Tag: էլեկտրոնային հաշիվ

ԱՏԳ ԱԱ կոդերը հաշվում չեն արտացոլվել

Քրիստինե․

Բարև բոլորին։ Մի հարց տամ։ Փետրվար ամսին դուրս եմ գրել 5 հատ ապրանքի հաշիվ (արտադրել ենք մետաղապլաստե դուռ և լուսամուտ), որտեղ ԱՏԳԱԱ կոդերը չեմ գրել։ Հիմա չեղարկե՞մ, նորից հաշիվ դուրս գրեմ նոր ամսաթվով, լրացուցիչ տեղում գրեմ տվյալ հաշվի համարը, թե՞ թողնեմ այդպես։ Խնդրում եմ պատասխանեք։

Կարդալ ավելին ԱՏԳ ԱԱ կոդերը հաշվում չեն արտացոլվել

Առցանց խորհրդատվական ծառայությունների մատուցում

Արմեն․

Բարև Ձեզ։ Մատուցում ենք օնլայն խորհրդատվական ծառայություններ (և իրավաբանական անձանց, և ֆիզ․ անձանց)։ Երբեմն ֆիզ․ անձ հաճախորդները չեն ցանկանում տրամադրել անձնագրային տվյալները՝ հաշիվ դուրս գրելու համար։ Այս դեպքում պե՞տք է ՀԴՄ կիրառել։ Եթե այո՝ ֆիզիկական ՀԴՄ սարք, թե՞ օնլայն ՀԴՄ։ Անկանխիկի օրենքում նշվում է, որ խորհրդատվական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ ձևով։ Այսինքն՝ եթե վճարումը կատարվում է քարտով կամ այլ վճարային համակարգով, կարո՞ղ ենք ՀԴՄ կիրառել, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Առցանց խորհրդատվական ծառայությունների մատուցում

Հարցեր Wildberries հաշվապահության հետ կապված

Մերի․

Բարև ձեզ, Wildberries հաշվապահության հետ կապված հարցեր ունեմ։ Հաշիվը գրում ենք Уведомление о выкупе տվյալներով, դա ՀՀ-ից դուրս վաճառված ապրանքների համար է ծախսերն էլ հանած, հիմա հարցս՝ իսկ ՀՀ–ում վաճառված ապրանքների համար ինչպե՞ս ենք հաշիվը գրում, եթե ծախսերը հանած չեն դետալիզացիայի մեջ։ К перечислению Продавцу за реализованный Товар տողից հանու՞մ ենք լոգիստիկան։ Մի հարց ևս՝ Wildberries-ը մեզ հաշիվներ է գրում հանձնակատարի ծառայության, դրա մեջ ի՞նչն է ներառված, գովազդի ծախսերն այդտեղ կա՞ն։

Կարդալ ավելին Հարցեր Wildberries հաշվապահության հետ կապված

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը հաշվի մեջ չի նշվել

Լևոն․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում: 2025-12-08 ամսաթվին դորս եմ գրել հաշիվ վավերագիր՝ առանց պարտադիր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու, և գնորդը արդեն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է հաշվի ստացումը: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ այժմ ճշտել թերի դուրս գրած հաշիվ վավերագիրը: Էլեկտրոնային համակարգը հաշիվը ճշգրտելու միջոցով թույլ չի տալիս ավելացնել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որովհետև ԱՏԳ ԱԱ դաշտը ակտիվ չէ: Եթե պետք է հաշիվը չեղարկել և նորը դուրս գրել, ապա կարո՞ղ եք ասել իմ անելիք քայլերը մի քիչ ավելի մանրամասն: Շնորհակալություն, հարգաքներով՝ Լևոն:

Կարդալ ավելին ԱՏԳ ԱԱ ծածկագիրը հաշվի մեջ չի նշվել

ԱՁ-ն իր քարտով գնում է կատարել

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե ԱՁ-ն իր քարտից գնում է կատարել (անձնական), հիմա խանութն ասում է՝ կարող է հաշիվ դուրս գրել, արդյո՞ք դա անհրաժեշտ է։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով օնլայն տանից՝ ծախսեր չի կատարում։

Կարդալ ավելին ԱՁ-ն իր քարտով գնում է կատարել

Վաճառք Ozon հարթակում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Առաջին անգամ Ozon-ից ստացել եմ Отчет о реализации դեկտեմբեր ամսվա համար, ունեմ միայն մեկ վաճառք։ Վաճառքի ամսաթիվը 12․12․2025թ է, գումարն էլ ռուբլիով։ Ունեմ մի քանի հարց․

1․ Այդ վաճառքի համար պե՞տք է դուրս գրեմ հաշիվ վավերագիր, և եթե այո, ապա ու՞մ անունով, և ո՞ր ամսաթվով։

2․ Ապրանքների մատակարարման վայրը և նշանակման վայրը որ՞ հասցեները պետք է գրել։

3․ Գինը հաշվել ո՞ր օրվա ռուբլու կուրսով։

4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա՞։

Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Կարդալ ավելին Վաճառք Ozon հարթակում

ԱՁ արդյո՞ք պարտավոր է հաշիվներ դուրս գրել

Սոնա․

Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրություն համարվող ԱՁ-ն, որը ծառայություններ է մատուցում, արդյո՞ք պարտավոր է դուրս գրել հաշիվ-վավերագրեր, թե՞ միայն տարեկան շրջանառության մասին հաշվետվությունը հանձնելը բավական է։ ԱՁ-ն ոչ ռեզիդենտ կազմակերպությանը մատուցում է ծառայություններ:

Կարդալ ավելին ԱՁ արդյո՞ք պարտավոր է հաշիվներ դուրս գրել

Ապրանքների ձեռքբերում և վաճառք Օզոնում

Հայկ․

Բարև ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կխնդրեմ օգնել։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, մատուցում է ծառայություններ։ Վերջերս ձեռք է բերել ապրանքներ շուկայից` առանց փաստաթղթի, որոնք վաճառում է Օզոնում։ Այդ ապրանքների համար դուրս է գրվել միայն տեղափոխության բեռնագիր։ Հիմա ձևակերպեմ հարցերս.

Հարց 1. Միակողմանի ձեռք բերված ապրանքների գումարը և առաջացած 20% եկամտային հարկը ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել

Հարց 2. Օզոնում վաճառված ապրանքների համար պե՞տք է հաշիվ դուրս գրել և ի՞նչ տվյալների հիման վրա

Հարց 3. Տեղափոխության բեռնագրում նշված գումարները ենթակա՞ են հարկման շրջհարկով

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ապրանքների ձեռքբերում և վաճառք Օզոնում

Հանձնման-ընդունման ակտի ամսաթիվ

Անի․

Բարև Ձեզ։ Հաշվի հիման վրա կազմվել է հանձնման-ընդունման ակտ։ Խնդրում եմ ասացեք՝ ակտի ժամկետը պե՞տք է լինի հաշվի վրա նշված ամսաթիվը, թե՞ կարող է այլ ամսաթիվ լինել։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Հանձնման-ընդունման ակտի ամսաթիվ

Արդյո՞ք հաշիվ գրելը պարտադիր է

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն առցանց ապրանքներ է վաճառում 3-րդ երկրներում գտնվող ֆիզ անձանց։ Կասե՞ք՝ թաքսերվիսով օնլայն հաշիվ գրելը պարտադի՞ր է, թե՞ կարող ենք հաշիվ չգրել, միայն շրջանառության հարկի հաշվարկում ցույց տալը բավարար է։ Կխնդրեմ նաև այս հարցի վերաբերյալ օրենքի հղում տաք։

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշիվ գրելը պարտադիր է

Անհրաժե՞շտ է արդյոք դուրս գրել հաշիվ արտահանման ժամանակ

Ռոբ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը ապրանք է արտահանում Ռուսաստան և 3-րդ երկիր, պե՞տք է դուրս գրի հաշիվ վավերագիր տվյալ կազմակերպութոունների անունով՝ արտարժութը տվալ օրվա ԿԲ կուրսով հաշվարկված:

Կարդալ ավելին Անհրաժե՞շտ է արդյոք դուրս գրել հաշիվ արտահանման ժամանակ

Եթե սնանկ կազմակերպությանը հաշիվ դուրս գրվի

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Եթե սնանկ կազմակերպությանը հաշիվ դուրս գրվի, ի՞նչ խնդիր կլինի և ի՞նչ պատասխանատվություն ունի հաշվապահը։

Կարդալ ավելին Եթե սնանկ կազմակերպությանը հաշիվ դուրս գրվի

Հարկային հաշվում նշված դուրսգրման ամսաթիվը 1 օր ուշ է մատակարարման ամսաթվից

Անահիտ․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է կիրառվում այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման հարկային հաշվում նշված դուրսգրման ամսաթիվը 1 օր ուշ է մատակարարման ամսաթվից։

Կարդալ ավելին Հարկային հաշվում նշված դուրսգրման ամսաթիվը 1 օր ուշ է մատակարարման ամսաթվից

Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառքներ ունենալու ժամանակ

Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվում է օնլայն առևտրով (Վայլդբերիս)։ Ապրանքները վաճառվում են և ՀՀ պահեստից և ՌԴ պահեստից։ Խնդրում եմ օգնել` ապրանքի մատակարարման հաշիվները պետք է դուրս գրեմ ըստ դետալիզացիայի վաճառքներ թվի՞ և ապրանքացանկո՞վ։ Երկու պահետներից վաճառքի դեպքում էլ նույն կազմակերպությանը պիտի՞ հաշիվ գրեմ։

Կարդալ ավելին Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառքներ ունենալու ժամանակ

Հաշվի դուրսգրում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը

Հասմիկ․

Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ընկերությունը ծառայություն է մատուցում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը։ Խնդրում եմ մեկնաբանել, ճի՞շտ է արդյոք, որ Ծառայություն մատուցողը դուրս գրի հաշիվ վավերագիր, գործարքի տեսակը նշելով՝ “ԱԱՀ-ից ազատված”: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը

Արդյո՞ք հաշիվ վավերագիրը հնարավոր է չեղարկել

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե հաշիվ վավերագիր եմ դուրս գրել 20 օր առաջ, բայց հիմա պարզվում է, որ պետք է վճարեն կանխիկ, պետք է չեղարկվի հաշիվ վավերագիրը։ Կարո՞ղ եմ չեղարկել, թե՞ խնդիր կլինի։ Իսկ եթե էսպես մնա, ի՞նչ կլինի։

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշիվ վավերագիրը հնարավոր է չեղարկել

ԱԱՀ վերաձևակերպումը ո՞ր ամսում անել

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, մարտ ամսին ԵԱՏՄ երկրից ՀՀ տարածք է ներմուծվել ցորեն, որը սահմանին հարկվել է ԱԱՀ-ով , որը վաճառվել է մայիս ամսին հարկային հաշվով, ՊԵԿ դիմումից հետո պարզ դարձավ, որ պետք է ՀՕ 64 հոդվածի համաձայն դուրս գրվեր հաշիվ վավերագիր, հարցս հետևյալն է՝ ԱԱՀ-ի վերաձևակերպումը ո՞ր ամսում պետք է անել և ինչպե՞ս։ ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Կարդալ ավելին ԱԱՀ վերաձևակերպումը ո՞ր ամսում անել

Մեկ հաշիվ մի քանի ծառայության համար

Անի․

Խնդրեմ կասե՞ք՝ եթե ամսվա ընացքում 10 հատ ծառայություն է մատուցել տարբեր ամսաթվերի , կարո՞ղ եմ մի հաշվով դուրս գրել ամսի 30-ին, քանակը գրել 10 հատ։

Կարդալ ավելին Մեկ հաշիվ մի քանի ծառայության համար

Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել

Վիկա․

Բարև ձեզ։ ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը կատարել է աշխատանք ՌԴ համար, որն էլ համարվում է աշխատանքների կատարման վայր։ Ըստ ԵԱՏՄ պայմանագրի, աշխատանքի կատարման համար 20/120 տոկոս ԱԱՀ–ն վճարում է ՌԴ–ն՝ պահելով մեզանից հարկի գումարը։ Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրենք՝ 0%։ Իսկ ԱԱՀ–՞ն։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել

Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը

Արշալույս․

Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը

Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրի կապալառուն

Ալլա․

Բարև ձեզ։ Եթե պետական ոչ առևտրային հաստատությունը շինարարական աշխատանքների գնում է իրականացնում, որը պետության կողմից տրամադրված սուբվենցիայի հիման վրա է ֆինանսավորվում։ Նման դեպքում կապալառու կազմակերպությունը ԱԱՀ ազատվածի հաշիվ է դուրս գրում, թե՞ կապալառու կազմակերպության համար ֆինանսավորման աղբյուրը կապ չունի, ինքը սովորական հարկային հաշիվ է դուրս գրում։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրի կապալառուն

Վաճառք Wildberries հարթակում

Մարինե․

Բարև ձեզ։ Ես բացել եմ ԱՁ՝ Wildberries հարթակում վաճառք իրականացնելու համար։ Ապրանքները Չինաստանից միանգամից գնալու են Ռուսաստանի պահեստ, ՀՀ չեն մտնելու։ Նշեմ նաև, որ հաշվապահի մեղքով 20 օրյա ժամկետում չեմ ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը և ԱԱՀ դաշտում եմ շարունակելու գործունեությունս։ Խնդրում եմ նշել՝ արդյոք պե՞տք է հաշիվ դուրս գրեմ, ո՞ր գումարն եմ նշելու և ի՞նչ հաշվետվություններ ունեմ հանձնելու։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վաճառք Wildberries հարթակում

Ի՞նչ տեսակի հաշիվ դուրս գրել

Նարեկ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպությունը զբաղվում է սպասարկման ծառայություն մատուցելով, լինում են դեպքեր, երբ բացի սպասարկելը անհրաժեշտ է լինում տեղադրել ինչ-որ դետալներ, շարժիչ և այլն, նման դեպքում նյութերը գնում է այլ կազմակերպությունից և տեղադրում է իր կողմից սպասարկվող կազմակերպությունում, կազմվում է կատարողական ակտ՝ նշելով նյութերի գինը և աշխատանքը։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել. 1. ծառայություների մատուցման հաշիվ՝ նշելով կատարողական ակտի ընդհանուր գումարը, թե՞ առանձին հաշիվներ՝ մեկը ապրանքների մատակարարման, մյուսը՝ աշխատանքի/ծառայությունների մատուցման հաշիվ։

Կարդալ ավելին Ի՞նչ տեսակի հաշիվ դուրս գրել

ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ

Լևոն․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ (օֆսեթ տպարան է): 4 տարի գործունեության ժամանակավոր դադարից հետո ուզում եմ վերսկսել աշխատանքը: Կատարում եմ ա) գրքերի, բուկլետների, պլակատների և այլն օֆսեթ տպագրական աշխատանքներ պատվիրատուների պատվերով բ) և մեր նախաձեռնությամբ տպագրած նյութերի (գրքեր, օրացույցներ, բուլկլետներ) վաճառք հուշանվերների խանութներին և այլ կազմակերպությունների (տուրիստական և այլն): Վաճառքը կատարում եմ անմիջապես և ոչ թե գործակալական պայմանագրով:

Հարց 1. Կարո՞ղ եմ արդյոք աշխատել միկրոձեռնարկատիրական համակարգում:

Հարց 2. Պատվերով արտադրած տպագիր ապրանքը գնորդին առաքելուց պե՞տք է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ դուրս գրեմ, թե՞ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ, արդյոք տարբերություն կա՞: Երկրորդ դեպքում քանի որ առաքման նշանակման վայրը չեմ կարող նշել (այդպիսի տեղ չկա ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ) երևի պետք է նաև ԱՊՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲԵՌՆԱԳԻՐ գրե՞լ:

Հարգանքներով Լևոն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ

Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն (միկրո) միջնորդ ունենա, միջնորդ ԱՁ-ն (շրջհարկ) հաշիվ դուրս գրի պատվիրատուին, վճարումը ստանա, միկրոյով աշխատող ԱՁ-ին միջնորդական ծառայության հաշիվ միջնորդավաճարի մասով դուրս գրի, բավակա՞ն է, թե՞ միկրոյով աշխատող ԱՁ-ն էլ հաշիվ պիտի գրի միջնորդ ԱՁ-ին։

Կարդալ ավելին Եթե բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն միջնորդ ունենա

Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից

Վարսենի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Արդյո՞ք 2025թ. 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում որպես իրացման ծախսեր հնարավոր է նվազեցնել աշխատողների աշխատավարձը, հոսանքի ու ջրի գումարները, որոնց հաշիվները ստանում ենք էլեկտրոնային եղանակով անկատ ձեռնարկատիրոջ անունով, ՀՎՀՀ-ով դուրս գրված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից

Չեղարկման ենթակա հաշիվ

Անուշ․

Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ՝ մտնում եմ հաշվարկային փաստաթղթեր, ծանուցում է գալիս՝ “Դուք ունեք չեղարկման մեկ հաշիվ”։ Ինչու՞ է այդ ծանուցումը ցույց տալիս, և ինչպե՞ս իմանամ՝ որ հաշիվն է։

Կարդալ ավելին Չեղարկման ենթակա հաշիվ

Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, եթե Wildberries-ը տվյալ օրվա կամ տվյալ շաբաթվա վաճառքների մասով դետալիզացիան տրամադրում է հաջորդ օրը կամ ամեն երկուշաբթի շաբաթականի դեպքում, հաշվի մատակարարման ամսաթիվը ի՞նչ պիտի նշվի՝ դուրս գրման օրվա՞նը, թե՞ վաճառքի օրը (օրականի դեպքում) և շաբաթվա վերջին օրը (շաբաթականի դեպքում)։ Խնդրում եմ նաև նշել օրենքը, որոշումը կամ հիմք հանդիսացող այլ փաստաթղթի համապատասխան հոդվածը, որովհետև հարկային օրենսգրքի հ․ 56 4-րդ մասի և 2017-ի 1257 որոշման մեջ հաշիվների դուրսգրման մասով բացառություններ չեն ընդգրկում։

Շարունակություն․ Եթե հոկտեմբերից ԱՁ-ը վաճառք է կատարում հարթակում, բայց հաշիվներ դուրս չեն գրվել, խնդրում եմ նշել՝ հաշիվները դուրս գրվեն շաբաթակա՞ն վաճառքներով, թե՞ մինչև հիմա արված վաճառքների մասով դուրս գրել մեկ հաշիվ։

Կարդալ ավելին Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում

Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Անահիտ․

Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Հաշվի դուրսգրում արտարժույթով

Նոնա․

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին մատուցվել են միջազգային բեռնափոխադրման ծառայություններ ռեզիդենտ կազմակերպության կողմից: Կարո՞ղ է ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվը (ինվոյս) ներկայացնել արտարժույթով, և մատուցված ծառայությունների դիմաց գումարը ստանալ արտարժույթով:

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում արտարժույթով