Tag: գրանցման հայտ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է ներկայացնել աշխատանքից ազատելու գրանցման հայտը

Ռուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը գործից ազատվել է մայիսի 2-ին, ազատման հայտը ուղարկել եմ հենց այդ օրը, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ եմ արել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխան

Պատասխանատվություն աշխատակցին ուշ գրանցելու համար

Նարինե. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք խնդիր չի առաջանա հարկային մարմինների հետ, եթե աշխատակցին ես ուշ գրանցեմ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է ինձ տրվում: Խնդրում եմ նշել, թե որ հոդվածով է ամրագրված: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Նարչիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Լիանա. Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. "Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է": Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին

Ար.Գալստյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել՝ ինչպես պետք է գրանցել տնօրենին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար

Աննա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը սոցիալական վճար կատարող է

Ծովինար. Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքը կա: Խնդրում եմ պատասխանել՝ առանց աշխատողից ճշտելու, նախքան վերջինիս՝ որպես աշխատող գրանցելու հայտն ուղարկելը, որևէ կերպ հնարավո՞ր է պարզել՝ վերջինս կենսաթոշակային վճար կատարող է, թե ոչ: Հարգանքով՝ Ծովինար
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացու հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, գործատուն քաղաքացու հետ կնքել է Ծառայությունների մատուցման պայմանագիր տասնօրյա աշխատանքի դիմաց: Գրանցման հայտում չկան նմանատիպ աշխատանքային հարաբերություններ: Ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերը ինչո՞վ են իրարից տարբերվում: Եկամտային հարկ պահվում է գործատուի՞, թե՞ քաղաքացու կողմից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի ընդունման ամսաթվի նշում հայտի մեջ

Էլեն. Եթե հունվար ամսից նոր աշխատող ենք ընդունել, ապա այդ աշխատողի հայտում աշխատանքի ընդունման ամսաթիվ կարո՞ղ եմ գրել 01.01.2015թ., թե՞ հունվար ամսվա առաջին աշխատանքային օրով պետք է գրեմ, այսինքն՝ 12.01.2015թ.:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Տարոն. Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ուղղում աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Լիա. Բարև ձեզ: Եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում: Ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետին ամսաթվով ուղղում անել: Գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե. Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն "աշխատակիցներ" բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր մինչև 1 ամիս ժամկետով, տվյալ անձի համար ընդունման-ազատման գրանցման հայտ էլ. եղանակով պե՞տք է ուղարկվի, թե՞ տվյալ անձի համար այլ հավելումներ տողում պետք է լրացվի (015), և դրանից կուտակային պե՞տք է պահվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում

Gayane. Խնդրում եմ պարզաբանել` Գործակալները (Գործատուները) Գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանապակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատակիցը ՌԴ քաղաքացի է

Նաթելլա. Ինչպե՞ս լրացնեմ գրանցման հայտը, եթե աշխատողը ՌԴ քաղաքացի է: Հանրային ծառայության համարանիշի դաշտում ի՞նչ է լրացվում: Կանխավ շնորհակալություն: