գույքագրումը, երբ և այլն) lia.kazaryan շնիկ mail.ru Կանխավ շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է գույքագրումը

Վիկտորյա. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որտեղ կարող եմ կարդալ գույքագրման վերաբերյալ: Ես լսել եմ, որ հիմա էլ պարտադիր չի գույքագրում անցկացնել յուրաքանչյուր տարի: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ որտեղի՞ց կարող եմ դա ճշտել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի ստացում

Հելեն. Հարգելի հաշվապահներ, դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար): Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքագրման արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ

Մարիամ. Բարև ձեզ: Խնդրում եմ գույքագրման արդյունքների արտացոլումը հաշվառման մեջ թեմայով ձեր կայքում տեղադրել տեղեկություններ:Իսկ եթե դա հնարավոր չէ, ապա խնդրում եմ էլ. փոստիս ուղարկեք: Նախապես շնորհակալություն: