
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի
Լիլիթ.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը
Naira.
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ տեղեկություն տվեք ինձ ներքոնշյալ հարցի վերաբերյալ։
Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը, եթե իր փոխարեն (իր պաշտոնին) մեկ այլ անձ է ընդունվել աշխատանքի տվյալ ժամանակաշրջանի համար (ժամանակավոր)։ Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստի վերաբերյալ
Մարիամ.
Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ
Աղունիկ.
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ մայրության նպաստը ստանալու համար:

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից
Հրաչյա.
Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել
Քնարիկ.
Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ
Կարինա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և տվել եմ ազատման դիմում: Ինձ հասնու՞մ է վերջնահաշվարկ, թե՞ ոչ:

Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է
Զառա Սարգսյան.
Բարև ձեզ:
Եթե Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է, արդյո՞ք նա կստանա ծննդաբերության նպաստ թե որպես Ա/Ձ և թե աշխատավայրից։
Շնորհակալություն:

Նպաստի վճարում կազմակերպության լուծարման դեպքում
Մարինա.
Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:

Արդյո՞ք պետք է հաշվարկել մայրության նպաստը ժամանակավոր պայմանագրի դեպքում
Հայա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Անահիտ.
Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:

Արդյո՞ք աշխատողին կվճարվի արձակուրդային գումար
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցում եմ աշխատում ու դեկրետ եմ գնալու հունիսի 19-ից, իսկ ուսուցիչների արձակուրդը սկսվում է հուլիսի 3-ից: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում ես արձակուրդային կստանա՞մ, թե՞ միայն դեկրետային գումարը:

Երեխայի խնամքի նպաստ
Ռուզաննա.
Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք աշխատակցի համար վճարվում է դրոշմանիշային վճար
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի համար վճարվում է դրոշմանիշային վճար: Շնորհակալություն:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում
Իննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝
1. հիվանդության նպաստ,
2. պրոթեզավորման նպաստ,
3. առողջարանային բուժման նպաստ,
4. հղիության և ծննդաբերության նպաստ,
5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը
Էլինա.
Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000 դրամ է, սպասում եմ զույգերի, ֆիզ. արձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն
Lusine.
ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը ազատման դիմում ներկայացնել
Արշավիր.
Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը, գտնվելով հղիության արձակուրդում, ազատման դիմում ներկայացնել:
Շնորհակալություն:

Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ