Tag: եկամտային հարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հասմիկ. Բարև ձեզ: Եթե իրավաբանական անձը գնում է գյուղացուց անասուն նվիրաբերելու նպատակով, պե՞տք է արդյոք վճարի եկամտային հարկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում

Գառնիկ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։ Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկը սխալ է լրացվել

Logiko. Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Hasmik. Կազմակերպության աշխատակիցը Գլոբբինգով ապրանք է ձեռք բերել կազմակերպության համար: Հարկայինից ասացին, որ կազմակերպության բալանսում հաշվառելու համար պետք է օտարում ձևակերպվի: Հարցս հետևյալն է` այդ դեպքում կազմակերպությունը վճարում է 10 % եկամտային հարկ, թե՞ ԱԱՀ պարտավորություն էլ է առաջանում: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

lkarafelyan. Բարև ձեզ։ Ես աշխատում եմ Հնդկաստանում գործող գրասենյակի համար որպես սրբագրիչ։ Աշխատում եմ տնից, օնլայն տարբերակով։ Արդյո՞ք պարտավոր եմ եկամտային հարկ վճարել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ. Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա. Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում

Իննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ որտեղ պետք է նշվի աշխատակցի՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկությունը՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ: Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են միայն՝ 1. հիվանդության նպաստ, 2. պրոթեզավորման նպաստ, 3. առողջարանային բուժման նպաստ, 4. հղիության և ծննդաբերության նպաստ, 5. ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում

Սոնա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձավճարը կանխավճար կատարելու դեպքում

228 Սամվել. Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց

225 rudik.ganjalyan. Ես ունեմ Ա/Ձ, ցանկանում եմ դրոշմապիտակների ձեռք բերման գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց: Ես ձեռք եմ բերել 5 000 հատ դրոշմապիտակ, որի համար սխալմամբ վճարել եմ 22 080 դրամ 17 740 ի փոխարեն: Ես այն ձեռք եմ բերել 26/06 -ին, օգտագործել եմ մինչև 20/07-ը: Ես դիմում-հայտ եմ ուղարկել հաշվանցելու համար, սակայն մերժվել եմ, խնդրում եմ ասեք` երկրորդ անգամ նույն դրոշմապիտակների համար կարո՞ղ եմ դիմում ուղարկել հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի եկամտային հարկը հաշվանցելու համար, և արդյո՞ք կարող եմ հաշվանցել իմ ավել վճարած գումարը` 4 340 դրամը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Լարիսա. Բարև ձեզ, 2015 թվականին բացված ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում չի ներկայացրել 2015 և 2016թթ-ին, ուստի աշխատում է ԱԱՀ-ով: 2015 թվականին չունի իրացում: Հարցս հետևյալն է` 1. ԱՁ-ն պե՞տք է վճարի եկամտային հարկի կանխավճար 2. ԱՁ-ի դեպքում կա՞ արդյոք եկամտային հարկի նվազագույն կանխավճար
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եկամտային հարկի վերաբերյալ

Albert. Բարև ձեզ: Հաշվապահական գործի հարգելի մասնագետներ, ծանոթանալով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի դրույթներին, առաջացավ հարցեր, որոնքել, ըստ էության, ներկայացնում եմ ստորև: Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է եկամտային հարկի դրույքաչափերը, համաձայն որի, հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամտի դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը: Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և ՀՀ բնակության (հաշվառման) հասցեի պառտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով: Հարց 1-ին՝ գործում է արդյո՞ք վերը նշված դրույթները ներկայումս, և եթե այո, ապա. Հարց 2-րդ՝ ճիշտ են արդյո՞ք հետևյալ դատողություները, որ աշխատողին աշխատավարձ վճարելիս, գործատուն եկամտային հարկը հաշվարկում և վճարում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները, եթե չկա աշխատողի հետ գրավոր կնքված համապատասխան պայմանագիր: Իսկ աշխատողի հետ գրավոր կնքված, քաղ. իրավական պայմանագրի առկայության դեպքում, գործատուն եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամուտ վճարելու դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը, հաշվի առնելով, Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել: